ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐ

PrintPrintEmailEmail
АРМАН КИРАКОСЯН. Очерки  дипломатической истории  и историогра- фии  Армянского   вопроса,  М.,   изд.-во   «Российский   писатель», 2016, 432 с.
 
 
Արտերկրում իրականացված հայա- գիտական  բնույթի յուրաքանչյուր հրա- պարակում   խիստ   կարևորվում   է   թե՛ տվյալ թեմայի՝ օտարներին հասու դարձնելու տեսանկյունից, թե՛  հետազո- տողի համար։ Իսկ եթե հրապարակումը նվիրված  է Հայկական հարցի  պատմութ- յանը,    ապա   այն   կարևորվում   է   շատ ավելի,  քանի  որ  խնդիրը  շարունակում է այժմեական մնալ։ Արման Կիրակոսյանի հեղինակությամբ Մոսկվայում լույս տե- սած ժողովածուն ներառում է Հայկական հարցի  տարբեր  խնդիրների շուրջ հեղի- նակի վերջին  երեքուկես տասնամյակում լույս տեսած  ռուսերենով երեք  տասնյակ գիտական   աշխատությունների  ընտրա-
նին։   Հետազոտություններից  մի  քանիսը   շարադրված  են  համահեղինակ- ների՝   Ռուբեն  Սաֆրաստյանի,   Լևոն  Էյրամջյանցի,   Ռուբեն  Սահակյանի   և Ջոն Կիրակոսյանի  հետ։ Կարելի է ասել, որ ժողովածուն ռուսերենով առաջին ակադեմիական համապարփակ աշխատանքն է (բացառյալ «Армянский вопрос»  (Ե., 1991) հանրագիտարանը), որտեղ   ի մի են բերված  Հայկական հարցի տարբեր  խնդիրները՝ դրա ձևավորումից մինչև մեր օրերը։
Ժողովածուն կազմելիս  հեղինակն  առաջնորդվել է ժամանակագրական- թեմատիկ  սկզբունքով, համենայն  դեպս  հոդվածները ներկայացվում են այն- պես,  որ ընթերցողի մեջ  լիարժեք  պատկերացում է ստեղծվում միջազգային դիվանագիտության վերջին  մեկուկես դարի բարդ  խնդիրներից մեկի մասին։ Գիրքը  միաժամանակ առնվազն  երկու խնդիր  է լուծում՝ անցյալի  մասնագի- տական  վերլուծության  միջոցով  ընթերցողին առաջարկում  է  դասեր  քաղել ապագայում ձեռնարկվելիք քայլերի  վերաբերյալ։ Սրանում է հենց  ժողովա- ծուի այժմեականությունը, երբ  Հայաստանը մեր  օրերում կանգնած  է միան- գամից  մի քանի  մարտահրավերների առաջ,  որոնք  կանխորոշելու  են երկրի արտաքին  (ու դրա հետ սերտորեն  առնչվող՝  ներքին) քաղաքականության հիմնական  ուղղությունները։ Ցանկալի  կլիներ,  որ հեղինակը  կիսվեր  սեփա- կա՛ն   մտորումներով  Հայկական  հարցի   պատմության  հրամցրած   դասերի մասին։

