ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(1915 Թ. ՄԱՅԻՍԻ 30)
Հայոց ցեղասպանության ավելի խորը ու համակողմանի ուսումնասի-
րության համար կարևոր նշանակություն ունի թուրքական վավերագրական
փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելը: Վերջին տարիներին
Թուրքիայում հրատարակվում են Օսմանյան պետական արխիվներում
պահվող որոշ փաստաթղթեր: Անտարակույս, դա արվում է ոչ թե այդ ծան-
րագույն հանցագործության վերաբերյալ առկա փաստագրական նյութը
համալրելու, այլ պատմական ճշմարտությունը կեղծելու նպատակով:
Սակայն թուրք հեղինակների նախաձեռնությամբ լույս ընծայված նմանօրի-
նակ հրատարակություններում ժամանակ առ ժամանակ հնարավոր է հան-
դիպել այնպիսի վավերագրերի, որոնք, ի հակադրումն դրանք հրապարա-
կողների նկրտումների, մեկ անգամ ևս հավաստում են օսմանյան իշխանու-
թյունների` Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և իրականացնող-
ների իրական նպատակները:
Այս տեսակետից կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի բռնի տե-
ղահանության վերաբերյալ oսմանյան կառավարության` Նախարարների
խորհրդի (Meclis-i Vükel.) 1915 թ. մայիսի 30-ին1 ընդունած որոշման բնագի-
րը2, որը, անկախ դրա հեղինակների կամքից, բացահայտում է արևմտահա-
յության տեղահանության իրական նպատակը, այն է` «լիովին ոչնչացնել ու
վերացնել»3 հայերի կարծեցյալ «վտանգավոր շարժումը» և ոչ թե նրանց վե-
րաբնակեցնել կայսրության` ռուսական ռազմաճակատից հեռու գտնվող
տարածաշրջաններում:
1 Բոլոր ամսաթվերը տրված են նոր տոմարով:
2 Կառավարության Որոշումը բաղկացած է երկու բաժնից` «Համառոտ նկարագրություն»
և «Որոշում»: Առաջինը Թալեաթի աղճատված զեկուցագիրն է, երկրորդը` բուն ՈրոշումÁ:
Ուստի բուն փաստաթուղթը պայմանականորեն անվանում ենք Որոշում, իսկ դրա երկրորդ
բաժինը` «Որոշում»:
3 Տե°ս Օսմանյան կայսրության Նախարարների խորհրդի նիստի արձանագրության բնա-
գիրը, որը հրատարակվել է Թուրքիայի Հանրապետության կառավարությանն առընթեր Պե-
տական արխիվների Գլխավոր վարչության պաշտոնական կայքէջում. Meclis-i Vükel. Müz.ker.tına
Mahsûs Zabıtnâme: Hülasâ-i me’âlî, 17 Mayıs 1331. - BOA. Meclis-i Vükelâ Mazbatası, 198/163. -
http://www.devletarsivleri.gov.tr/kitap/pdf/2/17.pdf
Սույն հոդվածում կանդրադառնանք այդ Որոշմումն ընդունելու նախա-
պատմությանը և նպատակներին, քննության կենթարկենք դրա բնօրինակը,
ինչպես նաև ցույց կտանք, թե ինչպիսի հնարքներ են օգտագործում ժամա-
նակակից թուրքական պաշտոնական պատմագրության ներկայացուցիչ-
ները փաստաթղթի հիշյալ հատվածի բուն իմաստն աղավաղելու նպատա-
կով:
Հոդվածին կցել ենք երեք հավելված: Բացի Որոշման բնագրի հայերեն
թարգմանությունից, որն իրականացրել ենք առաջին անգամ1, ներկայաց-
նում ենք նաև բնօրինակի և դրա պաշտոնական կրկնօրինակի լուսապատ-
ճենները:
* * *
1915 թ. Մեծ եղեռնի նախապատրաստումն ընթացել է մի քանի փուլով:
1909 թ. կիլիկյան կոտորածներից հետո` սկսած արդեն 1910 թ., երիտթուր-
քական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավար կորիզի
ընդերքում տեղի էին ունենում քննարկումներ, որոնք կարելի է բնութագրել
որպես արևմտահայության համատարած բնաջնջման նախապատրաստ-
ման սկզբնական փուլ2: 1913 թ. ձևակերպվում է «Անատոլիան թուրքացնելու»
և այդպիսով Հայկական հարցին «վերջնական լուծում» տալու գաղափարը3,
որի իրականացման կոնկրետ մեթոդները քննարկվում են Առաջին աշխար-
համարտի նախօրեին և առաջին ամիսներին4: Մեծ եղեռնի մասին վերջնա-
կան որոշումն ընդունել է Օսմանյան կայսրության և կառավարող երիտ-
թուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարնե-
րի նեղ շրջանակը` բազմաթիվ գաղտնի խորհրդակցությունների արդյուն-
քում: Քննարկումների ընթացքում որպես զանգվածային կոտորածների քո-
ղարկման միջոց ընտրվել է արևմտահայության լայնածավալ տեղահանու-
թյան տարբերակը: Պահպանվել է Հայոց ցեղասպանության գլխավոր պա-
տասխանատուներից` ներքին գործերի նախարար և երիտթուրքական կու-
սակցության փաստացի առաջնորդ Մեհմեթ Թալեաթ բեյի բացառիկ անկեղծ
խոստովանությունը: Ըստ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի
Մորգենթաուի, Թալեաթն իրեն հայտնել է, որ «Միություն և առաջադիմու-
թյուն» կոմիտեն «մանրազնին քննության է ենթարկել խնդիրն իր բոլոր
1 Հրատարակել ենք նաև Որոշման բնագրի ֆրանսերեն թարգմանությունը: Տե°ս
Safrastyan R., Les programmes du génocide dans l’Empire Ottoman, 2ème édition revue et corrigée,
Erevan, 2013, pp. 199-200.
