PrintEmail
I
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացվեց շուրջ 6 մլն եվրոպական հրեաների ցեղասպանությունը, որը պատմության մեջ մտավ Հոլոքոստ (ողջակիզում, եբրայերեն Հա-Շոա) ան- վամբ։ Պատերազմի ավարտին հաջորդեց Գերմանիայի օկուպացումը հաղթող տերությունների կողմից, կայացան մի շարք կոնֆերանսներ, ուր ի թիվս հետ- պատերազմյան Եվրոպային առնչվող բազմաթիվ վճիռների, կայացվեցին որո- շումներ Գերմանիայի կողմից վճարվելիք ռազմատուգանքների ձևերի ու չա- փերի շուրջ։
Մինչև Իսրայել պետության ձևավորումը գերմանական կողմից փոխհատուցումների վճարման հարցը բարձրացվել է 1945թ. սեպտեմբերին չորս օկուպացիոն տերություններին Հրեական գործակալության (Jewish Agency)1 կողմից նրա նախագահ Խաիմ Վեյցմանի (Chaim Weizmann) (որը 1935-1946թթ.
նաև Համաշխարհային սիոնիստական կազմակերպության – World Zionist Or- ganization1 նախագահն էր) հղած հուշագրում, որտեղ պահանջ էր դրվում ընդգրկել այդ հարցը ռազմատուգանքի շուրջ Գերմանիայի հետ տարվող բանակցությունների օրակարգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող առաջին տարիներին, երբ դեռ խիստ թարմ էր Հոլոքոստի հիշողու- թյունը և հրեաները չէին ցանկանում որևէ շփում ունենալ գերմանացիների հետ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Մ.Շարեթի` 1951թ. սկզբին Գերմանիային ուղղված պահանջը՝ փոխհատուցել (շուրջ $1,5 մլրդ-ի չափով) նացիստական հետապնդումներից փրկված կես միլիոն հրեաների Իսրայելում վերաբնակեցման հետ կապված ծախսերը, կրկին հղված էր ԱՄՆ-ին, ԽՍՀՄ- ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Նշված գումարի չափը ձևավորվել էր այն հաշվարկից, որ մեկ ներգաղթողի լիարժեք ինտեգրմանն (աբսորբցիա) ուղղված գործունեությունն արժե $3000։ Հաշվվել էր նաև, որ $6 մլրդ արժո- ղությամբ հրեական սեփականություն է թալանվել նացիստների կողմից, բայց նաև շեշտվում էր, որ գերմանացիները երբեք չեն կարողանա նյութական փոխհատուցում տալ իրենց այն արարքների համար, որոնց զոհ գնացին միլիոնավոր հրեաներ2:
ԽՍՀՄ-ն ընդհանրապես անպատասխան թողեց Մ.Շարեթի պահանջը,
իսկ արևմտյան տերություններն այն վերահասցեագրեցին Գերմանիայի դաշ- նային հանրապետության կառավարությանը։ Վերջինիս ֆեդերալ կանցլեր Կոնրադ Ադենաուերի 1951թ. սեպտեմբերին արած պաշտոնական հայտարա- րության մեջ, որը պատգամավորները լսում էին հոտնկայս և որն արժանա- ցավ խորհրդարանի պատգամավորական բոլոր խմբերի հավանությանը, աս- վում էր, որ Գերմանիան պատրաստ է վճարել փոխհատուցումներ նացիստա- կան հանցագործությունների համար3։ Սակայն հրեական ժողովրդի ներկայա- ցուցիչներին ուղղված Ադենաուերի կոչին՝ ԳՖՀ կառավարության հետ այս հարցի շուրջ բանակցություններ սկսելու մասին, Իսրայելի կառավարությունը սկզբում նույնիսկ չարձագանքեց։ Ճիշտ է, ի պատասխան այդ կոչին ընդամենը մեկ ամիս անց, 1951թ. հոկտեմբերին, Նաում Գոլդմանը, որը Հրեական գործա- կալության համանախագահն էր և Հրեական համաշխարհային կոնգրեսի (World Jewish Congress) նախագահը, Նյու Յորքում կազմակերպեց Արևմուտքի երկրներում գործող 23 հրեական ազգային և միջազգային կազմակերպու- թյունների հավաքը։ Վերջինիս մասնակիցները պարզորոշ հասկանալ տվե-
1 Մանրամասն տե´ս http://www.jewishagency.org/JewishAgency/English/Home/Jewish+Agency+Resources/ JAFI+WZO+Rel ated+Sites/WZO/, նաև http://www.jewishvirtuallibrary.org/jsource/Zionism/wzo.html և այլն:
2 Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/
3 Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/?url=history Հրեաներին վերաբերող հատվածն ամբողջու- թյամբ տե´ս Ian S. Lustick, Negotiating Truth: The Holocaust, Lehavdel, and al-Nakba. http://arts.mcgill.ca/mepp/ new_prrn/res earch/papers/lustick.htm
136
ցին, որ խոսակցությունը կարող է գնալ միայն նյութական փոխհատուցում- ների շուրջ, ու այդպիսով հանդիպման արդյունքում ստեղծված կազմակեր- պությունը կոչվեց Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջնե- րի կոնֆերանս կամ կրճատ՝ «Պահանջների կոնֆերանս» (The Conference on Jewish Material Claims Against Germany – the Claims Conference)։ Այս նոր կոնֆե- րանսի Տնօրենների խորհուրդը բաղկացած էր հիմնադիր կազմակերպություն- ներից յուրաքանչյուրի կողմից գործուղված երկուական անդամներից։ Ինչպես նշված է նրանց հայտարարության մեջ, «Պահանջների կոնֆերանսը» խնդիր ունի բանակցել գերմանական կառավարության հետ ու ստեղծել Գերմանիայի կողմից Հոլոքոստի միջոցով անհատ հրեա մարդկանց և հրեա ժողովրդին պատճառած նյութական վնասների փոխհատուցումների ծրագիր»։
1951թ. դեկտեմբերին Ն.Գոլդմանը Կ.Ադենաուերի հետ Լոնդոնում կայա- ցած հանդիպման ժամանակ հասավ պայմանավորվածության, որ Մ.Շարեթի ներկայացրած գումարը դառնալու է բանակցությունների առարկա։ Սակայն կողմերի վերաբերմունքը բանակցություններին տարբեր էր։
Արևմտյան Գերմանիան` որպես Երրորդ ռեյխի փաստացի իրավահաջորդ, հրեաներին վճարվելիք փոխհատուցումների շուրջ տարվող բանակցու- թյունների մեջ տեսնում էր կարևորագույն քայլ նացիստական անցյալի հաղ- թահարման ուղղությամբ և մտադիր էր նման կերպ գոնե մասամբ քավել գերմանական ժողովրդի մեղքը։ Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի, գումարները վճարվում էին Իսրայելին որպես փոխհատուցում Հոլոքոստի տարիներին հրեաների ստրկական աշխատանքի և նրանց նկատմամբ կի- րառված հալածանքի, հետապնդումների, ինչպես նաև հրեական սեփականու- թյան դիմաց, որը գողացվել, թալանվել էր նացիստների կողմից։ Միևնույն ժա- մանակ, Իսրայելում և աշխարհի այլ երկրներում գերմանացիների հետ որևէ բանակցություն վարելու հնարավորության, առավել ևս վարման հարցը առաջ բերեց բողոքի մեծ ալիք։ Դրանում հրեաները տեսնում էին վիրավորանք՝ ուղղ- ված նացիստական ցեղասպանության զոհերի հիշատակին և աջակցություն մարդասպանների ռեաբիլիտացիային1։ Ավելի պրագմատիկ էր Իսրայելի վարչապետ Դ. Բեն-Հուրիոնի (Ben-Gurion) դիրքորոշումը, որը մի քանի ամիս տևող տատանումներից հետո գերմանական փոխհատուցումների հարցը 1952թ. հունվարին դրեց Իսրայելի Կնեսետի օրակարգում։ Իր որոշումը նա փաստարկում էր նրանով, որ չի կարելի թույլ տալ ոճրագործներին մնալ իրենց զոհերի ժառանգներ, և որ հրեական պետությունն իրավասու է Երրորդ ռեյխի իրավահաջորդներից պահանջելու միջոցներ, որոնք անհրաժեշտ էին թեթևացնել աբսորբցիայի գործընթացը նրանց համար, ովքեր փրկվել էին նա- ցիստական ցեղասպանությունից։ Ընդ որում` իսրայելական ղեկավարը նշում
1 Հմմտ. Илья Гирин, Vae victis или унижение? http://berkovich-zametki.com/2007/Zametki/Nomer3/Girin1. htm։
137
էր, որ խոսքը բացառապես թալանված հրեական գույքի արժեքի փոխհատուց-
ման, այլ ոչ թե «արյան դիմաց վճարվող փողերի» մասին է, և որ նյութական
պահանջները չեն վերաբերում պատմա-բարոյական խնդիրներին, որոնք հավերժ կմնան չվճարված։ Եռօրյա բուռն քննարկումների արդյունքում, որոնք արտացոլում էին հրեական հասարակության մեջ այս հարցի շուրջ առկա սուր տարաձայնությունները, Բեն-Հուրիոնի առաջարկը, որը ենթադրում էր (չնայած բացեիբաց այդ մասին չասվեց և ոչ մի խոսք) Արևմտյան Գերմանիայի հետ ուղղակի բանակցություններ վարելու համաձայնություն, ընդունվեց Կնե- սետի կողմից ձայների 61 կողմ, 50 դեմ հարաբերակցությամբ։
Գերմանական փոխհատուցումների մասին բանակցությունները կայա- ցան 1952թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին։ Դրանց արդյունքում 1952թ. սեպ- տեմբերի 10-ին Լյուքսեմբուրգում Կ.Ադենաուերի, Մ.Շոմետի և Ն.Գոլդմանի միջև կնքվեց համաձայնություն (պատմության մեջ հայտնի է իբրև «Լյուքսեմ- բուրգյան համաձայնություն»)1, ըստ որի Արևմտյան Գերմանիան պարտավոր- վեց 12-14 տարիների ընթացքում վճարել $845 մլն կամ 3 մլրդ մարկ (հրեական կողմը պահանջեց, որպեսզի $500 մլն-ը պարտավորվի վճարել Արևելյան Գեր- մանիան, սակայն մինչև Գերմանիայի վերամիավորումը, այդ պահանջը մնաց անպատասխան), որոնցից $110 մլն-ը նախատեսվում էր Գերմանիային ուղղ- ված հրեական նյութական պահանջների մշտապես գործող կոնֆերանսին, ինչպես նաև ուղղակի փոխհատուցումների վճարումներ ընտրված անհատնե- րին։ Գերմանիան մեկանգամյա փոխհատուցում էր վճարում 275 հազար վեր- ապրողների։ Այսօր նրանց թիվը կազմում է 120 հազ. մարդ։