Բազմափորձ  գիտնական-դիվանագետի1  ժողովածուի հոդվածները ցույց են տալիս  նաև անհատ  դիվանագետների դերը  Հայկական հարցի  ելևէջում- ները ուղղորդելիս և կամ ինչ-ինչ  ազդեցություններ գործելու փորձեր  ձեռնար- կելիս։  Աշխատության էջերում հեղինակը  տարանջատել է Հայկական հարցի մեջ ներգրավված պետությունների, դրանց ղեկավարների, քաղաքական գործիչների ու դիվանագետների ձեռնարկումները այդ  երկրների մամուլում տեղ  գտած  տեղեկատվական և հրապարակախոսական հոդվածներից, լույս տեսնող  գիտական   հետազոտություններից։  Այս  կերպ  հեղինակը   ընթերցո- ղին է թողնում լուծելու այն դիլեման,  թե որքանով  են երկրի քաղաքական ուղենիշը որոշողներն ազդվում հասարակական կարծիքից։  Սա նույնպես կա- րող է ուսանելի լինել մեր օրերում։
Աշխատանքը  բաղկացած  է երկու բաժնից` «Հայկական հարցի պատ- մությունից» և «Հայկական հարցի  պատմագրության և Հայոց  ցեղասպանու- թյան  միջազգային ճանաչման  հարցեր»։  Նախաբանի փոխարեն  ներկայաց- ված է հեղինակի  2015 թ. լույս տեսած  «Հայկական հարցի»  և Հայոց  ցեղաս- պանության  համառոտ   պատմություն»  աշխատանքը։  (Միանգամից   նշենք, որ  յուրաքանչյուր  հրապարակում  ունի  սպառիչ   մատենագիտական  տվյալ- ներ,  իսկ  ընթերցողի գործը  հեշտացնելու նպատակով հոդվածներում հիշա- տակվող գրեթե յուրաքանչյուր գործչի կամ հեղինակի  մասին տողատակի ծանոթագրություններում  ներկայացված  են  համառոտ,   սակայն   բովանդա- կալից տեղեկություններ)։
Ժողովածուի   առաջին    բաժինն    սկսվում   է   Օսմանյան    կայսրության ներքին  քաղաքական կյանքի  գաղափարախոսական հիմքերից  օսմանիզմին նվիրված  աշխատանքով (որը Ռ. Սաֆրաստյանի` համապատասխան վեր- նագրով  գրքի գրախոսականն է), որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչով  էին պայմանավորված   կայսրության   քաղաքական   զարգացումները   հետագա գրեթե   մեկ  դարի   ընթացքում։  Սրան  հաջորդում  է  մանրակրկիտ  անդրա- դարձը  օսմանիզմի  քաղաքականության  դրսևորումներից  մեկին՝  Աբդուլ  Հա-
միդի հակահայկական գործունեությանը 1890-ական թթ.։
 
1   Արման  Կիրակոսյանը եղել  է ՀՀ  արտաքին գործերի նախարարի պաշտոնակա- տար,  ՀՀ  արտակարգ և լիազոր  դեսպան  Հունաստանում, ԱՄՆ-ում,  ՀՀ  ԱԳՆ  փոխ- նախարար։  Ներկայումս  ՀՀ  դեսպանն  է  Ավստրիայում  և  Հունգարիայում,  ինչպես նաև  ԵԱՀԿ-ում  ՀՀ  առաքելության ղեկավար,  Վիեննայում ՄԱԿ-ի և այլ  միջազգային կազմակերպություններում` ՀՀ մշտական ներկայացուցիչ։
 