2 Այդ մասին տե°ս Սաֆրաստյան Ռ., Ինչպես էր նախապատրաստվում ցեղասպանու-
թյունը. երիտթուրքերը 1910 թ., Իրան-Նամե, 1997, թիվ 4-5-6, էջ 7:
3 Այդ մասին տե°ս Safrastian R., The Political Party and Genocide: The Committee of Union and
Progress at the Threshold of the “Final Solution”, Problems of Genocide: Proceedings of the International
Conference on “Problems of Genocide”, April 21-23, 1995, 1997, p. 196.
4 Տե°ս նույն տեղում:
«մանրամասներով», և որ «տեղահանություններն արդյունք են երկարատև ու
մանրակրկիտ քննարկումների»1: Դրանց արդյունքում 1914 թ. դեկտեմբերին
կամ 1915 թ. հունվարին Օսմանյան կայսրության հինգ ղեկավար գործիչների
գաղտնի խորհրդակցության ժամանակ հաստատվում է տասը կետից
բաղկացած մի փաստաթուղթ, որը նախատեսում էր հայ ժողովրդի դեմ
ուղղված ցեղասպանական բնույթի գործողությունների իրականացում2:
Երիտթուրքական կուսակցության ղեկավար մարմնի` կենտրոնական կոմի-
տեի կողմից փաստաթղթի հաստատումից հետո փետրվարից սկսվում է
ծրագրված միջոցառումների իրականացումը3:
Համաձայն մեր առաջ քաշած վարկածի` 1915 թ. Մեծ եղեռնի պետական
ծրագիրը ձևակերպվել է երեք փաստաթղթում, որոնցից առաջինը ցեղա-
սպանական գործողությունների տասը կետ պարունակող վերը հիշատակ-
ված վավերագիրն է: Մյուսները` «Տեղահանության օրենքը»4 և կառավարու-
թյան Որոշումը, ընդունվել են ավելի ուշ` մայիսին: Այս երկու պաշտոնական
փաստաթղթերը, ըստ դրանց հեղինակների, որոնք ներկայացնում էին երկրի
կառավարման բարձրագույն մարմինները` սուլթանին և Նախարարների
խորհուրդը, նպատակ ունեին ընդամենը «իրավական քողով» շղարշելու
արդեն իսկ լայնածավալ ընթացք ստացած` հայ ժողովրդի բռնի տեղահա-
նություններն ու զանգվածային կոտորածները, բայց որևէ էական նշանա-
կություն չունեին: Սակայն մեր օրերի հեռվից դրանք խիստ կարևոր են, քանի
որ հնարավորություն են տալիս մեկ անգամ ևս փաստելու այն իրողությունը,
որ Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում իրականացվել է
պետական քաղաքականության մակարդակով:
Ինչպես արդեն նշեցինք, հայ ժողովրդի բնաջնջման ծրագիրը, որը
ղեկավարում էր Թալեաթը, սկսվում է ի կատար ածվել 1915 թ. փետրվարից:
Երիտթուրքական կուսակցության փաստացի ղեկավարը լինելու հանգա-
մանքը նրան ընձեռում էր գրեթե անսահմանափակ հնարավորություններ,
քանի որ երկրում հաստատվել էր «Միություն և առաջադիմություն» կուսակ-
ցության միահեծան բռնապետական իշխանություն: Արևմտահայության կո-
տորածներն ու տեղահանությունները տեղի էին ունենում ըստ նրա գաղտնի
հրամանների, որոնք նա փոխանցում էր տարբեր վայրերում գտնվող պետա-
1 Ambassador Morgenthau’s Story, New York, 1919, p. 333.
2 Այդ փաստաթղթի և նրա հեղինակների մասին, ինչպես նաև բնագրի հայերեն թարգմա-
նությունը տե°ս Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի
ծագումնաբանությունը (1876-1920 թթ.), Երևան, 2009, էջ 168-173:
3 Նույն տեղում, էջ 171:
4 Այդ օրենքի ընդունման հանգամանքներին և տեքստի վերլուծությանը ժամանակին
անդրադարձել ենք: Տե°ս Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրության 1915 թ. «Տեղահանության
օրենքը», Պատմաբանասիրական հանդես (այսուհետև` ՊԲՀ), 2007, թիվ 2 (175), էջ 72-81: Այդ
հոդվածում ամբողջությամբ հրապարակել ենք նաև օրենքի պաշտոնական բնագրի հայերեն
թարգմանությունը:
կան պաշտոնյաներին ու կուսակիցներին` տեղերում դրանք ի կատար ածե-
լու նպատակով: Թուրքական սկզբնաղբյուրները վկայում են, որ կայսրու-
թյան հայ խաղաղ բնակչության զանգվածային բնաջնջման ընթացքում Նա-
խարարների խորհուրդը միայն մեկ անգամ` ապրիլի 18-ի նիստում է անդ-
րադարձել հայերին, ի դեպ, ոչ թե նրանց տեղահանության հարցին, այլ ցե-
ղասպանության ծրագրին առնչվող մի շարք այլ խնդիրների1: Այս հանգա-
մանքը մեկ անգամ ևս փաստում է, թե որքան ազդեցիկ է եղել երիտթուրքա-
կան կուսակցության իշխանությունը:
Տեղահանություններին «օրինական» բնույթ հաղորդելու խնդիրն այդ
ժամանակաշրջանում թե° Թալեաթին և թե° բարձրաստիճան այլ թուրք ոճրա-
գործների ամենևին չէր հետաքրքրում: Թերևս պատճառը նրանց համակած
այն համոզմունքն էր, թե իրենց կհաջողվի խուսափել պատասխանատվու-
թյունից: Այս ենթադրությունը հաստատում են վստահելի սկզբնաղբյուրների
տեղեկությունները: Այսպես, Հայոց ցեղասպանության վերապրողներից և
լավագույն հետազոտողներից Հայկազն Գ. Ղազարյանը մեջբերում է Թա-
լեաթի պատասխանն օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավոր-
ներ Գրիգոր Զոհրապի և Վարդգեսի զգուշացումներին առ այն, որ երիտ-
թուրք պարագլուխներն ամեն դեպքում պատասխան են տալու հայ ժո-
ղովրդի նկատմամբ գործած հանցագործությունների համար. «Երկրին իշ-
խանությունը մեր ձեռքին մեջ է և մենք կրնանք մեր ուզածը ընել... Ո՞վ է, որ
մեզմէ հաշիվ պիտի պահանջէ»2:
Իրադրությունը, սակայն, կտրուկ փոխվում է այն բանից հետո, երբ 1915
թ. մայիսի 24-ին Անտանտի տերությունները` Ռուսաստանը, Մեծ Բրիտա-
նիան և Ֆրանսիան, հանդես են գալիս համատեղ Հայտարարագրով, որտեղ
խստագույնս դատապարտելով հայերի զանգվածային կոտորածները և
որակելով դրանք որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված
Թուրքիայի… նոր հանցագործություն»` ընդգծում են, որ դրա պատասխա-
նատվությունն անհատապես ընկնելու է օսմանյան կառավարության ան-
դամների վրա3: Նույն օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարու-
թյունը Հայտարարագիրը հանձնում է «Հավա» հեռագրական գործակալու-
թյանը, որտեղից այն անմիջապես փոխանցվում է Կոնստանդնուպոլիս:
Հայտարարագիրը մեծ ազդեցություն է ունեցել օսմանյան կառավարու-
թյան անդամների վրա, սակայն ոչնչով չի կաշկանդել նրանց գործողություն-
1 Տե°ս Ercan Y., Ermenıler ve Ermeni Sorunu, Yeni Türkiye, 2001, ocak-şubat, yıl 7, sayı 37:
Ermeni Sorunu özel sayısı I, s. 48.
2 Տե°ս Ղազարեան Հ. Գ., Ցեղասպան թուրքը, Պեյրութ, 1968, էջ 381:
3 Տե°ս հայտարարագրի բնագրում Դեպարտամենտի ծանուցագիրը «Հավա» գործակա-
լությանը. «Հրատապ, Փարիզ, 24-ը մայիսի 1915 թ.», Մեծ տերությունները, Օսմանյան կայս-
րությունը և հայերը ֆրանսիական արխիվներում, հ. 1: Աշխատասիրությամբ` Արթուր Պեյ-
լերյանի: Առաջաբանը` Ժան-Բատիստ Դյուրոզելի: Ֆրանսերենից թարգմանեց` Վարուժան
Պողոսյանը, Երևան, 2005, էջ 99:
ները, այլ սոսկ առաջ է բերել հանցագործությունը քողարկելու ձգտում:
Կոնստանդնուպոլսում հավատարմագրված արտասահմանյան դիվանա-
գետների պաշտոնական գրագրություններում վկայություններ կան Հայտա-
րարագրի հետևանքների մասին: Այսպես, օրինակ, Կոստանդնուպոլսում
Ավստրո-Հունգարիայի դեսպան Յոհան Պալլավիչինին հաղորդում էր Վիեն-
նա, որ այն հարուցել է սադրազամ (վարչապետ) Սայիդ Հալիմ փաշայի ան-
թաքույց զայրույթը1: 1915 թ. հունիսի 7-ին Մորգենթաուի օրագրային գրա-
ռումը ևս փաստում է այն «չափազանց գրգռված» վիճակը, որում Հայտարա-