Արաբական երկրները սպառնում էին բոյկոտ հայտարարել Արևմտյան Գերմանիային, եթե այդ համաձայնությունը վավերացվեր Բունդեսթագի կող- մից։ Սակայն այդ սպառնալիքը հետաձգեց համապատասխան որոշման ըն- դունումը ընդամենը կես տարով, և այն ուժի մեջ մտավ 1953թ. մարտի 27-ին։ Գերմանական խորհրդարանը 1953թ. սեպտեմբերին ընդունեց հատուկ օրենք գերմանական փոխհատուցումների մասին, որը հետագայում մի քանի անգամ ճշտվեց ու լրացվեց։ Իսրայելի կառավարությունն այդ գումարները ներդրեց երկրի ենթակառուցվածքների զարգացման մեջ, դրանք մեծ դեր ունեցան նոր պետության տնտեսության հիմնադրման և զարգացման համար։ Գումարներն օգտագործվում էին տնտեսության հիմնարար ճյուղերի՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի և էլեկտրական ցանցերի զարգացման համար։ Ծրագրի իրականացումը հանձնարարվեց հատուկ ստեղծված Գեր- մանական փոխհատուցումների պետական ընկերությանը։ Ծրագրի շրջա- նակներում ԳՖՀ-ից Իսրայել էին փոխանցվում նաև անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ` ուղղված գլխավորապես գյուղատնտեսության մեքենայացմանը, արդյունաբերության գիտատար ճյուղերի զարգացմանը և առևտրական նավատորմիղի ստեղծմանը։ Լյուքսեմբուրգյան համաձայնության
(1953-65) գործողության ժամանակահատվածում, որը կետառկետ իրակա- նացվեց ԳՖՀ-ի կողմից, գերմանական փոխհատուցումների հաշվին իրակա- նացված մատակարարումները կազմեցին Իսրայելի ամենամյա ներմուծում- ների 12-20%-ը։
Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող կոնֆերանսը լյուքսեմբուրգյան համաձայնությամբ իրեն տրամադր- ված միջոցները (ԳՖՀ կառավարությունը 110 մլն-ին ավելացրեց $16 մլն դոլար) գլխավորապես օգտագործեց նացիստական ցեղասպանությունից փրկված և Իսրայելից դուրս՝ եվրոպական բազմաթիվ երկրներում բնակվող Հոլոքոստը վերապրողներին օգնելու նպատակով։ (Փակագծերում նկատենք, որ Ծրագրի իրագործման ընթացքում բացարձակապես ոչինչ չհասավ Խորհրդային Միու- թյունում և նրա արևելաեվրոպական դաշնակից երկրներում բնակվող հրեա- ներին, որոնք պակաս չէին տուժել նացիստական հետապնդումներից։) Այդ միջոցներից Կոնֆերանսը վճարեց շուրջ 50 հազ. հրեաների հայրենադարձու- թյան, համակենտրոնացման ճամբարների բազմահազար նախկին բանտար- կյալներին տրամադրվող բուժօգնության, շուրջ 200 հազ. մարդկանց անհա- տական փոխհատուցման պահանջների բավարարմանն ուղղված իրավաբա- նական օգնության կազմակերպման համար, նացիստական օկուպացիայի ենթարկված եվրոպական երկրներում հրեական համայնքային կյանքի վերա- կենդանացմանն ուղղված ծախսերը և այլն։ Սրան զուգահեռ` իրականացվում էին խոշոր կրթական և մշակութային ծրագրեր, ինչպես, օրինակ, նացիզմի զո- հերի բազմահազար ընտանիքների երեխաներն ապահովվում էին կրթաթո- շակներով, 18 երկրներում հիմնվեցին 150 հրեական ուսումնական հաստա- տություններ, 13 լեզուներով հրատարակվեցին Հոլոքոստը վերապրած հեղի- նակների շուրջ 400 ստեղծագործություններ և այլն։ Այդ նույն աղբյուրից զգալի չափով ֆինանսավորվեցին նաև Յադ Վաշեմում և այլուր տարվող Հոլոքոստին նվիրված գիտական ուսումնասիրությունները, սկզբնական կապիտալ առանձնացվեց 1965թ.` Նյու Յորքում հիմնելու համար հրեական մշակույթի հուշային ֆոնդ և այլն։
1952թ. մարտին ԳՖՀ-ն վերցրեց նաև հրեա անհատներից պատերազմի ընթացքում թալանված, բռնագրավված գույքի վերադարձման պարտավորու- թյունը, որն օրենսդրական ձևակերպումներ ստացավ 1953թ., ապա պարբերա- բար լրացումներ ունեցավ 1956-1963թթ. ընթացքում և վերջնականապես ձևա- կերպվեց 1965թ. (Արևմտագերմանական փոխհատուցման օրենքներ - West German Indemnification Laws (BEG)1։ Համաձայն այդ օրենքների, անհատական
փոխհատուցումներ վճարվեցին Իսրայելում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հարյուր հազարավոր հրեաների, իսկ ԳՖՀ ծախսերն այդ նպատակով հաշվվում էին միլիարդավոր գերմանական մարկեր։ Անհատական փոխ- հատուցումները (չնայած և հրեական պաշտոնական մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել) առ այսօր վճարվում են ոչ միայն ունեցվածքի, այլ նաև կյանքի կորստյան (զոհերի ժառանգներին), առողջությանը պատճառած վնասի, ազա- տության կորստի և նույնիսկ մասնագիտական ու տնտեսական առաջընթա- ցին խոչընդոտելու համար։
1952թ. սեպտեմբերին Իսրայելի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր ներկայացուցիչների ստորագրությունը գերմանական փոխ- հատուցումների համաձայնության ներքո բնավ չի նշանակում, թե իրենք հաշտվում են գերմանական ժողովրդի հետ կամ ճանաչում են որևիցե գերմա- նական պետության գոյությունը։ Սակայն միջպետական հարաբերություննե- րի մակարդակում նման դիրքորոշման մնալն այն բանից հետո, երբ Իսրայելը գնաց շփումների ԳՖՀ-ի հետ փոխհատուցումների հարցում, բավական դժվար էր։ Տնտեսական կապերի առկայությունը, դրանց խորացումը, ինչպես նաև միջազգային իրադրությունը բերեցին նրան, որ 1965թ. երկու պետությունների միջև հաստատվեցին դիվանագիտական կապեր։
II
1990-ական թթ. հրեաները սկսեցին պահանջներ ներկայացնել Արևելյան Եվրոպայում իրենցից խլված-թալանված սեփականության դիմաց։ Բազմաթիվ խմբեր սկսեցին հետազոտել, թե ինչ է պատահել այն գումարներին, որոնք պահ են տրվել շվեյցարական բանկերին Շվեյցարիայից դուրս բնակվող հրեա- ների կողմից, որոնք հետագայում սպանվել են Հոլոքոստի տարիներին։ Ի լրումն` առանձին կազմակերպություններ, որոնցից շատերը հիմնավորված էին հենց Գերմանիայում, սկսեցին ճնշման ենթարկվել վերապրողների խմբե- րի կողմից՝ իրենց բռնի կատարած աշխատանքի գումարները փոխհատուցե- լու պահանջով։ Դրանց թվում էին Deutsche Bank AG, Siemens AG, Bayerische Motoren Werke AG (BMW), Volkswagen AG, Adam Opel GmbH-ն։ Ի պատաս- խան, 1999թ. սկզբին գերմանական կառավարությունը հայտարարեց այդ ըն- կերություններից վերցրած գումարներով դրամական ֆոնդի ստեղծման մա- սին՝ օգնելու համար Հոլոքոստը վերապրածներին։ Նման մի ֆոնդ ստեղծվեց նաև Շվեյցարիայում, ապա և Հունգարիայում, որոնց նպատակն էր փոխհա- տուցել Հոլոքոստի զոհերին և նրանց ժառանգներին։
1990-ական թթ. վերջերին տեղի ունեցան քննարկումներ ապահովագրա- կան այն ընկերություններում, որոնք ապահովագրել էին հրեաներին պատե- րազմից առաջ և որոնք հետագայում սպանվեցին նացիստների կողմից։ Այդ
140
ընկերությունների թվում էին Alliance-ը, AXA-ն, Assicurazioni Generali-ն Zürich Financial Services Group-ը, Winterhur-ը, Baloise Insurance Group-ը։ Յադ Վաշեմի հետազոտությունների շնորհիվ ճշտվում էին Հոլոքոստի զոհերի մասին տեղե- կությունները, իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Լոուրենս Իգլբերգերի (Lawrence Eagleburger) նախագահությամբ ստեղծված միջազգային հանձնաժո- ղովը փորձում էր ճշտել ապահովագրված, ապա և Հոլոքոստի տարիներին զոհված մարդկանց անունները։ Ստեղծվեց Համաշխարհային հրեական փոխհատուցման կազմակերպություն, որը պետք է համակարգեր այս ջանքերը։ Որպես հրեական ծագմամբ ԱՄՆ քաղաքացիների շահերի ներկայացուցիչ, ԱՄՆ Արտաքին փոխհատուցումների պահանջի լուծման հանձնաժողովը (US Foreign Claims Settlement Commission)1 1998 և 1999թթ. գերմանական կառավա- րության հետ հասավ համաձայնության համապատասխան վճարումներով փոխհատուցելու համար Հոլոքոստի այն զոհերին, որոնք ներգաղթել էին ԱՄՆ պատերազմից հետո։
III
