100-ԻՑ 10-Ը. ԱՅՆ ԻՆՉ ՍՏԻՊՈՒՄ Է ՄՏԱՀՈԳՎԵԼ

PrintPrintEmailEmail

1ՕՕ-ԻՑ 1Օ-Ը. ԱՅՆ ԻՆՉ ՍՏԻՊՈՒՄ Է ՄՏԱՀՈԳՎԵԼ

by Jean Guereghian (France), membre fondateur du Congrés National des Arméniens Occidentaux et ancien Secrétaire Général de l'association

Զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյան

Մեծարգո՛ նախագահություն, հարգելի գործընկերներ.

2017 թ. մտանք աշխարհաքաղաքական հին խնդիրների չլուծված մեծ ամբարով: Դրանց մեծ մասը ոչ միայն հին, այլև նոր ծիլեր տվող խնդիրների սաղմեր հանդիսացան: 21 դարում ամենուրեք լսվող հումանիզմի կոչերին զուգահեռ ականատես եղանք ազգային և կրոնական հողի վրա մարդատյացության նոր պայթունների, կրկին հնչեց. «Տեղի է ունենում ցեղասպանություն…» ահասարսուռ առաջացնող ահազանգը: Այս սարսափի արձագանքներն ու որոշ օրինակները, ինչպես քրդերի ու ալևիների դեպքում, տեղ գտան փոքրասիական տարածաշրջանում: Մեզ համար այդքան մոտ և այդքան հարազատ շրջանները կրկին արյան և ցավի ականատես եղան: Եվ այս ամենը այն խորհրդանշական ժամանակահատվածում, երբ համայն հայությունը 2015 թ. ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և 2017թ. հունվարին Հրանտ Դինք հայ մարդու եղեռնագործ սպանության 10-ամյակն էր ոգեկոչում՝ հիշելով և հիշեցնելով աշխարհին մեծագույն հանցանքի անպատժելիության և շարունակա­կանության փաստերի մասին:

Կրկին բարձրացվում են արժեքների համար պայքարի վեհ գաղափարներ, կրկին լսում ենք մարդասիրության կոչեր: Իսկ ովքե՞ր են հասցեատերերը: Եթե ծայրահեղ իսլամականների դեպքում հարցերը ավելորդ են, ապա «քաղաքակիրթ իսլամ»-ի քողի ներքո հանդես եկող Փոքր Ասիայիում հյուրընկալվող պետության՝ Թուրքիայի դեպքում այդ հարցերը օր օրի ավելանում են:

Այսօր մեր քննարկումների թիրախ ենք դարձնում Փոքր Ասիայի ժողովուրդների բազում խնդիրներ, որոնք մեկ նպատակ են հետապնդում բացառել էթնիկ և կրոնական հողի վրա նրանց հետապնդումը, վերականգնել կրած զոհողությունների հարցում պատմական արդարությունը: Եվ ու՞մ ենք դրանք ուղղում՝ Թուրքիայի՞ն, թե՞ թուրք հասարակությանը, թե՞ թուրքական իշխանությանը առհասարակ: Իշխանութ­յունների դեպքում անխոս ցավալի է արձանագրել, որ նրանք անտեսել և անտեսում են երկխոսության գնալու մեր բազմաթիվ փորձերը ու շարունակում դեպի իբրև թե թուրքամետ դիրքորոշումներ տանող ճանա­պարհներ մատնանշել: Ինչու՞ իբրև թե, քանի որ ինձ համար մեծ հարց է այն, թե արդյոք ներկայիս թուրքական իշխանությունների անցյալին առերեսվելու մոտեցումները թուրքամետ կոչելը թե՛ թուրք, թե՛ Թուրքիայի ողջ հասարակության շահերից են բխում: Ինչ թուրքա­մետության մասին ենք խոսում, երբ նման իշխանությունները մի ամբողջ սերունդների կեղծված անցյալի հենքի վրա են հայրենասիրություն սերմանում: Արդյո՞ք մտածել են, որ մի օր կեղծիքի բացահայտումը նման հայրենասերների ու՞ր կամ ինչի՞ կարող է մղել: Լավ, վերջապես մտածել են, որ ոչ մենք, ոչ մյուս փոքրասիական ժողովուրդները, անկախ բոլոր տեսակ ցեղասպան գործողությունների, լոկ հուշ չենք դառնա մեր հայրենիքում: Մտածել են, որ առանց իրենց մենք էլ իրենց հասարակության մյուս հատվածների հետ հարաբերվելու և փոխըմբռնման ելքեր ենք գտնելու: Ակամայից հիշում եմ Հրանտի 2006թ. հարցազրույցներից մեկից մի դրվագ. «Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել [ցեղասպանությունը]։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան։»: Այս խաղաղության աղավնին իսկապես համոզված էր, ավելին իր գոյի կորստից հետո էլ այդ համոզմունքը մեզ մնաց, որ թուրք հասարակության բարի շատ-շատ մարդիկ իսկապես անցյալի շեղ անկյան տակ ներկայացված իմացական դաշտի շնորհիվ չեն կարո­ղանում արդար ու ճշմարիտ ուղին տանող որոշում ընդունել: Դինքի, ըստ իս, մեծագույն պատգամը մեզ՝ հարգելի ժողովականներ հենց թուրքական հասարակության մեջ ընկալելի դաշտ ձևավորելուն ուղղված քայլերը պետք է լինեն: Մենք բոլորս իբրև տարածաշրջանային ազգեր մեր մաշկի վրա ենք զգացել պանթուրքիզմի վայրագությունները: Այսօր էլ դրանք նորովի արտահայտման ձևեր են ստանում: Սակայն մի բան մնում է անփոփոխ. այդ սև տենդը անբուժելի է այնքան մինչև չես ցանկանում բուժես: Մենք յուրաքանչյուրս զատ-զատ անզոր ենք հասնելու մեր պատկերացրած արդարությանը և դրան է ձգտում ներկայիս թուրքական իշխանական վերնախավը: Մեր հավաքական ուժը, սակայն կարող է հասնել սպասվածին: Մեր պատկերացումները, մեր մոտեցումները, մեր քայլերն ու գաղափարները պետք է համահունչ լինեն, մեր հնարավո­րութ­յունները՝ հասանելի:

Մեծագույն խորհուրդ է իր մեջ կրում մեր ազգերի տառա­պանքների արդյունքում մեկ խաչմերուկում մեր հայտնվելը: Այսուհետ, մենք պետք է ընտրենք խաչմերուկից յուրաքանչյուրս շեղվում ենք տարբեր կողմեր, թե ընտրում ենք մեկ ուղի և առաջ ընթանում այդ ճանապարհով:

Հրանտ Դինքը և, վստահ եմ, մեզանից շատերը ընտրել ու ընտրում են միասնական ճանապարհը, որտեղ ձեռք-ձեռքի են տվել հայը, հույնը, ասորին, քուրդը, ալևին և առհասարակ բոլորը, ովքեր ցավի ճանապարհ են անցել և նույնիսկ թուրքը, ով այսօր հնարավոր ցավից դրդված խուսանավում է ընդունել իր մեղսակցության բաժինը:
 

Admin

Share this content.