րագրին ծանոթանալուց հետո գտնվել է Սայիդ Հալիմը2:
Կարելի է ենթադրել, որ կառավարության անդամներից Հայտարարա-
գրին առաջինը ծանոթացել է Թալեաթը, որը, նախկինում լինելով փոստային
ծառայող և հեռագրիչ, ըստ ականատեսների վկայությունների, նույնիսկ իր
կուսակիցների հետ իշխանությունը զավթելուց հետո չէր մոռացել հեռա-
գրիչի մասնագիտությունը և իր տանը տեղադրել էր հեռագրական սարք3:
Նրա մերձավոր` Օսմանյան կայսրության և «Միություն և առաջադիմու-
թյուն» կուսակցության ղեկավար գործիչ Հալիլ փաշան4 իր հուշերում վկա-
յում է, որ ցեղասպանական գործողությունների ընթացքը Թալեաթը հաճախ
ղեկավարում էր այդ հեռագրական սարքի միջոցով5: Բացի դրանից, մայրա-
քաղաքում ստացվող բոլոր պաշտոնական հեռագրերը նախ հանձնում էին
Թալեաթին և միայն դրանից հետո ուղարկում հասցեատերերին6:
Հետաքրքիր է, որ այդ ոճրագործն իրականում շատ լավ էր գիտակցում
պատասխանատվության իր ահռելի բաժինը: Այդ մասին է վկայում Թալեա-
թի բացառիկ խոստովանությունը, որի մասին իր հուշերում հիշատակում է
Հալիլը: Ըստ վերջինիս հավաստման, ի նկատի ունենալով հայերի տեղահա-
նությունը, Թալեաթը խոստովանել է, որ այդ մասին վերջնական որոշումն
ինքն է կայացրել7:
Սակայն Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրու-
թյան պարտությունից հետո գրի առած իր հուշագրություններում, որոնք
նպատակ ունեին առաջին հերթին մոլորության մեջ գցել համաշխարհային
հասարակական կարծիքը, Թալեաթը փորձում է հայերի տեղահանությունը
ներկայացնել որպես հարկադրաբար իրականացված միջոցառում` ի պա-
1 Pallavicini – an Baron Burian, Constantinopel, an 18. Juni 1915. – K. u K. – Dokumente:
Armenien in Österreichischen Archiven (Fotokopien). Band II: 1915 – 1917. Herausgeber: Artem
Ohandjanian, S. 884.
2 United States Diplomacy on the Bosphorus: The Diaries of Ambassador Morgenthau 1913-1916,
Compiled with an introduction by Ara Sarafian, Princeton and London, 2004, p. 249.
3 Տե°ս Ambassador Morgenthau’s Story, p. 21.
4 Հետագայում ընդունել է Մենթեշե ազգանունը:
5 [Halil Menteşe], Osmanlı Mebusan Meclisi Reisi Halil Menteşe’nin anıları. Giriş: İsmail Arar,
İstanbul, 1986, s. 216.
6 Ambassador Morgenthau’s Story, p. 332.
7 Տե°ս [Halil Menteşe], նշվ. աշխ., էջ 216:
տասխան նրանց կարծեցյալ համընդհանուր ապստամբության1:
Ամենևին պատահական չէր, որ Հայտարարագիրը, ըստ երևույթին, Թա-
լեաթի մոտ առաջացրել էր մտավախություն, որ հայ ժողովրդի դեմ իրա-
գործված ոճրագործությունների ամբողջ մեղքն Անտանտի երկրները հետա-
գայում կվերագրեն միայն իրեն: Փորձելով խուսափել դրանից` նա նախա-
ձեռնել է այնպիսի մի գործընթաց, որի նպատակն էր խուսափել ոճրագոր-
ծության պատասխանատվությունը միայնակ կրելու հնարավոր հեռանկա-
րից, դրան հաղորդել հավաքական բնույթ և այն բարդել կառավարության
անդամների վրա2:
Այդ նպատակով Հայտարարագրի հրապարակումից մեկ օր անց` մայի-
սի 26-ին, նա գաղտնի զեկուցագրով դիմում է Սայիդ Հալիմ փաշային և պա-
հանջում, որ իր` ներքին գործերի նախարարի կողմից արդեն իրականացվող
հայերի տեղահանության մասին ընդունվի կառավարության հատուկ որո-
շում: Թուրքական պատմագրության մեջ շրջանառվում է զեկուցագրի աղ-
ճատված տարբերակը, որն ընդգրկվել էր մայիսի 30-ին կայացած Նախա-
րարների խորհրդի նիստի արձանագրությունում3: Այդ «ավանդույթը», որի
նախակարապետը Յուսուֆ Հիքմեթ Բայուրն է4, շարունակել է Հայոց ցեղա-
սպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական տեսակետի հետևորդ-
ներից մեկ այլ կարկառուն դեմք` Քյամուրան Գյուրյունը` արտատպելով
սոսկ զեկուցագրի` Բայուրի հրատարակած աղճատված տարբերակը5:
Վերջին շրջանում թուրք հեղինակները կիրառում են մեկ այլ հնարք ևս:
Նրանք հղում են Օսմանյան արխիվների Վարչապետության ֆոնդում պահ-
վող Թալեաթի զեկուցագրի բնագիրը, սակայն խուսափում ներկայացնել
փաստաթղթի ամբողջական տարբերակը և սահմանափակվում են միայն
դրա որոշ դրույթների վերաշարադրմամբ: Հետաքրքիր է, որ զեկուցագրի
բնագրի, ինչպես նաև դրա հայերեն թարգմանության օրինակները պահվում
1 Talât Paşa’nın hâtıraları: Sadırazam Talât Paşa’nın tarihin bir çok gizli taraflarını aydınlatan
şimdiye kadar neşredilmemiş şahsi notları. İstanbul, 1946, s. 63-65. Հարկ է հաշվի առնել նաև այն
հանգամանքը, որ Թալեաթի հուշագրությունները հրատարակվել են փոփոխված ու խմբա-
գրված տեսքով, ինչը ժամանակին ընդունել է նույնիսկ թուրքական պաշտոնական պատմա-
գրության հիմնասյուներից մեկը` Յու. Հ. Բայուրը: Տե°ս Bayur Y. H., Ermeni Meselesi, Kaynaklar,
II: Hatıralar. - Cumhuriyet, Salı / Cuma Kitabı, 26.06.1998.