Ինչպես վերը նշել էինք, դեռևս 1952թ. տարվող բանակցությունների ժամանակ Արևմտյան Գերմանիան սկզբունքորեն ճանաչեց իր պարտավորությունները` փոխհատուցումներ վճարելու Հոլոքոստը վերապրողներին։ Մինչդեռ Արևելյան Գերմանիան, չնայած Պահանջների կոնֆերանսի բազմաթիվ ջանքերի, վճռակա- նորեն մերժում էր վերցնել որևիցե նման պարտավորություն։ 1990թ., երբ Արևմ- տյան և Արևելյան Գերմանիաները բանակցում էին իրենց միավորման համա- ձայնության շուրջ, Պահանջների կոնֆերանսը հարց բարձրացրեց, որպեսզի միավորված Գերմանիան կատարի իր պարտավորությունները և փոխհատու- ցումներ վճարի Հոլոքոստի այն վերապրողներին, որոնք մինչ այդ ստացել էին փոխհատուցում կամ շատ քիչ չափով, կամ ընդհանրապես չէին ստացել։
ԱՄՆ կառավարության ակտիվ օժանդակության շնորհիվ, Պահանջների կոնֆերանսը ինտենսիվ բանակցություններ սկսեց Գերմանիայի կառավարու- թյան հետ։ Արդյունքում` 1990թ. հոկտեմբերի 3-ի Գերմանիայի վերամիավոր- ման պայմանագրի իրագործման համաձայնագրի 2-րդ հոդվածում (Article 2 of the Implementation Agreement to the German Unification Treaty of October 3, 1990)2 ձևակերպվեց հետագայում վճարվելիք փոխհատուցումների մասին խոստում, որը հնչում է հետևյալ կերպ. «Դաշնային կառավարությունը պատրաստ է, ի շարունակություն ԳՖՀ քաղաքականության, համաձայնության գալ Պահանջների կոնֆերանսի հետ` հատկացնելու լրացուցիչ ֆոնդեր վճարումներ կատարելու համար այն զրկանքների դիմաց, որ կրել են հետապնդումների ենթարկվածներից նրանք, ովքեր մինչև այժմ, համաձայն ԳՖՀ օրենսդրությամբ ընդունված որոշումների, կամ բնավ չեն ստացել, կամ ստացել են
նվազագույն փոխհատուցումներ»։
Այս համաձայնությունը, որը հայտնի է իբրև Ֆոնդի հոդված 2 (Article 2 Fund), հետևանք էր ընդհանուր առմամբ ավելի քան 16 ամիս շարունակվող դժվարին բանակցությունների։ Այս հոդվածի հիմամբ փոխհատուցումներն իրականացվում են ամենամսյա €270 վճարումների ձևով, որի չափն աճել է 2003թ. վարված բանակցություններից հետո։ Պահանջների կոնֆերանսը կառավարում է ֆոնդը` համաձայն գերմանական կառավարության սահմանած ձևի։
Արդ, որո՞նք են Ֆոնդի հոդված 2-ի հիմնական արդյունքները։ Արդեն 1990-ական թթ. կեսերին այդ հոդվածի կիրառման շնորհիվ թեթևացան համապատասխան ցուցակներում ընդգրկվելուն ուղղված պոտենցիալ պահանջա- տերերին ներկայացվող պահանջները (eligibility criteria), ինչի շնորհիվ լրա- ցուցիչ 25 հազ. մարդ սկսեցին թոշակներ ստանալ։ Մինչ այդ բանակցություն- ները, հոդված 2-ը տարածվում էր միայն այն վերապրողների վրա, ովքեր բա- վարարում էին ֆոնդի կողմից առաջ քաշվող բոլոր չափանիշներին, այդ թվում և այն կետին, որ լրացուցիչ գումարներ ստանալու իրավունք ունեն նրանք, ում անհատական եկամուտները չեն գերազանցում տարեկան $16.000-ը, կամ այն ամուսնական զույգերը, ում եկամուտները չեն գերազանցում տարեկան $21.000-ը։ Այս սահմանափակումները բավական ազատականացվեցին, երբ Պահանջների կոնֆերանսը 70 տարեկան և ավելի մեծահասակների համար, ովքեր համապատասխանում էին ֆոնդի մյուս չափանիշներին, պահանջեց եկամուտների գումարները հաշվարկելուց բացառել սոցիալական ապահո- վության համար կատարվող վճարումները։
2000-2004թթ., շնորհիվ Պահանջների կոնֆերանսի կողմից տարվող բանակցությունների, տարեցտարի ընդլայնվեցին ամենամսյա լրավճարներ ստանալու իրավունք ունեցող անձանց (eligible applicants) ցուցակները` ի հաշիվ այն հրեաների, ովքեր բանտարկված են եղել հատուկ ավստրիական, ինչպես նաև նախկինում որպես այդպիսին չճանաչված ռումինական, հունգա- րական, բուլղարական ճամբարներում, կամ աշխատել են Հարավսլավիայում գտնվող պղնձահանքերում, կամ հունգարացիների համար Ուկրաինական ռազմաճակատում գործող աշխատանքային գումարտակներում, կամ Ռումի- նիայում գործող աշխատանքային գումարտակներում և այլն։ 2004թ. ձեռք բերվեց համաձայնություն, որպեսզի փոխհատուցումներ տրվեն պատերազմի տարիներին Բուլղարիայում բնակվող 18 տարեկանը լրացած այն հրեաներին, ովքեր ստիպված էին ունենալ կեղծ ինքնություն կամ այլ կեղծ փաստաթղթեր և բնակվում էին ոչ լեգալ, ինչպես նաև համապատասխանում էին մի շարք այլ ցուցանիշների։ 2005թ. գերմանական կառավարությունը համաձայնվեց Հոլո-
142
քոստը վերապրածների ցուցակում ընդգրկել այն անձանց, ովքեր ամենաքիչը վեց ամիս ներկալված էին Հունգարիայում, Թունիսում, Մարոկոյում և Ալժիրում գործող աշխատանքային ճամբարներում և համապատասխանում էին ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ դիտվող մի շարք այլ ցուցանիշ- ների։ 2006թ. Պահանջների կոնֆերանսը բանակցում էր, որպեսզի ցանկում ընդգրկվեն նաև թունիսյան ներկալված անձանց համար նախատեսված երեք ճամբարներում մնացող հրեաներին, որոնք համապատասխանում էին ան- հրաժեշտ դիտվող մի շարք այլ ցուցանիշների։
IV
1998թ. Պահանջների կոնֆերանսը Գերմանական կառավարության հետ բա- նակցությունների արդյունքում ձեռք բերեց համաձայնություն, ըստ որի հիմ- նադրվեց Կենտրոնական և Արևելաեվրոպական հիմնադրամ (Central and East- ern European Fund - CEEF)1, որը պետք է փոխհատուցումներ վճարեր Կենտրո- նական և Արևելյան Եվրոպայի, նաև նախկին ԽՍՀՄ այն հրեա բնակչությանը, որոնք ենթարկվել էին հալածանքների նացիստների կողմից։ Նախատեսվում էր փոխհատուցումներ ստանալու իրավունք ունեցողներին վճարել ամսական 250 գերմանական մարկ։ 1999թ. հունվարի 1-ից գերմանական կառավարու- թյունը որոշեց նշված հիմնադրամին չորս տարի անընդմեջ հատկացնել 50- ական մլն գերմանական մարկ։ Պահանջների կոնֆերանսը հաշվարկեց, որ շուրջ 18 հազ. վերապրողներ կօգտվեն այդ հիմնադրամից, բայց առ այսօր բա- նակցում է, որպեսզի ազատականացվեն իրավունքների տրամադրման ցու- ցանիշները։ Ներկայումս վճարումները կազմում են ամսական €135 այն երկրների բնակիչների համար, որոնք Եվրամիության անդամ չեն և 2006-ից ի վեր (կրկին Պահանջների կոնֆերանսի բանակցությունների արդյունքում) ամ- սական €175 Եվրամիության նորանդամ երկրների (Չեխիա, Էստոնիա, Լատ- վիա, Լիտվա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա) համապա- տասխան կատեգորիայի քաղաքացիների համար։ Պահանջների կոնֆերանսը շարունակում է բանակցությունները` ավելացնելու համար վճարների գու- մարների չափը։
V
Վերը հիշված Արևմտագերմանական փոխհատուցման օրենքների (BEG) պայմանները ենթադրում էին, որ ուղղակի փոխհատուցումների վճարումները սահմանափակվում էին նախկին գերմանական քաղաքացիների, փախստա- կանների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Նաև նշեցինք, որ
1 Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/?url=ceef/overview
143
խորհրդային բլոկի երկրներում բնակվող Հոլոքոստը վերապրողները ոչ մի փոխհատուցում չէին ստացել։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև լարվածության մեղ- մացման ժամանակաշրջանում բազմաթիվ վերապրողներ՝ փախստականի կարգավիճակով, արտագաղթեցին Արևմուտք։ Սակայն նրանք շարունակում էին դուրս մնալ գերմանական փոխհատուցման ծրագրերից, քանի որ, ըստ Արևմտագերմանական փոխհատուցման օրենքների, փոխհատուցումներ ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակների կազմման վերջնաժամկե- տը սահմանված էր 1965-ը։
1975-ից Պահանջների կոնֆերանսը սկսեց բանակցությունների նոր փուլ` ուղղված խորհրդային ճամբարի երկրներից փախստականների փոխ- հատուցումներ ստանալու իրավունքի հաստատմանը` այդպիսով երկարաց- նելով վերոնշյալ ցուցակների կազմման վերջնաժամկետը։ Վերջապես, 1980թ. ԳՖՀ-ն ստեղծեց «Զրկանքների [ենթարկվածների] հիմնադրամը» (Hardship Fund)1` 400 մլն գերմանական մարկ գումարով։ Նախատեսվում էր, որ այդ գու- մարներով Հոլոքոստը վերապրողներից յուրաքանչյուրին կտրվեն մեկանգա- մյա վճարումներ 5000 գերմանական մարկի (ներկայում՝ €2556) չափով, որից 5%-ի չափով գումար առանձնացվելու էր դրամաշնորհների համար։ Գերմա- նական կառավարությունը ստեղծեց այս հիմնադրամն այն պայմանով, որ Պահանջների կոնֆերանսը (և ոչ գերմանական կառավարությունը) կիրակա- նացնի հիմնադրամի տնօրինումը և վճարների տրամադրումը։ Հաշվարկված է, որ Հոլոքոստի շուրջ 80 հազ. վերապրողներ կօգտվեն այս հիմնադրամի վճարումներից։ ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի շատ Հոլոքոստ վերապրողներ արտագաղթեցին Արևմուտք։ Համապատասխան բանակցություններից հետո Պահանջների կոնֆերանսը հասավ նրան, որ մինչև 1992թ. վերջը գերմանա- կան կառավարությունը «Զրկանքների ենթարկվածների հիմնադրամին» լրա- ցուցիչ տրամադրեց ևս 135 մլն գերմանական մարկ, ինչպես նաև 10 մլն գեր- մանական մարկ` կառուցվածքային բնույթ ունեցող դրամաշնորհների համար Իսրայել պետությանը։