 
Հաջորդող մի շարք հոդվածները այս կամ այն մանրամասնությամբ նվիրված  են Մեծ տերությունների վերաբերմունքին Հայկական հարցին։  Այս շարքում առաջինը  վերաբերում է Հայկական հարցի  շուրջ ռուս-անգլիական հարաբերություններին 1890-ական թթ.  կեսերին, մի ժամանակաշրջան, որը հեղինակը  բնութագրում է որպես ժամանակի  Մեծ տերությունների իմպե- րիալիստական քաղաքականության գագաթնակետ։ Դեռևս 1979 թ. լույս տե- սած այս հոդվածում, ինչպես  նաև հաջորդիվ այլ համապատասխան հրա- պարակումներում, քննադատելով հանդերձ  արևմտյան  տերությունների գա- ղութատիրական վարքագիծը (այդ թվում և Մեծ Բրիտանիայի  հայտարա- րությունները  Հայկական հարցի  շուրջ), հեղինակը   (հղելով  նաև  այլ  հետա- զոտողների)   իրավամբ   նշում  է,  որ  «Ռուսաստանը  ամուր  ձևով  կանգնած էր  Թուրքիայի ստատուս-քվոն պաշտպանելու դիրքում և կասկածանքով էր վերաբերվում  բրիտանական  կառավարության  «բարյացակամ»  ժեստերին» (էջ 58),  «Ռուսաստանը ամեն կերպ  հրաժարվում էր Արևմտյան Հայաստանը զավթելու  ընձեռված   հնարավորությունից,  միևնույն  ժամանակ   «հասկաց- նելով  սուլթանին, որ ինքը  նրա նկատմամբ  հարկադիր միջոցների չի դիմի և անգամ  թույլ չի տա, որ դա անեն ուրիշները, և որ ինքը  բավարարվում է այն ձեռնարկումներով, որոնք  սուլթանը ինքը  կարող  է իրագործել»  (էջ 59),  «ցա- րական  դիվանագիտությունը (և անձամբ  Նիկոլայ  2-րդը)  հանուն Օսմանյան կայսրության անկման  ձգձգման՝   բավականին  անտարբեր էր  վերաբերվում սուլթանական   իշխանությունների   և  տեղական    ֆանատիկոսների  գազա- նային  դատաստաններին Թուրքիայի  հայ բնակչության  նկատմամբ»  (էջ 59) և այլն։
Նույն  տարիների  մեծբրիտանական  «Spectacor»  շաբաթաթերթի  շուրջ
30  հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս  այդ  երկրի  իշխանու- թյունների  իրական՝   խոստումներով  կերակրելու  և  «սովորական   խաբեութ- յուն»  (էջ   69)   բնութագրվող  վերաբերմունքը  հայոց   նկատմամբ,  մինչդեռ մամուլը կոչ  էր անում կառավարությանը անհապաղ  միջամտելու Օսմանյան կայսրության  գործերին   և վերահսկողության  վերցնելու  Արևմտյան  Հայաս- տանը՝  հայ  ժողովրդի   շահերի   պաշտպանության  նպատակով  (էջ  71)։  Մա- մուլը աներկբայորեն քննադատում էր «մեծ հայասերներ» Գլադստոնի, Սոլս- բերիի  և այլոց երկդիմի  պահվածքը  հայկական  խնդիրների նկատմամբ, ուղղակիորեն  նշում,  որ   Հայկական  հարցի   շուրջ  բարձրացրած  աղմուկի ներքո Անգլիան  փորձում էր Թուրքիային կրկին  իր ազդեցությանը ենթարկել։ Այդ նույն քաղաքականությունը դիտարկվում է Ա. Կիրակոսյանի  անգլո- թուրքական հարաբերություններին, ապա և Օսմանյան կայսրության բա- ժանման շուրջ անգլո-գերմանական բանակցություններին նվիրված հոդ- վածներում։  Հանգամանալից վերլուծվում  է Մեծ տերությունների  պահվածքի
 
 
տնտեսական և քաղաքական բաղադրիչը  1896  թ.  օգոստոսին   Կ.  Պոլսում
«Բանկ Օտոմանի» գրավումից հետո տեղ գտած հայկական  ջարդերի  ժամա- նակ։  Սրան  հաջորդում է Հայկական հարցում Ֆրանսիայի  և Ռուսաստանի քաղաքականության  վերլուծությունը,  պարզաբանվում  է  այն  իրողությունը, թե   ինչու   ֆրանսիական   իշխանությունները   այնպես    էլ   հանդես    չեկան Օսմանյան   կայսրության  հայ  բնակչության  պաշտպանությամբ։  Բերվում  է նաև Ռուսաստանի արտգործնախարար Լոբանով-Ռոստոցևի 1895 թ. հունի- սի  հայտարարության  դրվագն   այն  մասին,   որ  իր  երկիրը   «խոչընդոտելու է  Ասիայում  այնպիսի   տարածքի   ստեղծմանը,  որտեղ   հայերը   կարող   էին օգտվել  բացառիկ   իրավունքներից»  (էջ  107)։  Հաջորդ   հրապարակման  մեջ Ա. Կիրակոսյանն   անդրադառնում է  ամերիկյան   քաղաքականությանը Մեր- ձավոր Արևելքում 1890-ական թթ. երկրորդ  կեսին։ Նշվում են այդ քաղա- քականության բնութագրական գծերից մի քանիսը՝  միսիոներների, ուսու- ցիչների, բժիշկների գործուղում կայսրության քրիստոնյա  բնակչությամբ տարածքներ, դրանցում ամերիկյան  ուսումնական հաստատությունների ստեղծում։ Այսինքն, տեղի էին ունենում հոգևոր ոլորտի ամերիկանացման փորձեր։ Սրա անուղղակի հետևանքների դրսևորումներից էր հայության արտագաղթի սկիզբը  ԱՄՆ։ Միևնույն  ժամանակ  հեղինակը  բերում  է փաս- տեր ամերիկյան  հասարակության՝ արևմտահայերի  աջակցությանն ուղղված գործունեությունից,  որի  դրսևորումներից  էին  ամերիկյան   Կարմիր  խաչի  և դրա  նախագահ  Կլարա  Բարտոնի  ձեռնարկումները 1896 թ.։  Սրան  հաջոր- դում է Մերի  Քոչարի  հայ-թուրքական հասարակական-քաղաքական  հարա- բերություններին  նվիրված   մենագրության  գրախոսությունը,  որն  ընթերցո- ղին հնարավորություն է տալիս պատկերացում ունենալու ժամանակի  հայ քաղաքական կուսակցությունների  դիրքորոշման  մասին  Հայկական հարցի շուրջ։
«Առաջին համաշխարհային պատերազմը և Հայաստանը» համառոտ հոդվածին  հաջորդում են  այդ՝  արդեն  արմատապես փոխված  ժամանակա- հատվածում Հայկական հարցի նկատմամբ  Մեծ Բրիտանիայի, Ավստրո- Հունգարիայի, Իտալիայի,  ԱՄՆ-ի (Վուդրո Վիլսոնի)  և Խորհրդային Ռուսաս- տանի  դիրքորոշումների մասին  հրապարակումները։ Այսպես,  պատերազմի ընթացքում, չնայած բրիտանական քաղաքական գործիչների տարաբնույթ հայտարարություններին,  դիվանագիտական  քննարկումներում  Հայաստա- նին   անկախություն   կամ   ինքնուրույնություն   տրամադրելու   մասին   խոսք անգամ  չէր  լինում։ Դա  դրսևորվեց   1916 թ.  Սայքս-Պիկոյի  գաղտնի  համա- ձայնագրում,  ապա  և Մուդրոսի  1918  թ.  զինադադարի  կետերում։  Բրիտա- նական  միջամտության հետևանքով  Ղարաբաղ  մտած  Անդրանիկի  զորաջո- կատը  հեռացավ   երկրամասից,  հայաբնակ   Ախալքալաքը   միացվեց   Վրաս-
 