2 Տե°ս, օրինակ, Bayur Y. H., Türk İnkılâbı tarihi. Cilt: III: 1914 -1918: Genel Savaşı, Kısım III:
1915- 1917 vuruşmaları ve bunların siyasal tepkileri, Ankara, 1983, s. 39; Halaçoğlu Y., Die
Armenierfrage, Klagenfurt, 2006, S. 66.
3 Տե°ս արձանագրության բնագիրը` Meclis-i Vükelâ Müzâkerâtına Mahsûs Zabıtnâme: Hülasâ-i
me’âlî, 17 Mayıs 1331. - BOA. Meclis-i Vükelâ Mazbatası, 198/163. - http://www.devletarsivleri.
gov.tr/kitap/pdf/2/17.pdf: Արձանագրությունից պարզ է դառնում, որ Նախարարների խորհրդի
նիստում, նախքան որոշում կայացնելը, Թալեաթի զեկուցագիրն ընթերցվել է և կցվել
արձանագրության` «Համառոտ նկարագրություն» վերնագրված առաջին բաժնին:
4 Տե°ս Bayur Y. H., նշվ. աշխ., էջ 37-38.
5 Տե°ս Gürün K., Ermeni dosyası. İkinci baskı, Ankara, 1983, s. 213-214.
են նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արխիվում1:
Այդ ուշագրավ փաստաթուղթն ամբողջությամբ հրապարակել է միայն Հ.
Գ. Ղազարյանը` հայերեն թարգմանությամբ2: Ցավոք, նա չի ներկայացնում
դրա թուրքերեն բնագիրը: Չի կարելի բացառել, որ սույն վավերագիրը եղել է
Հայոց ցեղասպանությանը վերաբերող այն գաղտնի փաստաթղթերի թվում,
որոնք 1921 թ. Հ. Գ. Ղազարյանը, իր իսկ հավաստմամբ, անձամբ է ընդօրի-
նակել օսմանյան Ծովային նախարարության պաշտոնական արխիվից3:
Ծանոթությունը Թալեաթի զեկուցագրին ակնհայտ է դարձնում, թե ինչն
է պատճառը, որ թուրք պատմաբանները ցանկություն չեն դրսևորում հրա-
տարակել բնագիրն ամբողջությամբ: Այս փաստաթուղթը, չնայած այն հան-
գամանքին, որ պարունակում է կեղծիքների և ստերի մի ամբողջ շարան,
միաժամանակ հնարավորություն է ընձեռում վերահաստատելու արևմտա-
հայության նկատմամբ թուրքական իշխանությունների որդեգրած` ցեղա-
սպանություն իրականացնելու դիտավորությունը: Հ. Գ. Ղազարյանի թարգ-
մանությամբ այն ձևակերպված է այսպես. «Պետության կենսական ջանքերու
կարգին կարևոր գործ մըն է այս մտատանջությունը, զայն հիմնական կեր-
պով լուծելու, վերջացնելու և ամբողջապես ջնջելու4 համար: Այս մասին մի-
ջոցներ պատրաստելու և պատրաստ գտնվելու մասին խորհած և նկատո-
ղության առած ենք»5: Թալեաթի օգտագործած արտահայտությունները`
«հիմնական կերպով լուծել, վերջացնել և ամբողջապես ջնջել», անկախ իր
կամքից, բացահայտում են տեղահանության իրական նպատակը: Ինչպես ի
հայտ է գալիս փաստաթղթի համատեքստից, զեկուցագրի հեղինակին
«մտատանջություն» էր պատճառում Արևմտյան Հայաստանում բարենորո-
գումներ իրականացնելու հայ ժողովրդի ձգտումը:
Թալեաթի զեկուցագիրը քննարկվում է Նախարարների խորհրդի մայի-
սի 30-ի նիստում, որի ժամանակ հավանություն է տրվում հայերի` արդեն
ընթացքի մեջ գտնվող տեղահանությանը, և ընդունվում է համապատաս-
խան Որոշում: Այն ստորագրել են կառավարության յոթ անդամ` սադրազամ
Սայիդ Հալիմ փաշան, ներքին գործերի նախարար Թալեաթը, պատերազմա-
կան նախարար Էնվեր փաշան, հանրային աշխատանքների նախարար
Աբբաս Հալիմ փաշան6, լուսավորության նախարար Ահմեդ Շյուքրյուն7,
1 Տե°ս Akçam T., The Young Turks’ Crime against Humanity: The Armenian Genocide and Ethnic
Cleansing in the Ottoman Empire, Princeton, 2012, pp. 6-7.