«Զրկանքների ենթարկվածների հիմնադրամը» այսօր ևս շարունակում է ֆինանսական օժանդակություն տրամադրել նացիստական հալածանքների բազմաթիվ տարիքավոր զոհերի։ Նկատվում է, որ նացիզմի այն զոհերը, որոնք որոշակի արևմտյան երկրների քաղաքացիներ էին հալածանքների տարինե- րին և այն ժամանակներում, երբ ձեռք էին բերվում համաձայնություններ այդ երկրների և Գերմանիայի միջև, ներկայում չեն ստանում որևիցե վճարում «Զրկանքների ենթարկվածների հիմնադրամից»։ Գերմանական կառավարությունը ներկայում չի նախատեսում վճարումներ իրականացնել նման տիպի մարդկանց համար, ինչը, թերևս, գործունեության նոր դաշտ է բացում Պահանջների կոնֆերանսի համար։
VI
Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող մարմին՝ Պահանջների կոնֆերանսը գործում է ավելի քան կես դար։ Առ այսօր էլ նրա գործունեության նպատակները նույնն են. ապահովել Հոլոքոստը վերա- պրողների և Հոլոքոստի զոհերի ժառանգների համար դրամական փոխհատու- ցումների ձևով իրականացվող վճարումները և խլվածի վերականգնումը (resti- tution)։ 1951թ. ի վեր Պահանջների կոնֆերանսը, համագործակցելով Իսրայել պետության հետ, բանակցել է և կազմակերպել վճարումների իրականացում Գերմանիայի, Ավստրիայի, այլ երկրների ինչպես կառավարությունների, այն- պես էլ արտադրության առանձին ոլորտների կողմից, հետ է բերել չպահանջ- ված գերմանական-հրեական սեփականությունը և ֆոնդավորել ծրագրեր` օժանդակելու համար նացիզմի կարիքավոր հրեա զոհերին։
Այս ընթացքում, որպես արդյունք Պահանջների կոնֆերանսի աշխա- տանքի, 75 երկրներում բնակվող ավելի քան 500 հազ. Հոլոքոստը վերապրող- ներ ստացել են փոխհատուցման վճարներ։ Այդ վճարումների գումարը կազ- մել է ավելի քան $60 մլրդ։ Պահանջների կոնֆերանսը տրամադրել է շուրջ $1 մլրդ այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են Հոլոքոստը վերապ- րողների սոցիալական պահանջների բավարարման հարցերով և ներգրավ- ված են Շոային նվիրված հետազոտություններում, նրա մասին դասավանդե- լուն և փաստաթղթերի ուսումնասիրությանը։ Կոնֆերանսը նաև գումարներ է տրամադրել` վերականգնելու գերմանացիների կողմից ոչնչացված հրեական համայնքները և կազմակերպությունները։
Առ այսօր Պահանջների կոնֆերանսը շարունակում է գործել1: Մասնավորապես, շարունակվում են բանակցությունները Գերմանիայի և Ավստ- րիայի, ինչպես նաև առանձին արդյունաբերական կազմակերպությունների ու բանկերի ներկայացուցիչների հետ։ Պահանջների կոնֆերանսը շարունակում է կառավարել փոխհատուցման ծրագրերը և բաշխել վճարումները, նաև նա- ցիստական հետապնդումների ենթարկված հրեաների ժառանգների երիտա- սարդ սերնդին օժանդակում է կազմակերպություններին տրվող դրամա- շնորհների միջոցով, որոնք ձևավորվում են նախկին Արևելյան Գերմանիայում գտնվող հրեական չպահանջված սեփականության վաճառքի գումարներից։
1 Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/index.asp?url=news Տե´ս նաև, օրինակ, ”Holocaust '2nd Genera- tion' Seeks German Reparations” (17 հուլիսի 2007թ.) նյութը. http://archive.newsmax.com/archives/ ic/2007/7/17/120230.shtml, ինչպես նաև Anshel Pfeffer, ”Israel seeks fresh Holocaust reparations deal with Ger- many”. http://www.haaretz.com/hasen/spages/922252.html Տե´ս նաև 2007թ. նոյեմբերի 22-ին «Ասոշիեյթիդ պրես» գործակալության տարածած հաղորդագրությունը. “Germany Tells Israel: No More Holocaust Repara- tions”. http://www.foxnews.com/story/0,2933,312579,00.html
145
VII
Որոշ հետևություններ, որոնք կարող են օգտակար լինել նաև հայոց պահանջատիրության տեսանկյունից.
ա) ցեղասպանության պատճառած նյութական կորուստների համար փոխհատուցումների պահանջների ներկայացման և ստացման հարցը գործ- ընթաց է, որը կարող է տևել տասնյակ տարիներ։ Հրեաների պարագայում այն շարունակվում է ավելի քան 55 տարի,
բ) ցեղասպանության պատճառած նյութական կորուստների փոխհատուցումը ոչ մի կապ չունի «արյան գնի» հետ, որը ենթակա չէ վճարման։ Փոխհատուցման փաստը չի նշանակում ցեղասպանությունն իրականացրած գա- ղափարախոսությունը կրող ժողովրդի ներկայացուցիչների ներում ցեղա- սպանությունը վերապրողների կամ ցեղասպանության ենթարկված ժողովրդի կողմից։ Երկու կողմերը կարող են ունենալ նորմալ միջպետական հարաբե- րություններ, միևնույն ժամանակ, նման հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը չի կարող խոչընդոտ դիտվել փոխհատուցման գործըն- թացի ձևավորման համար։
Ցեղասպանության հարցերին նվիրված վերլուծական, քարոզչական աշ- խատանքներում առավելապես շեշտվում է ցեղասպանությունն իրականաց- րած կողմին առաջնորդող գաղափարախոսության պահը, քան թե ցեղասպանությունն իրականացրած կողմի էթնիկ պատկանելության գործոնը,
գ) ցեղասպանության պատճառած նյութական կորուստների նյութական փոխհատուցումների դրսևորումները տարաբնույթ են։ Դրանք կարող են լինել ինչպես դրամական ուղղակի և անուղղակի փոխհատուցումներ վերապրող- ներին ու զոհերի ժառանգներին (թե՛ միանվագ, թե՛ տարիներ ու տասնամյակ- ներ շարունակվող), այնպես էլ նյութական փոխհատուցումներ (դրամի, ենթակառուցվածքների, դրամաշնորհների տրամադրման և այլ ձևերով) ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավահաջորդը հանդիսացող պետական միավորմանը,
դ) ցեղասպանության պատճառած նյութական կորուստների համար փոխհատուցումների պահանջների ներկայացման, ստացման ու բաշխման գործի իրականացման համար լավագույն ձևը միջազգային ոչ կառավարական կազմակերպության ստեղծումն է, որը կաշկանդված չէ շահառու հանդիսացող պետության օրենքներով։ Այդ մարմինը նաև հետազոտական-իրավական գոր- ծունեություն իրականացնող կառույց է, այն պետությունից ստանում է որոշա- կի իրավասություններ և գործում է դրանց շրջանակներում` միաժամանակ ներկայացնելով ցեղասպանության ենթարկված ժողովրդի աշխարհով մեկ սփռված ժառանգների շահերը,
ե) ցեղասպանության զոհեր դիտվում են ոչ միայն ցեղասպանության իրականացման տարիներին զոհվածները, այլև նրանք, ովքեր` (1) իրենց բնակության վայրերից ենթարկվել են բռնի տեղահանման, (2) տարհանվել են համակենտրոնացման ճամբարներ, (3) բռնի աշխատել են հանքերում, աշխա- տանքային գումարտակներում և այլուր, (4) ենթարկվել են որոշակի բարոյա- կան կամ այլ բնույթի զրկանքների, հալածանքների, (5) հնարավորություն չեն ունեցել ստանալ համապատասխան կրթություն, զուրկ են եղել մասնագիտա- կան աճի հնարավորություններից և այլն,
զ) Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող մարմնի՝ «Պահանջների կոնֆերանսի» գործունեության փորձը կարոտ է շարունակական ուսումնասիրության։
Ապրիլ, 2008թ.
ФИНАНСОВЫЕ ВОЗМЕЩЕНИЯ ГЕРМАНИИ ЕВРЕЙСТВУ:
ФОРМИРОВАНИЕ, ПРОЦЕСС, СОВРЕМЕННОЕ СОСТОЯНИЕ
Арутюн Марутян
Резюме
В статье сделана попытка отобразить формирование и процесс финансовых воз- мещений Германии и некоторых других государств и организаций жертвам Хо- локоста и их наследникам в последовавшие после Второй мировой войне годы. Возмещения еврейству продолжаются вплоть до настоящего времени, что, в ча- стности, показано в приложении на примере материалов, отображающих баланс финансовой деятельности Конференции материальных требований еврейства к Германии за 2005г. Делаются некоторые выводы о возможностях применения еврейского опыта в контексте армянских требований к Турции.