 
տանին,  իսկ  Լոռին  հայտարարվեց չեզոք  գոտի  և բրիտանական զինվորնե- րի վերահսկողության ներքո էր, վերջապես, բրիտանական զինվորական հրամանատարության   չհամաձայնեցված  և  ոչ  վճռական   գործողություննե- րի հետևանքով  թուրքական  զորքերի  դուրսբերումը  Կարսից  ձգձգվեց  մինչև
1919 թ. ապրիլը։  Իսկ Սևրի պայմանագրի ստորագրումից հետո  Լլոյդ  Ջորջի կառավարությունն ամբողջությամբ «ազատվեց»  Հայաստանի մասով դրա իրականացման վերահսկողությունից՝ հանձնելով  այն ԱՄՆ-ին։ Առաջին համաշխարհայինի տարիներին Ավստրո-Հունգարիան մեծ անտարբերու- թյամբ  էր  վերաբերվում  հայերի   զանգվածային  ջարդերի   մասին   լուրերին, երկրի կառավարությունը ոչ մի անգամ հանդես չեկավ երիտթուրքական իշխանությունների քաղաքականության դեմ։ Նմանատիպ վարքագիծ  էր դրսևորում Իտալիայի  կառավարությունը։ Հաջորդիվ Ա. Կիրակոսյանը  հան- գամանորեն անդրադառնում  է  Վուդրո  Վիլսոնի  քաղաքականությանը  Հայ- կական  հարցում և մատնանշում, որ ԱՄՆ նախագահի արբիտրաժային որոշումն այնպես  էլ չիրագործվեց՝ Թուրքիային Խորհրդային Ռուսաստանի տրամադրած  ռազմաքաղաքական օժանդակության պատճառով։  Ծավալուն աշխատանք է նվիրված  խորհրդա-թուրքական հարաբերություններին՝ Հայ- կական  հարցի  զարգացումների տեսանկյունից։ Հանգամանորեն վերլուծելով այդ հարաբերությունների ելևէջները` հեղինակն  իր եզրակացություններում մասնավորապես նշում է, որ «Խորհրդային-թուրքական համագործակցու- թյան,  որի նպատակն  էր իբր թե «Արևելքի ճնշված  ժողովուրդների ազատա- գրումը», զոհը  դարձավ  առաջին  հերթին  հայ  ժողովուրդը, որի  մղած  ազա- տագրական պայքարն  ընկալվում և ներկայացվում էր որպես Թուրքիայի սուվերենության  նկատմամբ   իմպերիալիստական նկրտումների  դրսևորում» (էջ 214)։
Ժողովածուի երկրորդ  բաժինը  գրեթե  ամբողջությամբ պատմագրական բնույթի  է.  առաջին   և երկրորդ   հրապարակման  մեջ  մասնավորապես  ան- դրադարձներ են XIX դարավերջի անգլիական պատմագրության ու գրա- կանության մեջ  Հայկական հարցի  քննարկումներին։ Մեկ այլ աշխատանքի շուրջ  հինգ  տասնյակ  էջերում  Ա.  Կիրակոսյանը   ներկայացրել  է  ֆրանսիա- կան,  անգլիական, ամերիկյան, թուրքական պատմագրության և գրականու- թյան  մեջ  Հայոց  ցեղասպանության հիմնախնդրի շուրջ հրապարակումների կարևորագույն դրույթները՝ մեկ  առ  մեկ  անդրադառնալով և արժանին  մա- տուցելով տարբեր հեղինակների աշխատանքներին։ Ներկայացվել է նաև ցեղասպանության խնդրի քննարկումը Ժողովուրդների մշտական  տրիբու- նալում  (1984  թ.)։  Հայոց  ցեղասպանության  որոշ  տեսանկյունների  քննար- կումը Արևմուտքում ընդհանրացնող բնույթի հոդվածը շարադրված է Ռ. Սաֆրաստյանի  հետ։ Այս հեղինակները նաև առաջինն  էին, որ խորհրդահայ