2 Տե°ս Ղազարեան Հ. Գ., նշվ. աշխ., էջ 328:
3 Տե°ս նույն տեÕում:
4 Թարգմանության հեղինակը` Հ. Գ. Ղազարյանը, հաշվի առնելով «ամբողջապես ջնջե-
լու» արտահայտության կարևորությունը, փակագծերում նշել է բնագրի թուրքերեն արտահայ-
տությունը` հայերեն տառերով` «քյուլլիյեն __________իզալեսի»:
5 Ղազարեան Հ. Գ., նշվ. աշխ., էջ 325:
6 Սայիդ Հալիմ փաշաÛի եղբայրÁ:
7 Հետագայում ընդունել է Բայընդըր ազգանունը:
առևտրի նախարար Ահմեդ Նեսիմին1, արդարադատության նախարար
Փիրիզադե Իբրահիմ Հայրուլլահը2:
Հաջորդ օրը Որոշման բնագիրը, առանց «Համառոտ նկարագրություն»
բաժնի, պաշտոնապես կրկնօրինակվել է` համապատասխան նախարարու-
թյուններ ուղարկվելու նպատակով: Այդ կրկնօրինակներից մեկը, որը պահ-
վում է Գլխավոր շտաբի Ռազմական պատմության ու ռազմավարական հե-
տազոտությունների վարչության և Գլխավոր տեսչության արխիվում, ընդ-
գրկվել է թուրքական զինված ուժերի Գլխավոր շտաբի հրատարակած փաս-
տաթղթերի ժողովածուում3:
Ինչպես արդեն նշեցինք, փաստաթղթի բնօրինակը հրատարակված է
թուրք պատմաբանների կողմից և լայնորեն օգտագործվում է որպես ապա-
ցույց թուրքական պաշտոնական պատմագրության այն վարկածի, թե իբր
տեղահանության նպատակը եղել է միայն արևմտահայության տեղահանու-
թյունը և ոչ թե զանգվածային կոտորածը: Հիրավի, դրանում մանրամասնո-
րեն նշված են հայերից բխող «վտանգները», տեղահանվածների` վերաբնա-
կեցման հետ կապված մի շարք խնդիրներ, հատուկ ուշադրություն է հատ-
կացված բնակեցման նոր տարածաշրջաններում նրանց կյանքի կազմա-
կերպման, ինչպես նաև հայրենի բնակատեղիներում լքված գույքի հարցերին
և այլն4: Որոշման շատ դրույթներ ակնհայտորեն հետապնդում էին տեղա-
հանության գործընթացի վրա ոչ թե իրական ներգործություն ունենալու
նպատակ` արտաքուստ կամ ընդամենը ձևականորեն հաղորդելով դրան
կարծեցյալ կազմակերպված բնույթ, այլ ստեղծում էին, ըստ Թալեաթի և նրա
հանցակից գործընկերների, իրավական այնպիսի մի դաշտ, որը նրանց հնա-
րավորություն կընձեռեր խուսափել հայ ժողովրդի բնաջնջումը տեղահանու-
թյան քողի տակ իրականացնելու պատասխանատվությունից:
Սակայն «լիովին ոչնչացնել ու վերացնել» (“imhâ ve izâlesi kat‘iyyen muktezî”)
արտահայտությունն ի հայտ է բերում ոչ միայն Օսմանյան կայսրու-
թյան բարձրագույն ղեկավարության բուն նպատակները, այլև ժամանակա-
կից ցեղասպանագիտության հայեցակարգային մոտեցումների շրջանակում
հնարավորություն է տալիս բացահայտելու նրա` տեղահանության շղարշով
ցեղասպանություն իրականացնելու դիտավորությունը (intent)5:
1 Հետագայում ընդունել է Սայման ազգանունը:
2 Տե°ս Որոշման բնագրում Meclis-i Vükelâ Müzâkerâtına Mahsûs Zabıtnâme: Hülasâ-i me’âlî, 17
Mayıs 1331. - BOA. Meclis-i Vükelâ Mazbatası, 198/163. - http://www.devletarsivleri.gov.tr/kitap/
pdf/2/17.pdf:
3 Arşiv belgeleriyle ermeni faaliyetleri, 1914-1918 Cilt I (1914-1915), Genelkurmay ATASE ve
Genelkurmay Denetleme Başkanlığı yayınları, Ankara, 2005, s. 427.