147
Հավելված
Պահանջների կոնֆերանսի 2005թ. ֆինանսական հաշվետվության ընդհանրական պատկեր (գումարները կլորացված են)1
2005թ. ֆինանսական տարվա եկամուտները
Աղյուսակ 1
բ) Գերմանական հիմնադրամը (German Foundation) ստեղծված է 2000թ. օգոս- տոսին և գործում է գերմանական օրենսդրության հենքով։ Ըստ այդ օրենքների, «Պա- հանջների կոնֆերանսն» է ընտրված այն կազմակերպությունը, որն իրականացնելու է վճարումների բաշխումն այն հրեա անձանց, ովքեր ժամանակին ընդգրկված էին ստրկական և ստիպմամբ իրականացվող աշխատանքներում, ինչպես նաև բժշկական փորձարկումներում ներգրավված անձանց ու նրանց ժառանգներին։ Այս անձինք պետք է համապատասխանեն գերմանական օրենսդրությամբ կարգավորվող և Գեր- մանական հիմնադրամով հաստատված հատուկ պահանջներին,
գ) «Շվեյցարական բանկերի համաձայնության» (The Swiss Banks Settlement)1
ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրվել է 1999թ. հունվարին մի խումբ շվեյ-
ցարական բանկերի կողմից, որոնք այս կամ այն կերպ առնչակցություն ունեին նա- ցիզմի ժամանակաշրջանում բանկերի և այլ միավորումների գործողություններին։ Գումարների տրամադրման ու բաժանման մասին որոշումն ընդունվել է դատարանի կողմից 2000թ. նոյեմբերին, ըստ որի Պահանջների կոնֆերանսն է տնօրինելու Փախս- տականների և առաջին աստիճանի ստրկական աշխատանքի (Refugee and Slave Labor Class I) խմբի մեջ մտնող անհատ վերապրողներին իրականացվող փոխհատուցում- ների բաշխումը համաձայն դատարանի կողմից մշակված ցուցանիշների։
Բոլոր այս դրամական միջոցներն ուղղակիորեն փոխանցվում են իրավասու անհատ վերապրողներին։
II. Սեփականությանն առնչվող եկամուտները (Income Regarding Property) վե- րաբերում են այն դրամական միջոցներին, որոնք ստեղծված են Պահանջների կոնֆե- րանսի իրավահաջորդ կազմակերպության (Successor Organization) կողմից նախկին Արևելյան Գերմանիայում չպահանջված (unclaimed) հրեական սեփականության վե- րադարձի և վաճառքի կամ դրանց դիմաց փոխհատուցումների ստացման միջոցով։ Այն ներառում է դրամական միջոցներ, ստեղծված. ա) նախնական իրավական վիճա- կի վերականգնման շնորհիվ գոյացած սեփականության վաճառքից կամ դրա համար վճարված փոխհատուցումներից, բ) հատուկ դեպքերից, գ) վարձավճարներից, ձևա- վորված Իրավահաջորդ կազմակերպության սեփականությունը մինչև դրա վաճառքը վարձով տալուց։
III. Սոցիալական ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործումը վերաբերում է այն գումարներին, որոնք Պահանջների կոնֆերանսը ստացել էր սոցիալական ապահովման դրամաշնորհների ֆինանսավորման համար Շվեյցարական բանկերի համաձայնության թալանված միջոցների խմբից (Swiss Banks Settlement Looted Assets Class), գերմանական կառավարությունից և հունգարական Gold Train Settlement-ից։
IV. Վարչական ծախսերի փոխհատուցումները վերաբերում են այն գումարնե- րին, որոնք Պահանջների կոնֆերանսը ստանում է բազմաթիվ աղբյուրներից իբրև փոխհատուցում իրականացված վարչական ծախսերի։
1 Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/index.asp?url=allocations/swiss
149
V. Տեխնիկական ծառայությունների իրագործման առնչությամբ արված ծախսե- րի փոխհատուցումները վերաբերում են այն ծախսերին, որոնք հետևել են Պահանջ- ների կոնֆերանսի փոխհատուցումների ստացման մի քանի կոնկրետ ծրագրերի գործողություններին։
VI. «Այլը» գլխավորապես բաղկացած է ներդրումների և ունեցվածքի վարձակա-
լության շնորհիվ ձևավորված եկամուտներից։
VII. Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունե- ցողների ու նրանց ժառանգների վճարումների համար տրամադրվող ֆինանսավորու- մը վերաբերում է այն դրամական միջոցներին, որոնք շնորհված են պահանջատերե- րին դատարանի կողմից Շվեյցարական բանկերի համաձայնության դեպոզիտ դրված միջոցների խմբից։ Այս ծրագրի շրջանակներում Պահանջների կոնֆերանսը տեխնի- կական օժանդակություն է ցուցաբերում պահանջների բավարարմանն ուղղված դա- տական գործընթացների իրականացմանը։ Միջոցները բաշխվել են Պահանջների կոն- ֆերանսի կողմից 2005թ.։
VIII. ICHEIC-ի (The International Commission on Holocaust Era Insurance Claims) դրամական միջոցները նախատեսված են ապահովագրության վկայական ունեցողնե- րին և նրանց ժառանգներին իրականացվող վճարումներ կատարելու համար և վերա- բերում են Հոլոքոստի ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների հանձնա- ժողովից անհատ պահանջատերերին իրականացվող հումանիտար վճարումներին։ Պահանջների կոնֆերանսը տրամադրում է տեխնիկական աջակցություն պահանջնե- րի ներկայացմանն ու ստացմանն ուղեկցող [դատական] գործընթացների համար։ Այս դրամական միջոցները բաշխվել են Պահանջների կոնֆերանսի կողմից 2005թ.։
150
2005թ. ֆինանսական տարվա ծախսերը
Աղյուսակ 2
I. 2005թ. անհատ վերապրողներին հատկացվող վճարումները փոխհատուցման ծրագրերի համար կազմում էին մոտավորապես $361 մլն (56.8%)։ Որոշ սահմանա- փակ դեպքերում, ժառանգները նույնպես ստացել են փոխհատուցումներ։ Վճարում- ները կատարվել են ներքոբերյալ հիմնադրամների կամ ծրագրերի խողովակներով.
ա) Ֆոնդի հոդված 2։ Կարիքի մեջ ապրող Հոլոքոստը վերապրողներին (ոչ
Արևելյան Եվրոպայում կամ նախկին ԽՍՀՄ-ում) վճարվող ամենամսյա թոշակներ -
2005թ. վճարվել է $216 մլն (34%)։
բ) Զրկանքների ենթարկվածների հիմնադրամ (Hardship Fund)։ Մեկանգամյա
վճարումներ նացիստական հալածանքների ենթարկված այն հրեա զոհերին, որոնք
չէին ստացել փոխհատուցումներ ըստ Արևմտագերմանական փոխհատուցման օրեն- քի (German Federal Indemnification Law) և ովքեր տառապել են առողջությանը հասց- ված վնասներից - 2005թ. վճարվել է $25 մլն (4%)։
գ) Կենտրոնական և Արևելաեվրոպական հիմնադրամ։ Ամենամսյա թոշակներ Արևելյան Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում բնակվող Հոլո- քոստը վերապրողներին - 2005թ. վճարվել է $34 մլն (5.3%)։
դ) Գերմանական ֆոնդի ծրագիր նախկինում ստրկական և ստիպմամբ աշխա- տանք կատարողների համար։ Մեկանգամյա վճարումներ գերմանական կառավարու- թյունից և արդյունաբերությունից ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարող հրեաներին - 2005թ. վճարվել է $72 մլն (11.3%)։
ե) Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից կատարվող վճարումների ծրագիր առաջին աստիճանի ստրկական աշխատանքի դիմաց։ Մեկանգամյա վճարում- ներ նախկինում ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարողներին որպես փոխ- հատուցում նացիստների՝ ստրկական աշխատանքից ստացվող շահույթների (որոնք փոխանցվել էին շվեյցարական բանկերով) դիմաց - 2005թ. վճարվել է $6 մլն (0.9%)։
զ) Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից կատարվող վճարումների
ծրագիր փախստականների դասի համար։ Մեկանգամյա վճարումներ հրեա այն
151
փախստականներին, որոնք փախել էին Շվեյցարիա` խույս տալու համար նացիստա- կան հետապնդումներից և որոնք հետ էին վերադարձվել սահմանին, վտարվել էին երկրից (Շվեյցարիայից) կամ ում նկատմամբ վատ էին վերաբերվել Շվեյցարիայում մնալու ժամանակ - 2005թ. վճարվել է $109 հազ.։
է) Ծրագիր նախկինում ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարողների համար՝ լրացուցիչ վճարումներ։ Ավստրիական կառավարությունից ստացված միջոց- ներից կատարված մեկանգամյա վճարումներ հրեա նախկին աշխատողների համար -
2005թ. վճարվել է $1 մլն (0.2%)։
II. Գուդվիլ հիմնադրամը (Goodwill Fund՝ թարգմանաբար «Բարի կամքի հիմնա- դրամ»)1 ստեղծվել է այն հրեա սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վճա- րելու համար միջոցներ տնտեսելու նպատակով, որոնք ժամանակին՝ մինչև գերմանա- կան կառավարության դրած ժամկետը, ըստ գերմանական օրենքների չէին լրացրել համապատասխան պահանջները (դիմումները)։
Այս գումարը այն միջոցներն են, որոնք առանձնացվել էին նման պարտավորու- թյունները բավարարելու նպատակով։ Գուդվիլ հիմնադրամի իրականացրած $17 մլն ծախսերը 2005թ. համար մաս են կազմում մոտավորապես $56 մլն հայտերի, որոնք հաստատված էին վճարելու համար 2005թ., այսինքն` 2005թ. Գուդվիլ հիմնադրամը պակաս է վճարել $39 մլն։
III. 2005թ. Պահանջների կոնֆերանսը բաշխեց մոտավորապես $127 մլն 39 երկրներում։ Հաշվված չպահանջարկված գումարները, բաշխված գումարը կազմեցին մոտավորապես $126 մլն (19.6%)։ Այդ թվում.
ա) $84 մլն-ը բաշխվեց Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակեր-