 
գիտական  պարբերականում հոդված հրապարակեցին Հայոց ցեղասպա- նության  շուրջ  Եվրախորհրդարանի 1987  թ.  որոշման,  ինչպես  նաև օսման- յան  արխիվների «բացման»  խնդրի  մասին։  Հայր  և որդի  Կիրակոսյանների համատեղ  աշխատանքում վեր  է  հանված  տասնամյակներ շարունակ հան- իրավի մոռացության մատնված հայ ականավոր պատմաբան, գրական  և մշակութային գործիչ Ալեքսեյ Ջիվելեգովի  գործունեությունը՝ շեշտադրում անելով  նրա՝  մինչխորհրդային և խորհրդային շրջանում Հայկական հարցի շուրջ ծավալած  ձեռնարկումներին։ Ժողովածուն եզրափակվում է ժամանա- կակից  ամերիկյան  հանրագիտարաններում  ցեղասպանության  հայեցակար- գի և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության հարցի հանգամանալի քննարկմամբ։  Որպես  հավելված՝   ներկայացված  է  Հայկական հարցի  շուրջ ռուսերեն հրապարակումների մատենագիտությունը։ Չնայած այս նյութի մեծ մասը  շարադրված  է  1985  թ.,  սակայն  հետագա   տասնամյակներին  հեղի- նակը  պարբերաբար  լրացրել  է  այն  և դարձրել  համեմատաբար  ամբողջա- կան։   Ժողովածուում   հիշատակվող   անունների   և   տեղանունների   ցանկն էապես դյուրացնում է գրքից  օգտվողների գործը։
Արման  Կիրակոսյանի  «Հայկական հարցի  դիվանագիտական պատմու- թյան  և պատմագրության  ակնարկներ»  ստվարածավալ  ժողովածուն  փաս- տառատ  շարադրանք  ունեցող  ուշագրավ  և խիստ  այժմեական   աշխատու- թյուն է, այն ռուսալեզու ընթերցողին, ընդհանրապես հարցով  հետաքրքրվող յուրաքանչյուր անձի  փոխանցում է առաջին  հերթին  գիտելիք  և անհրաժեշտ տեղեկատվություն  թեմայի  մասին:  Աշխատությունը  կարևոր  և արժեքավոր ներդրում է Հայկական հարցի ուսումնասիրության բնագավառում։
 
ՄԱՐՈՒԹՅԱՆ Հ.Տ.
Պատմական գիտությունների դոկտոր

 

Admin
Share this post: 

Add new comment