4 Ավելի մանրամասն տե°ս սույն հոդվածին կցված «Որոշման» բնագրի հայերեն
թարգմանությունում:
5 Դիտավորության հանգամանքի նշանակությանը մանրամասն անդրադարձել ենք մեր
վերը հիշատակված գրքի «Տեսական հիմնադրույթներ» գլխում: Տե°ս Սաֆրաստյան Ռ.,
Գիտակցելով այդ վտանգը` թուրք հեղինակները դիմում են մի շարք
հնարքների, որոնց նպատակն է քողարկել վերը նշված արտահայտության
իմաստը և խեղաթյուրելով այն` մոլորության մեջ ձգել ընթերցողին: Այսպես,
օրինակ, թե° պաշտոնական թուրքական պատմագրության «դասականներ»
Բայուրն ու Գյուրյունը և թե° նոր սերնդի ներկայացուցիչները, իրենց աշխա-
տություններում հրատարակելով «Որոշման» օսմաներեն բնագիրը, միահա-
մուռ խուսափում են ճշգրտորեն թարգմանել “imhâ ve izâlesi kat‘iyyen
muktezî” արտահայտությունը ժամանակակից թուրքերենի` չվարանելով
երբեմն օգտագործել ժամանակակից թուրքերենին տիրապետողների հա-
մար անհասկանալի օսմաներեն բառերի թարգմանություններ1:
Նման հնարքը, անտարակույս, կարելի է բնութագրել որպես բավական
«նուրբ»: Սակայն պաշտոնական պատվեր կատարող թուրք հեղինակները
դրանով չեն սահմանափակվում: Զինված ուժերի գլխավոր շտաբի հրատա-
րակած փաստաթղթերի ժողովածուն կազմողները2 գնում են ավելի հեռուն և
դիմում ակնհայտ կեղծիքի: Այդ ժողովածուում զետեղված են «Որոշման»
կրկնօրինակի ժամանակակից թուրքերեն և անգլերեն թարգմանություննե-
րը, որոնց հեղինակները փորձել են «մեղմացնել» մեզ հետաքրքրող արտա-
հայտության իմաստը: Թուրքերեն թարգմանությունում օգտագործված է
“etkili bir şekilde bertaraf edilmesi mutlak surette gerekli olup” արտահայտու-
թյունը, որը կարելի է թարգմանել իբրև «բացարձակ անհրաժեշտություն է
ներգործուն ձևով չեզոքացնելը»: Ակնհայտ է, որ այս թարգմանության հեղի-
նակները3 խուսափել են ճշգրտորեն վերարտադրել բնօրինակի “imhâ ve
izâlesi”` «ոչնչացնել ու վերացնել» արտահայտության իմաստը:
Անգլերենի թարգմանիչները, որոնք ակնհայտորեն օգտվել են ոչ թե
օսմաներեն բնագրից, այլ թուրքերեն թարգմանությունից, վերը նշված ար-
տահայտությունն անվարան կրճատել են և այն ներկայացրել իբրև “ought to
be eliminated effectivety”4, որին ընդհանուր առմամբ համարժեք է «արդյունա-
վետորեն պետք է վերացվի» հայերեն թարգմանությունը: Դրանով իսկ նրանք
ավելի են հեռացել բուն բնագրից:
Համեմատենք Նախարարների խորհրդի ընդունած որոշման օսմաներեն
Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.),
էջ 20-43:
1 Տե°ս, օրինակ, Bayur Y. H., նշվ. աշխ., էջ 41-43; Gürün K., նշվ. աշխ., էջ 214-215; Akgündüz
A., Ermeni katliamı mı? Ermeni Tehciri mi?, Yeni Türkiye, 2001, ocak-şubat, yıl 7, sayı 37; Ermeni
Sorunu özel sayısı I, s. 361-362; Demirel M., Ermeni tehciri ve alınan tedbirler, Yeni Türkiye, 2001,
ocak-şubat, yıl 7, sayı 37; Ermeni Sorunu özel sayısı I, s. 400-401.
2 Նրանց թվում է, օրինակ, Հայոց ցեղասպանության պատմության տխրահռչակ կեղծա-
րար, Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաջօղլուն:
3 Ժողովածուում նշված են թարգմանիչների անունները, սակայն չի պարզաբանվում, թե
կոնկրետ ո՞վ է բնագրի թուրքերեն թարգմանության հեղինակը:
4 Arşiv belgeleriyle ermeni faaliyetleri, 1914-1918 Cilt I (1914-1915), Genelkurmay ATASE ve
Genelkurmay Denetleme Başkanlığı yayınları, s. 134.
բնագիրն անգլերեն թարգմանության հետ: Բնագրում նշված է` «լիովին
ոչնչացնել ու վերացնել». անգլերեն թարգմանության մեջ կարդում ենք`
«արդյունավետորեն պետք է վերացվի»: Իմաստի փոփոխությունն ակնհայտ
է: Այն է` կատարվել է կեղծիք:
Այսպիսով, պարզ է դառնում, որ հրատարակելով Նախարարների
խորհրդի «Որոշման» բնագիրը` թուրք պատմաբանները փորձում են ոչ
մասնագետների համար ամեն կերպ դժվարըմբռնելի դարձնել դրա բուն
իմաստը: Հրապարակելով այդ փաստաթուղթը` նրանք ձգտում են ոչ թե Հա-
յոց ցեղասպանության պատմության դեռևս սակավ ուսումնասիրված էջերի
վրա լույս սփռել, այլ օգտագործել այն որպես լրացուցիչ «փաստարկ» տեղա-
հանության ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ օսմանյան իշխանություն-
ների «ցուցաբերած հոգատարության» մասին` կեղծ վարկածը հիմնավորելու
նպատակով:
Ընդհանրացնելով նշենք, որ թուրքական պաշտոնական պատմագրու-
թյան ներկայացուցիչների կողմից կոնկրետ մեկ արխիվային փաստաթղթի
շուրջ ստեղծված անորոշությունների ու խարդավանքների դաշտը հարու-
ցում է լուրջ կասկածներ և տեղիք տալիս խորհելու, որ նմանատիպ մեթոդ-
ների կիրառում կարելի է ակնկալել նաև Թուրքիայում վերջին տարիներին
իրականացվող օսմանյան արխիվների փաստաթղթերի պաշտոնական հրա-
պարակումների շատ այլ դեպքերում:
Հավելված 1
Նախարարների խորհրդի քննարկումների արձանագրություն
մվ. 198/24