պության կողմից, որը զբաղվում է Արևելյան Գերմանիայում գտնվող չպահանջարկ- ված հրեական սեփականության հետբերմամբ ու վաճառքով։ Հաշվված չպահանջարկ- ված գումարները, բաշխված գումարը կազմեցին $82 մլն։ Այս բաշխումների 80%-ը նացիստական հալածանքների զոհ մեծահասակ, կարիքավոր հրեաների սոցիալա- կան խնամքի ծրագրերի համար էր։ Ծրագրերն ընդգրկում էին խնամքի տրամադրում տնային պայմաններում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծան- րոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամքի իրականացում, օժանդակության տրամադրում մեծահասակների համար նախատեսվող ցերեկային կենտրոններին և այլն։ Մնացած գումարները ծախսվում էին Հոլոքոստի ուսումնասիրության գործին օժանդակության, կրթության և փաստաթղթե- րի ստեղծման գործի համար։
Պահանջների կոնֆերանսը 2005թ. իրականացրեց նաև հետևյալ դրամական բաշխումները` ուղղված նացիզմի հրեա ազգության կարիքավոր զոհերի սոցիալական ապահովմանը,
բ) ICHEIC հումանիտար օժանդակության ծրագրից $22 մլն-ի վերաբաշխում 32
երկրներում իրականացվող ծրագրերին,
գ) գերմանական կառավարությունից՝ բանակցությունների արդյունքում ստաց-
1 Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/index.asp?url=goodwill_main
152
ված $11 մլն-ի վերաբաշխում 17 երկրներում իրականացվող ծրագրերին,
դ) Շվեյցարական բանկերի համաձայնության թալանված միջոցների խմբից $5
մլն-ի վերաբաշխում 26 երկրներում իրականացվող ծրագրերին,
ե) հունգարական Gold Train Settlement-ից $4 մլն-ի վերաբաշխում Հունգա-
րիայում նացիստական հետապնդումների զոհերին։
IV. Վարչակազմ. Պահանջների կոնֆերանսի ծրագրերի վարչական ծախսերի նշանակալի մասը փոխհատուցվել է տարբեր աղբյուրներից։
V. Տեխնիկական ծառայությունների իրականացումը վերաբերում է այն ծախսե- րին, որ կրել է Պահանջների կոնֆերանսը ICHEIC-ին տեխնիկական օժանդակություն տրամադրելու (որոնք գերազանցապես վերաբերում էին ապահովագրական պա- հանջների մեջ համապատասխան ճշգրտումներ կատարելու անհրաժեշտությանը) և դատարանին՝ Շվեյցարական բանկերի համաձայնության հետ ունեցած խնդիրների (որոնք գերազանցապես վերաբերում էին «քնած» հաշիվներին) առիթով։
VI. «Այլը» գերազանցապես ձևավորված է վերադարձված սեփականության կա- ռավարման, ինչպես նաև ընդհանրապես սեփականության վերադարձման ծրագրերի ուղղությամբ արվող ծախսերից։
VII. Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունե- ցողների ու նրանց ժառանգորդների վճարումների համար տրամադրվող ֆինանսա- վորումը վերաբերում է այն դրամական միջոցներին, որոնք շնորհված են պահանջա- տերերին դատարանի կողմից Շվեյցարական բանկերի համաձայնության դեպոզիտ դրված միջոցների խմբից։ Այս ծրագրի շրջանակներում Պահանջների կոնֆերանսը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում պահանջների բավարարմանն ուղղ- ված դատական գործընթացների իրականացմանը։ Միջոցները բաշխվել են Պահանջ- ների կոնֆերանսի կողմից 2005թ.։ Այս բաշխումներն արտացոլված չեն Պահանջների կոնֆերանսի 2005թ. գործունեության հաշվեկշռում։
VIII. Ապահովագրության վկայականներ ունեցողներին և նրանց ժառանգներին տրամադրվող ICHEIC-ի դրամական միջոցները վերաբերում են Հոլոքոստի ժամանա- կաշրջանի ապահովագրական պահանջների հանձնաժողովից անհատ պահանջատե- րերին իրականացվող հումանիտար վճարումներին։ Պահանջների կոնֆերանսը տրա- մադրում է տեխնիկական աջակցություն պահանջների ներկայացմանն ու ստացմանն ուղեկցող [դատական] գործընթացների համար։ Այս վճարումներն արտացոլված չեն Պահանջների կոնֆերանսի 2005թ. գործունեության հաշվեկշռում։
2005թ. պասիվները և ակտիվները
Աղյուսակ 3
I. Գուդվիլ հիմնադրամը ստեղծվել է այն հրեա սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վճարելու համար միջոցներ տնտեսելու նպատակով, որոնք ժամանա- կին՝ մինչև գերմանական կառավարության դրած ժամկետը, չէին լրացրել համապա- տասխան պահանջները (դիմումները) և այդպիսով այլևս, համաձայն գերմանական օրենքների, իրավունք չունեին ստանալ եկամուտներ։
II. 2005թ. Գուդվիլ հիմնադրամի և այլ նպատակների համար նախանշված մի- ջոցները նախատեսվում են Գուդվիլ հիմնադրամին ներկայացված այն հայտերի հա- մար, որոնց հաստատման գործընթացը դեռևս ավարտված չէ։ Այն ներառում է այն հայտերը, որոնց կամ պահանջվող փաստաթղթային ձևակերպումները դեռևս ներ- կայացված չեն, կամ էլ հայտերի օրինականության առթիվ վերջնական որոշումը դեռ չի կայացվել։
III. Վճարման ենթակա դրամաշնորհները վերաբերում են այն միջոցներին, որոնք առ 2005թ. դեկտեմբերի 31-ը արդեն իսկ բաշխվել են, սակայն դեռևս չեն բաժանվել։ Սրանք այն դրամաշնորհների ու ծրագրերի համար են, որոնք իրենց բնույթով իրակա- նացվում են տարեցտարի կամ էլ թե չէ հիմնարար են, ուստի և ավարտին հասցնելու համար ժամանակ է պահանջվում։ Պահանջների կոնֆերանսը, համաձայն իր հոգա- բարձուական պարտավորությունների, կազմակերպություններին գումարներ է բաց թողնում միայն այն պարագայում, երբ ներկայացվում են համապատասխան հաշվարկ- ներ և հաշվետվություններ։ Այս կետը ներառում է դրամաշնորհներ, որոնք տրվում են Գերմանական հիմնադրամի միջոցներից, ICHEIC-ից և Շվեյցարական բանկերի համա- ձայնությունից, ինչպես նաև Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակերպու- թյունից։ Այն ներառում է նաև անհատական փոխհատուցման ծրագրերի մեջ մտնող արդեն իսկ որոշակիացված իրավասու անձանց համար վճարման ենթակա միջոցներ, որոնց գումարները ստացվել են 2005թ. վերջին՝ բաշխվելու համար 2006թ.։
154
IV. Ծրագրերի համար հայտարարված այս կետը վերաբերում է այն միջոցնե- րին, որոնք ենթակա են բաշխման 2006թ. ընթացքում սոցիալական ապահովության ծրագրերի (ինչպես, օրինակ, տնային պայմաններում իրականացվող խնամք կամ գործերի վարում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծանրոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամատա- րություն, մեծահասակների համար նախատեսվող ցերեկային կենտրոնների օժանդա- կություն, և այլն), ինչպես նաև այլ ծրագրերի համար, ինչպես նկարագրված է ամեն- ամյա հաշվետվության մեջ։
V. 2000թ. Տնօրենների խորհուրդը նախանշեց որոշակի եկամուտներ՝ հիմնելու համար նացիստական հալածանքների հրեա զոհերի երկարատև օժանդակությանը և Հոլոքոստից բխող այլ պահանջների բավարարմանն ուղղված հիմնադրամ, երբ Պա- հանջների կոնֆերանսի գործունեությունից ստացվող եկամուտները նշանակալիորեն կպակասեն։ Այս որոշումը հենված էր Պլանավորող կոմիտեի տրամադրած խորհր- դատվությանը, որը գտավ, որ սպասվում է, որ գալիք տարիներին նշանակալի չափով նացիզմի զոհեր ապրելու են աղքատ պայմաններում։ Մանրամասները ներառված են տարեկան հաշվետվության մեջ, ինչպես նաև Պլանավորող կոմիտեի հաշվետվության մեջ, որը հասանելի է Պահանջների կոնֆերանսի վեբկայքում։
VI. Պայմանագրային պարտավորությունների համար նախանշված միջոցները ձևավորված են 2005թ. ստացված այն գումարներից, որոնք նախատեսված են վճարվե- լու անհատական փոխհատուցումների ծրագրերի շրջանակներում 2006թ., արդեն իսկ որոշակիացված անհատներին։
VII. «Այլը» ձևավորված է գլխավորապես ավելացած ծախսերից, այսինքն`
2005թ. համար նախատեսված այն ծախսերից, որոնք վճարվելու էին 2006թ. (մոտավո- րապես $14 մլն) և այն գումարներից, որոնք նախանշված են ապագա ծախքերի հա- մար, այսինքն` միջոցներ, որոնք նախատեսված են որպես ծախսեր, որոնք տեղ են գտնելու 2006թ. և հետագա տարիներին (մոտավորապես $7 մլն)։
155
Հոդվածում, համացանցային տվյալների հիմամբ, անդրադարձ է արված Երկ- րորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին Հոլոքոստի զոհե- րին Գերմանիայի և մի շարք այլ պետությունների ու կազմակերպությունների իրականացրած ֆինանսական փոխհատուցումներին, դրանց ձևավորմանը և ընթացքին։ Փոխհատուցումները հրեությանը՝ տարաբնույթ ձևերով, շարունա- կում են վճարվել մինչ օրս, ինչը, մասնավորապես, ցույց է տրված հավելվածում բերված Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների կոնֆե- րանսի («Պահանջների կոնֆերանս») 2005թ. իրականացրած ֆինանսական գոր- ծունեության հաշվեկշիռն արտացոլող նյութերի օրինակով։ Արվում են որոշ հետևություններ հրեից փորձը հայոց պահանջատիրության համատեքստում կիրառելու համար։

1 Մանրամասն տե´ս http://www.usdoj.gov/fcsc/holocaustclaims.htm
2 Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/?url=article2/overview%206
141

Ուղղակի փոխհատուցումները վերապրողներինI | $368 մլն | 50.6% |
Սեփականությանն առնչվող եկամուտներըII | $169 մլն | 23.3% |
Սոցիալական ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործումIII | $49 մլն | 6.7% |
Վարչական ծախսերի փոխհատուցումներIV | $15 մլն | 2.0% |
Տեխնիկական ծառայությունների իրագործման առնչությամբ արված ծախսերի փոխհատուցումներV |
$8 մլն | 1.2% |
ԱյլVI | $20 մլն | 2.8% |
Հաշվեկշիռ | $629 մլն | |
Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունեցողներին ու ժառանգորդների վճարումների համար տրամադրվող միջոցներVII |
$80 մլն | 11% |
ICHEIC2-ի կողմից ապահովագրական վկայագրեր ունեցողներին ու նրանց ժառանգորդների վճարումների համար տրամադրվող միջոցներVIII |
$17 մլն | 2.4% |
Ստացված միջոցների ընդհանուր գումարը | $726 մլն |
I. Վերապրողներին վճարվող ուղղակի փոխհատուցումները ձևավորվում են եկամուտների երեք հիմնական աղբյուրներից.
ա) Գերմանական կառավարությունը տրամադրում է ֆինանսավորում Ֆոնդի հոդված 2-ի (Article 2 Fund), Զրկանքների ենթարկվածների (Hardship Fund) և Կենտրո- նական ու Արևելաեվրոպական (Central and Eastern European Fund) հիմնադրամների համար։ Անհատ վերապրողներին կատարվող վճարումները բավարարելուն ուղղված այս ֆինանսավորումն իրականացվում է գերմանական կառավարության կողմից առաջ քաշված հատուկ պահանջների (specific criteria) բավարարման դեպքում,
1 Հավելվածում տեղ գտած նյութերը վերցված են http://www.claimscon.org/forms/Financial_Sum mary_05.pdf հասցեում տեղադրված “Summary of Financial Statements Year Ended December 31, 2005” փաստաթղթից։ 2006 ֆինանսական տարվա արդյունքներն ամփոփված են հետևյալ համացանցային հասցեում. http:// www.claimscon.org/forms/Financial_Summary_06.pdf
2 ICHEIC–ը The International Commission on Holocaust Era Insurance Claims կազմակերպության անվան հա-
պավումն է։ Կազմակերպության մասին մանրամասն տե´ս http://www.icheic.org/ 1998թ. ստեղծված կազմա-
կերպության գործունեության արդյունքում մինչև 2007թ. ընկած ժամանակահատվածում $306.24 մլն է հատկացվել ավելի քան 48 հազար հայտատուների։ Մանրամասն տե´ս http://www.ichei c.org/pdf/stats-
19mar07.pdf
148
ա) Գերմանական կառավարությունը տրամադրում է ֆինանսավորում Ֆոնդի հոդված 2-ի (Article 2 Fund), Զրկանքների ենթարկվածների (Hardship Fund) և Կենտրո- նական ու Արևելաեվրոպական (Central and Eastern European Fund) հիմնադրամների համար։ Անհատ վերապրողներին կատարվող վճարումները բավարարելուն ուղղված այս ֆինանսավորումն իրականացվում է գերմանական կառավարության կողմից առաջ քաշված հատուկ պահանջների (specific criteria) բավարարման դեպքում,
1 Հավելվածում տեղ գտած նյութերը վերցված են http://www.claimscon.org/forms/Financial_Sum mary_05.pdf հասցեում տեղադրված “Summary of Financial Statements Year Ended December 31, 2005” փաստաթղթից։ 2006 ֆինանսական տարվա արդյունքներն ամփոփված են հետևյալ համացանցային հասցեում. http:// www.claimscon.org/forms/Financial_Summary_06.pdf
2 ICHEIC–ը The International Commission on Holocaust Era Insurance Claims կազմակերպության անվան հա-
պավումն է։ Կազմակերպության մասին մանրամասն տե´ս http://www.icheic.org/ 1998թ. ստեղծված կազմա-
կերպության գործունեության արդյունքում մինչև 2007թ. ընկած ժամանակահատվածում $306.24 մլն է հատկացվել ավելի քան 48 հազար հայտատուների։ Մանրամասն տե´ս http://www.ichei c.org/pdf/stats-
19mar07.pdf
148
բ) Գերմանական հիմնադրամը (German Foundation) ստեղծված է 2000թ. օգոս- տոսին և գործում է գերմանական օրենսդրության հենքով։ Ըստ այդ օրենքների, «Պա- հանջների կոնֆերանսն» է ընտրված այն կազմակերպությունը, որն իրականացնելու է վճարումների բաշխումն այն հրեա անձանց, ովքեր ժամանակին ընդգրկված էին ստրկական և ստիպմամբ իրականացվող աշխատանքներում, ինչպես նաև բժշկական փորձարկումներում ներգրավված անձանց ու նրանց ժառանգներին։ Այս անձինք պետք է համապատասխանեն գերմանական օրենսդրությամբ կարգավորվող և Գեր- մանական հիմնադրամով հաստատված հատուկ պահանջներին,
գ) «Շվեյցարական բանկերի համաձայնության» (The Swiss Banks Settlement)1
ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրվել է 1999թ. հունվարին մի խումբ շվեյ-
ցարական բանկերի կողմից, որոնք այս կամ այն կերպ առնչակցություն ունեին նա- ցիզմի ժամանակաշրջանում բանկերի և այլ միավորումների գործողություններին։ Գումարների տրամադրման ու բաժանման մասին որոշումն ընդունվել է դատարանի կողմից 2000թ. նոյեմբերին, ըստ որի Պահանջների կոնֆերանսն է տնօրինելու Փախս- տականների և առաջին աստիճանի ստրկական աշխատանքի (Refugee and Slave Labor Class I) խմբի մեջ մտնող անհատ վերապրողներին իրականացվող փոխհատուցում- ների բաշխումը համաձայն դատարանի կողմից մշակված ցուցանիշների։
Բոլոր այս դրամական միջոցներն ուղղակիորեն փոխանցվում են իրավասու անհատ վերապրողներին։
II. Սեփականությանն առնչվող եկամուտները (Income Regarding Property) վե- րաբերում են այն դրամական միջոցներին, որոնք ստեղծված են Պահանջների կոնֆե- րանսի իրավահաջորդ կազմակերպության (Successor Organization) կողմից նախկին Արևելյան Գերմանիայում չպահանջված (unclaimed) հրեական սեփականության վե- րադարձի և վաճառքի կամ դրանց դիմաց փոխհատուցումների ստացման միջոցով։ Այն ներառում է դրամական միջոցներ, ստեղծված. ա) նախնական իրավական վիճա- կի վերականգնման շնորհիվ գոյացած սեփականության վաճառքից կամ դրա համար վճարված փոխհատուցումներից, բ) հատուկ դեպքերից, գ) վարձավճարներից, ձևա- վորված Իրավահաջորդ կազմակերպության սեփականությունը մինչև դրա վաճառքը վարձով տալուց։
III. Սոցիալական ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործումը վերաբերում է այն գումարներին, որոնք Պահանջների կոնֆերանսը ստացել էր սոցիալական ապահովման դրամաշնորհների ֆինանսավորման համար Շվեյցարական բանկերի համաձայնության թալանված միջոցների խմբից (Swiss Banks Settlement Looted Assets Class), գերմանական կառավարությունից և հունգարական Gold Train Settlement-ից։
IV. Վարչական ծախսերի փոխհատուցումները վերաբերում են այն գումարնե- րին, որոնք Պահանջների կոնֆերանսը ստանում է բազմաթիվ աղբյուրներից իբրև փոխհատուցում իրականացված վարչական ծախսերի։
1 Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/index.asp?url=allocations/swiss
149
V. Տեխնիկական ծառայությունների իրագործման առնչությամբ արված ծախսե- րի փոխհատուցումները վերաբերում են այն ծախսերին, որոնք հետևել են Պահանջ- ների կոնֆերանսի փոխհատուցումների ստացման մի քանի կոնկրետ ծրագրերի գործողություններին։
VI. «Այլը» գլխավորապես բաղկացած է ներդրումների և ունեցվածքի վարձակա-
լության շնորհիվ ձևավորված եկամուտներից։
VII. Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունե- ցողների ու նրանց ժառանգների վճարումների համար տրամադրվող ֆինանսավորու- մը վերաբերում է այն դրամական միջոցներին, որոնք շնորհված են պահանջատերե- րին դատարանի կողմից Շվեյցարական բանկերի համաձայնության դեպոզիտ դրված միջոցների խմբից։ Այս ծրագրի շրջանակներում Պահանջների կոնֆերանսը տեխնի- կական օժանդակություն է ցուցաբերում պահանջների բավարարմանն ուղղված դա- տական գործընթացների իրականացմանը։ Միջոցները բաշխվել են Պահանջների կոն- ֆերանսի կողմից 2005թ.։
VIII. ICHEIC-ի (The International Commission on Holocaust Era Insurance Claims) դրամական միջոցները նախատեսված են ապահովագրության վկայական ունեցողնե- րին և նրանց ժառանգներին իրականացվող վճարումներ կատարելու համար և վերա- բերում են Հոլոքոստի ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների հանձնա- ժողովից անհատ պահանջատերերին իրականացվող հումանիտար վճարումներին։ Պահանջների կոնֆերանսը տրամադրում է տեխնիկական աջակցություն պահանջնե- րի ներկայացմանն ու ստացմանն ուղեկցող [դատական] գործընթացների համար։ Այս դրամական միջոցները բաշխվել են Պահանջների կոնֆերանսի կողմից 2005թ.։
150
2005թ. ֆինանսական տարվա ծախսերը
Աղյուսակ 2
Վերապրողներին վճարվող ուղղակի փոխհատուցումներI | $361 մլն | 56.8% |
Սեփականության ժառանգներ - Գուդվիլ հիմնադրամII | $17 մլն | 2.7% |
ԲաշխումներIII | $126 մլն | 19.6% |
ՎարչակազմIV | $22 մլն | 3.4% |
Տեխնիկական ծառայությունների իրականացումV | $8 մլն | 1.3% |
ԱյլVI | $6 մլն | 0.9% |
Ընդամենը | $539 մլն | |
Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունեցողների ու նրանց ժառանգների համար կատարվող վճարումներVII |
$80 մլն | 12.6% |
ICHEIC-ի վճարումներն ապահովագրության վկայականներ ունեցողներին ու նրանց ժառանգներինVIII |
$17 մլն | 2.7% |
Բաշխված միջոցների ընդհանուր գումարը | $636 մլն |
I. 2005թ. անհատ վերապրողներին հատկացվող վճարումները փոխհատուցման ծրագրերի համար կազմում էին մոտավորապես $361 մլն (56.8%)։ Որոշ սահմանա- փակ դեպքերում, ժառանգները նույնպես ստացել են փոխհատուցումներ։ Վճարում- ները կատարվել են ներքոբերյալ հիմնադրամների կամ ծրագրերի խողովակներով.
ա) Ֆոնդի հոդված 2։ Կարիքի մեջ ապրող Հոլոքոստը վերապրողներին (ոչ
Արևելյան Եվրոպայում կամ նախկին ԽՍՀՄ-ում) վճարվող ամենամսյա թոշակներ -
2005թ. վճարվել է $216 մլն (34%)։
բ) Զրկանքների ենթարկվածների հիմնադրամ (Hardship Fund)։ Մեկանգամյա
վճարումներ նացիստական հալածանքների ենթարկված այն հրեա զոհերին, որոնք
չէին ստացել փոխհատուցումներ ըստ Արևմտագերմանական փոխհատուցման օրեն- քի (German Federal Indemnification Law) և ովքեր տառապել են առողջությանը հասց- ված վնասներից - 2005թ. վճարվել է $25 մլն (4%)։
գ) Կենտրոնական և Արևելաեվրոպական հիմնադրամ։ Ամենամսյա թոշակներ Արևելյան Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում բնակվող Հոլո- քոստը վերապրողներին - 2005թ. վճարվել է $34 մլն (5.3%)։
դ) Գերմանական ֆոնդի ծրագիր նախկինում ստրկական և ստիպմամբ աշխա- տանք կատարողների համար։ Մեկանգամյա վճարումներ գերմանական կառավարու- թյունից և արդյունաբերությունից ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարող հրեաներին - 2005թ. վճարվել է $72 մլն (11.3%)։
ե) Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից կատարվող վճարումների ծրագիր առաջին աստիճանի ստրկական աշխատանքի դիմաց։ Մեկանգամյա վճարում- ներ նախկինում ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարողներին որպես փոխ- հատուցում նացիստների՝ ստրկական աշխատանքից ստացվող շահույթների (որոնք փոխանցվել էին շվեյցարական բանկերով) դիմաց - 2005թ. վճարվել է $6 մլն (0.9%)։
զ) Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից կատարվող վճարումների
ծրագիր փախստականների դասի համար։ Մեկանգամյա վճարումներ հրեա այն
151
փախստականներին, որոնք փախել էին Շվեյցարիա` խույս տալու համար նացիստա- կան հետապնդումներից և որոնք հետ էին վերադարձվել սահմանին, վտարվել էին երկրից (Շվեյցարիայից) կամ ում նկատմամբ վատ էին վերաբերվել Շվեյցարիայում մնալու ժամանակ - 2005թ. վճարվել է $109 հազ.։
է) Ծրագիր նախկինում ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարողների համար՝ լրացուցիչ վճարումներ։ Ավստրիական կառավարությունից ստացված միջոց- ներից կատարված մեկանգամյա վճարումներ հրեա նախկին աշխատողների համար -
2005թ. վճարվել է $1 մլն (0.2%)։
II. Գուդվիլ հիմնադրամը (Goodwill Fund՝ թարգմանաբար «Բարի կամքի հիմնա- դրամ»)1 ստեղծվել է այն հրեա սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վճա- րելու համար միջոցներ տնտեսելու նպատակով, որոնք ժամանակին՝ մինչև գերմանա- կան կառավարության դրած ժամկետը, ըստ գերմանական օրենքների չէին լրացրել համապատասխան պահանջները (դիմումները)։
Այս գումարը այն միջոցներն են, որոնք առանձնացվել էին նման պարտավորու- թյունները բավարարելու նպատակով։ Գուդվիլ հիմնադրամի իրականացրած $17 մլն ծախսերը 2005թ. համար մաս են կազմում մոտավորապես $56 մլն հայտերի, որոնք հաստատված էին վճարելու համար 2005թ., այսինքն` 2005թ. Գուդվիլ հիմնադրամը պակաս է վճարել $39 մլն։
III. 2005թ. Պահանջների կոնֆերանսը բաշխեց մոտավորապես $127 մլն 39 երկրներում։ Հաշվված չպահանջարկված գումարները, բաշխված գումարը կազմեցին մոտավորապես $126 մլն (19.6%)։ Այդ թվում.