Հերթական թիվ` 163
Ամսաթիվ
Արաբական` 15 Ռեջեբ տարի [1]333
Ռումի` 17 Մայիս տարի [1]331
Որոշում
Քննարկումների արդյունքում որոշվեց, որ անհրաժեշտ է լիովին ոչնչացնել ու
վերացնել այն վտանգավոր շարժումը, որի նպատակն է խափանել պետության
գոյության և անվտանգության պահպանման համար անձնազոհ կերպով իրակա-
նացվող միջոցառումները և կարգավորումները: Վերոնշյալ նախարարության կող-
մից այդ ուղղությամբ սկսված միջոցառումները, ակնհայտորեն, ճիշտ են: Վերո-
հիշյալ զեկուցագրում նշված գյուղերում ու քաղաքներում բնակվող հայերից նրանք,
որոնք ենթակա են տեղահանման, պետք է բարեհաջող տեղափոխվեն ու հասնեն
այն վայրերը, ուր նրանք պետք է ուղարկվեն: Ճանապարհին գտնվելու ընթացքում
պետք է ապահովել նրանց հանգստութունը և պաշտպանել նրանց կյանքն ու ունեց-
վածքը: Նախատեսված վայրերը հասնելուն պես` մինչև վերջնականապես տեղա-
վորվելը, գաղթականների համար նախատեսված հատկացումներից կապահովվի
նրանց սնունդը, համապատասխան նախապես ունեցած գույքի ու տնտեսական
վիճակի նրանց կբաժանվի անշարժ գույք և հող: Կարիքավորների համար կառավա-
րությունը կացարաններ կկառուցի, հողագործներին և կարիք ունեցող արհեստա-
վորներին սերմեր ու գործիքներ կբաժանվեն: Լքված վայրերում նրանց թողած
ունեցվածքը և իրերը կամ վերջիններիս արժեքը համապատասխան ձևով նրանց
կվերադարձվեն: Ազատված գյուղերը կբնակեցվեն գաղթականներով և աշիրեթնե-
րով, նրանց կբաժանվի անշարժ գույք և հող` արժեքը գնահատելուց հետո: Ազատ-
ված քաղաքներից ու գյուղաքաղաքներից տեղահանված բնակչությանը պատկանող
անշարժ գույքը կցուցակագրվի և նրա տեսակը, արժեքն ու քանակը որոշելուց հետո
կբաժանվի գաղթականներին: Շահույթ ապահովող ձիթենու, թթենու, խաղողի ու
նարնջենու այն այգիները, ինչպես նաև խանութները, իջևանատները, գործարան-
ներն ու պահեստատները, որոնք չեն համապատասխանում գաղթականների հե-
տաքրքրություններին կամ զբաղմունքներին, աճուրդի միջոցով կվաճառվեն կամ
կտրվեն վարձակալության: Այդ միջոցով ստացված ամբողջ գումարը գույքի տերերի
անունով ժամանակավորապես կփոխանցվի գանձարան` նրանց տրամադրելու
նպատակով: Նշված գործողությունները և միջոցառումները ֆինանսավորելու նպա-
տակով կատարվելիք ծախսերը կհատուցվեն գաղթականների համար նախատես-
ված միջոցներից` վերոնշյալ նախարարության կողմից նախապատրաստած Կար-
գադրությունների բոլոր դրույթների կատարմամբ: Լքյալ գույքի պահպանումը, կա-
ռավարումը, վերաբնակեցման ընդհանուր հսկողությունը, կարգավորումը, ուսում-
նասիրումը և վերաքննումը, ինչպես նաև այդ ուղղությամբ Կարգադրությունների
դրույթների և վերոնշալ նախարարությունից ստացվելիք և նրա կողմից ընդունվելիք
հրամանների շրջանակում որոշումների ընդունումն ու կատարումը կապահովվեն
ներքին գործերի նախարարության անմիջական ենթակայության տակ գտնվող են-
թահանձնաժողովների ստեղծումով, որոնց անդամները կլինեն վարձատրվող պաշ-
տոնյաներ: Այդ ենթահանձնաժողովները կազմված կլինեն նախագահից և երկու ան-
դամից: Նրանցից մեկը կընտրվի և կնշանակվի ներքին գործերի նախարարության
կողմից, իսկ մյուսը` ֆինանսների նախարարության կողմից: Նպատակահարմար
գտնվեց, որ տեղերում նշված Կարգադրությունների իրագործումը դրվի նահանգա-
պետների վրա: Այս որոշման մասին տեղյակ կպահվի վերոնշյալ նախարարությանը
և համապատասխան գերատեսչություններին:
Ruben Safrastyan - The Decision of the Ottoman Government on the Removal of the Armenians (1915, May 30)
In recent years, in order to falsify the historical truth, some archival documents
concerning the theme of the Armenian Genocide have been published in Turkey. However, in
the publications of the kind it is possible to come across such documents, which, against the
wishes of publishers throw light on the true goals of the Ottoman authorities – organizers and
executors of the Armenian Genocide.
In this respect, the origin of the May 30, 1915 resolution of the Ottoman government on
violent expulsion of the Armenians has an important role, which reveals the real purpose of the
expulsion of the Western Armenians, i.e. “to fully exterminate and liquidate” the seeming
“dangerous movement” of the Armenians and not to resettle in the regions of the Empire far
from the Russian front.
The article discusses the prehistory and the objectives of making that decision, its
background, it also shows what tricks the representatives of modern official Turkish
historiography use in order to screen the passage cited above.
arrêté et exclu du barreau d’Istanbul, il s’est enfui à_
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