ա) $84 մլն-ը բաշխվեց Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակեր-
պության կողմից, որը զբաղվում է Արևելյան Գերմանիայում գտնվող չպահանջարկ- ված հրեական սեփականության հետբերմամբ ու վաճառքով։ Հաշվված չպահանջարկ- ված գումարները, բաշխված գումարը կազմեցին $82 մլն։ Այս բաշխումների 80%-ը նացիստական հալածանքների զոհ մեծահասակ, կարիքավոր հրեաների սոցիալա- կան խնամքի ծրագրերի համար էր։ Ծրագրերն ընդգրկում էին խնամքի տրամադրում տնային պայմաններում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծան- րոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամքի իրականացում, օժանդակության տրամադրում մեծահասակների համար նախատեսվող ցերեկային կենտրոններին և այլն։ Մնացած գումարները ծախսվում էին Հոլոքոստի ուսումնասիրության գործին օժանդակության, կրթության և փաստաթղթե- րի ստեղծման գործի համար։
Պահանջների կոնֆերանսը 2005թ. իրականացրեց նաև հետևյալ դրամական բաշխումները` ուղղված նացիզմի հրեա ազգության կարիքավոր զոհերի սոցիալական ապահովմանը,
բ) ICHEIC հումանիտար օժանդակության ծրագրից $22 մլն-ի վերաբաշխում 32
երկրներում իրականացվող ծրագրերին,
գ) գերմանական կառավարությունից՝ բանակցությունների արդյունքում ստաց-
1 Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/index.asp?url=goodwill_main
152
ված $11 մլն-ի վերաբաշխում 17 երկրներում իրականացվող ծրագրերին,
դ) Շվեյցարական բանկերի համաձայնության թալանված միջոցների խմբից $5
մլն-ի վերաբաշխում 26 երկրներում իրականացվող ծրագրերին,
ե) հունգարական Gold Train Settlement-ից $4 մլն-ի վերաբաշխում Հունգա-
րիայում նացիստական հետապնդումների զոհերին։
IV. Վարչակազմ. Պահանջների կոնֆերանսի ծրագրերի վարչական ծախսերի նշանակալի մասը փոխհատուցվել է տարբեր աղբյուրներից։
V. Տեխնիկական ծառայությունների իրականացումը վերաբերում է այն ծախսե- րին, որ կրել է Պահանջների կոնֆերանսը ICHEIC-ին տեխնիկական օժանդակություն տրամադրելու (որոնք գերազանցապես վերաբերում էին ապահովագրական պա- հանջների մեջ համապատասխան ճշգրտումներ կատարելու անհրաժեշտությանը) և դատարանին՝ Շվեյցարական բանկերի համաձայնության հետ ունեցած խնդիրների (որոնք գերազանցապես վերաբերում էին «քնած» հաշիվներին) առիթով։
VI. «Այլը» գերազանցապես ձևավորված է վերադարձված սեփականության կա- ռավարման, ինչպես նաև ընդհանրապես սեփականության վերադարձման ծրագրերի ուղղությամբ արվող ծախսերից։
VII. Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունե- ցողների ու նրանց ժառանգորդների վճարումների համար տրամադրվող ֆինանսա- վորումը վերաբերում է այն դրամական միջոցներին, որոնք շնորհված են պահանջա- տերերին դատարանի կողմից Շվեյցարական բանկերի համաձայնության դեպոզիտ դրված միջոցների խմբից։ Այս ծրագրի շրջանակներում Պահանջների կոնֆերանսը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում պահանջների բավարարմանն ուղղ- ված դատական գործընթացների իրականացմանը։ Միջոցները բաշխվել են Պահանջ- ների կոնֆերանսի կողմից 2005թ.։ Այս բաշխումներն արտացոլված չեն Պահանջների կոնֆերանսի 2005թ. գործունեության հաշվեկշռում։
VIII. Ապահովագրության վկայականներ ունեցողներին և նրանց ժառանգներին տրամադրվող ICHEIC-ի դրամական միջոցները վերաբերում են Հոլոքոստի ժամանա- կաշրջանի ապահովագրական պահանջների հանձնաժողովից անհատ պահանջատե- րերին իրականացվող հումանիտար վճարումներին։ Պահանջների կոնֆերանսը տրա- մադրում է տեխնիկական աջակցություն պահանջների ներկայացմանն ու ստացմանն ուղեկցող [դատական] գործընթացների համար։ Այս վճարումներն արտացոլված չեն Պահանջների կոնֆերանսի 2005թ. գործունեության հաշվեկշռում։
153
2005թ. պասիվները և ակտիվները
Աղյուսակ 3
Գուդվիլ հիմնադրամի հատկացումներI | $253 մլն | 28.1% |
Գուդվիլ հիմնադրամի և այլ նպատակների համար նախանշված միջոցներII |
$47 մլն | 5.2% |
Վճարման ենթակա դրամաշնորհներIII | $238 մլն | 26.5% |
Ծրագրերի համար նախանշված միջոցներIV | $38 մլն | 4.2% |
Երկարատև կարիքների բավարարմանն ուղղված միջոցներV | $275 մլն | 30.6% |
Պայմանագրային պարտավորությունների համար նախանշված միջոցներVI |
$20 մլն | 2.2% |
ԱյլVII | $29 մլն | 3.2% |
Ընդամենը | $900 մլն |
I. Գուդվիլ հիմնադրամը ստեղծվել է այն հրեա սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վճարելու համար միջոցներ տնտեսելու նպատակով, որոնք ժամանա- կին՝ մինչև գերմանական կառավարության դրած ժամկետը, չէին լրացրել համապա- տասխան պահանջները (դիմումները) և այդպիսով այլևս, համաձայն գերմանական օրենքների, իրավունք չունեին ստանալ եկամուտներ։
II. 2005թ. Գուդվիլ հիմնադրամի և այլ նպատակների համար նախանշված մի- ջոցները նախատեսվում են Գուդվիլ հիմնադրամին ներկայացված այն հայտերի հա- մար, որոնց հաստատման գործընթացը դեռևս ավարտված չէ։ Այն ներառում է այն հայտերը, որոնց կամ պահանջվող փաստաթղթային ձևակերպումները դեռևս ներ- կայացված չեն, կամ էլ հայտերի օրինականության առթիվ վերջնական որոշումը դեռ չի կայացվել։
III. Վճարման ենթակա դրամաշնորհները վերաբերում են այն միջոցներին, որոնք առ 2005թ. դեկտեմբերի 31-ը արդեն իսկ բաշխվել են, սակայն դեռևս չեն բաժանվել։ Սրանք այն դրամաշնորհների ու ծրագրերի համար են, որոնք իրենց բնույթով իրակա- նացվում են տարեցտարի կամ էլ թե չէ հիմնարար են, ուստի և ավարտին հասցնելու համար ժամանակ է պահանջվում։ Պահանջների կոնֆերանսը, համաձայն իր հոգա- բարձուական պարտավորությունների, կազմակերպություններին գումարներ է բաց թողնում միայն այն պարագայում, երբ ներկայացվում են համապատասխան հաշվարկ- ներ և հաշվետվություններ։ Այս կետը ներառում է դրամաշնորհներ, որոնք տրվում են Գերմանական հիմնադրամի միջոցներից, ICHEIC-ից և Շվեյցարական բանկերի համա- ձայնությունից, ինչպես նաև Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակերպու- թյունից։ Այն ներառում է նաև անհատական փոխհատուցման ծրագրերի մեջ մտնող արդեն իսկ որոշակիացված իրավասու անձանց համար վճարման ենթակա միջոցներ, որոնց գումարները ստացվել են 2005թ. վերջին՝ բաշխվելու համար 2006թ.։
154
IV. Ծրագրերի համար հայտարարված այս կետը վերաբերում է այն միջոցնե- րին, որոնք ենթակա են բաշխման 2006թ. ընթացքում սոցիալական ապահովության ծրագրերի (ինչպես, օրինակ, տնային պայմաններում իրականացվող խնամք կամ գործերի վարում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծանրոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամատա- րություն, մեծահասակների համար նախատեսվող ցերեկային կենտրոնների օժանդա- կություն, և այլն), ինչպես նաև այլ ծրագրերի համար, ինչպես նկարագրված է ամեն- ամյա հաշվետվության մեջ։
V. 2000թ. Տնօրենների խորհուրդը նախանշեց որոշակի եկամուտներ՝ հիմնելու համար նացիստական հալածանքների հրեա զոհերի երկարատև օժանդակությանը և Հոլոքոստից բխող այլ պահանջների բավարարմանն ուղղված հիմնադրամ, երբ Պա- հանջների կոնֆերանսի գործունեությունից ստացվող եկամուտները նշանակալիորեն կպակասեն։ Այս որոշումը հենված էր Պլանավորող կոմիտեի տրամադրած խորհր- դատվությանը, որը գտավ, որ սպասվում է, որ գալիք տարիներին նշանակալի չափով նացիզմի զոհեր ապրելու են աղքատ պայմաններում։ Մանրամասները ներառված են տարեկան հաշվետվության մեջ, ինչպես նաև Պլանավորող կոմիտեի հաշվետվության մեջ, որը հասանելի է Պահանջների կոնֆերանսի վեբկայքում։
VI. Պայմանագրային պարտավորությունների համար նախանշված միջոցները ձևավորված են 2005թ. ստացված այն գումարներից, որոնք նախատեսված են վճարվե- լու անհատական փոխհատուցումների ծրագրերի շրջանակներում 2006թ., արդեն իսկ որոշակիացված անհատներին։
VII. «Այլը» ձևավորված է գլխավորապես ավելացած ծախսերից, այսինքն`
2005թ. համար նախատեսված այն ծախսերից, որոնք վճարվելու էին 2006թ. (մոտավո- րապես $14 մլն) և այն գումարներից, որոնք նախանշված են ապագա ծախքերի հա- մար, այսինքն` միջոցներ, որոնք նախատեսված են որպես ծախսեր, որոնք տեղ են գտնելու 2006թ. և հետագա տարիներին (մոտավորապես $7 մլն)։
155
Mon, 10/29/2018 - 23:06
Admin