CONGRES NATIONAL DES ARMENIENS OCCIDENTAUX (CNAO)
National Congress of Western Armenians (NCWA)
Newsletter, February 2017
On 28 and 29 January 2017 the CNAO/NCWA organized in Berlin a Conference of the peoples of Asia Minor under the motto “United in Rights.
PRESS RELEASE
Four members of Parliaments from different countries, representatives of five political parties and 15 civil society organizations participated. They dealt with the following topics; Democracy, Dialogue and Justice, analysis of losses, aspects of corrective measures . The conference was followed by a round table discussion regarding a roadmap and perspectives and appointed a Commission called “THE 19 JANUARY INITIATIVE”.
The Commission will further the efforts to build a constructive dialogue to bring the peoples of Asia Minor closer together in justice, peace and democracy.
28 Յունուար 2017 , 23:49
«Արևմտահայոց ազգային համագումարի» նախագահ Սուրեն Սերայդարյանի ելույթը՝ Բեռլինում ընթացող UNITED in RIGHTS Փոքր Ասիայի ժողովուրդների միավորման առաջին համագումարին
«Հարգելի գործընկերներ,
Մեծ պատիվ ունեմ ողջունել ձեզ Փոքր Ասիայի ժողովուրդների կոնֆերանսում՝ «Արևմտահայոց Ազգային Համագումար»-ի անունից:
Միջոցառումը նախաձեռնելու համար մենք ընտրեցինք հատկապես այս օրը՝ Հրանտ Դինքի՝ մեզ ուղղված ժառանգության և ուղերձի առիթով, որը ամփոփված է մեկ նախադասությամբ՝ Արդարադատության՝ հաշտության, ճշմարտության, երկխոսության և ժողովրդավարության միջոցով:
Հայերը, հույները, ասորիները, քրդերը և Փոքր Ասիայի ողջ բնակչությունը վերջին հարյուրամյակի ընթացքում ապրեցին մի ընդհանուր ողբերգություն: Դրա արդյունքում որոշները կորցրին այն ամենն ինչ ունեին՝ ներառյալ իրենց կյանքը, ունեցվածքը և մշակութային ժառանգությունը, մինչդեռ որոշներն էլ դարձան մեծ աշխարհագրական տարածքի բնակիչներ, որը նախկինում հայտնի էր որպես Փոքր Ասիա: Եվ այսօր, մենք բոլորս տեսնում ենք, որ այն ինչ տեղի ունեցավ ոչ մուսուլմանների հետ 19-րդ և 20-րդ դարերում, կարող է տեղի ունենալ նաև այսօր՝ ոչ թուրք ժողովուրդների հետ:
Հայկական ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Փարիզում՝ Արևմտահայոց Ազգային Համագումարի 4-րդ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ հայերի կորուստը նաև մյուսների՛ երկրի կորուստն էր և ընդգծեց, որ Փոքր Ասիան, որը հազարավոր տարիներ համարվել է հայերի բնակավայրը, բնակավայր է նաև տասնյակ էթնիկ ազգերի համար: Չստանալով ոչ մի արձագանք Արևմտահայերի Ազգային Համագումարի 4-րդ կոնգրեսի հայտարարության առթիվ՝ ուղղված թուրք ժողովրդին և կառավարությանը և, գիտակցելով, որ այդպես էլ չստեղծվեցին Թուրքիայի կառավարությանն ուղղված ուղղիչ միջոցներ՝ մենք որոշեցինք այսպիսի ձևաչափով երկխոսություն և ընդհանուր գործողություն սկսել՝ հասարակության բոլոր խավերի, այդ թվում՝ Փոքր Ասիայի ներկայացուցիչների հետ, ովքեր ապրում եւ հալածանքի մեջ են գտնվում Թուրքիայի սահմաններում:
Այս ծրագիրն իրականացնելու համար, 2016 թվականի ապրիլին ԱԱՀ-ի ազգային խորհուրդը կազմեց հատուկ հանձնաժողով և իր գլխավոր քարտուղարին՝ պարոն Սևակ Արծրունուն, նշանակեց որպես Փոքր Ասիայի մարդկային երկխոսության ծրագրի համակարգող:
Սիրելի գործընկերներ, թուրք ազգայնականները, կրելու լինեն օսմանյան, իսլամական թե իթթիհատական կամ էլ քեմալական դրոշներ, բոլորն էլ աշխատել են Փոքր Ասիան թուրքական ազգի «սիրտը» փոխակերպելու նախագծի իրականացման վրա: Այսկերպ նրանք օգտագործեցին մեզ, բաժանեցին մեզ՝ ապատեղեկատվության և մանիպուլյացիայի միջոցով՝ օգտագործելով ազգայնական, կրոնական և էթնիկ պատրվակներ: Այս պատճառով է, որ մենք՝ Փոքր Ասիայի բնակիչներս, դարեր շարունակ ապրել ենք միմյանցից անջատ, որը լավագույնս նկարագրված է Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռավոր հարևաններ» գրքում:
Այժմ մենք միավորված ենք, բայց ոչ ընդդեմ թուրք ժողովրդի և, ընդհանուր առմամբ, ոչ էլ ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի: Մենք միավորվում ենք՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ընդհանուր շահերը, պահպանելով այն ամենը, ինչ միավորում է մեզ: Միավորվել մեր երկրի և այն ընդհանուր արժեքների համար, որոնք մենք կիսում ենք արդեն դարեր շարունակ:
Մենք բոլորս էլ մեծ կորուսներ ենք ունեցել և բոլորս էլ պայքարել ենք մեր իրավունքների համար: Այժմ ժամանակն է ստեղծել մի ընդհանուր պատկեր՝ մեր ընդհանուր գործի համար: Ժամանակն է սահմանել մեր կորուստները, մեր պահանջները, մեր օրինական իրավունքներն ու ընդգծել ընդհանուր նպատակները՝ արդարության և խաղաղության հասնելու համար:
Ահա այն ամենը, ինչ այսօր կանեն շատ փորձագետներ և մասնագետներ՝ համաժողովի երեք վահանակների ընթացքում:
Վաղը մենք կփորձենք մեկնարկել համատեղ նախաձեռնություն: Դա կլինի մի ամբողջություն, որը կհանգեցնի ներդաշնակության՝ ուղղված այն երազանքին, որով մեզ ոգեշնչում էր Հրանտ Դինքը: Վաղը մենք կփորձենք առաջ շարժվել մեր միության, ճշմարտության, ժողովրդավարության, խաղաղության և ներդաշնակ համակեցության արահետով:
Արևմտահայերի Ազգային համագումարը ողջունում է այն բոլոր անհատներին և կազակերպություններին, ովքեր միացել են մեր այս ֆանտաստիկ ճանապարհորդությանը, և ամենից առավել ես ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել տիկին Տեսսա Հոֆմանին, պարոններ Սաիթ Չեթինօղլուին, Սալիմ Տումա Կակոյին, Ռեչեփ Մարասլիին, ովքեր աջակցեցին այս հանդիպման իրականացման հարցում:
Կցանկանայի ողջունել նաև HDP-ի պաշտոնական ներկայացուցիչ Թուղբա Հեզերին, Հայաստանի խորհրդարանի պաշտոնական ներկայացուցչին՝ Շիրակ Թորոսյանին և Լիբանանի Խորհրդարանի պատգամավոր Շանթ Չինչինյանին: Նրանց նեկայությունն այս միջոցառմանը կլինի ոգեշնչման և հույսի աղբյուր՝ երկխոսության և ժողովրդավարության համար»:
Փոքր Ասիոյ ժողովուրդներու այս համաժողովը աննախադէպ էր. Սեւակ Արծրունի
Անցնող 28-29 Յունուարին Գերմանիոյ մայրաքաղաք Պերլինի մէջ տեղի ունեցաւ Փոքր Ասիոյ ժողովուրդներու «Միացեալ իրաւունքներ» խորագիրը կրող խորհրդաժողով մը: «Արեւելք» այս առթիւ հարցազրոյց մը ունեցաւ խորհրդաժողովի կազմակերպիչներէն՝ «Արեւմտահայոց ազգային համագումար»ի քարտուղար Սեւակ Արծրունիի հետ:
Նշենք, որ խորհրդաժողովին մասնակիցները հանդէս եկան յայտարարութեամբ մը եւ «19 Յունուար» նախաձեռնութեամբ:
-Պարոն Արծրունի, 2017 թուականի Յունուարի 28-29-ին Պերլինի մէջ տեղի ունեցաւ Փոքր Ասիոյ ժողովուրդներու «Միացեալ իրաւունքներ» խորագրով համագումար: Կրնա՞ք քանի մը բառով հակիրճ բնութագրել այս համագումարը: Այս մէկն իր բնոյթով ի՞նչ էր:
-Այս միաժամանակ ե'ւ գիտաժողով էր, ե'ւ խորհրդաժողով: Կրնանք հաստատ ըսել, որ ժողովը հաւաքուածները կրցան միաժամանակ առաջընթաց արձանագրել եւ բիւրեղութիւն մտցնել ցեղասպանագիտութեան եւ Փոքր Ասիոյ ժողովուրդներու պահանջատիրութեան տեսական սկզբունքներուն շուրջ: Շուտով պիտի հրապարակուին ելոյթները, եւ պիտի տեսնէք թէ ինչպիսի' լուրջ եւ բացայայտումներով լեցուն ելոյթներ եղան այնտեղ: Պէտք է հաստատել նաեւ, որ գիտաժողովի շրջանակներէն անցանք համագումարի, եւ 29 յունուարին ներկաները կրցան, որպէս Փոքր Ասիոյ ժողովուրդներու ներկայացուցչական մարմիններ, կամուրջներ ստեղծել յետագայ երկխօսութեան եւ համագործակցութեան համար:
Կրնամ ըսել, որ Փոքր Ասիոյ ժողովուրդներու միջեւ ստեղծուեցաւ գործելու ազատ բեմ, ուր գործնականորէն շատ բան կարելի է հիմա՛ կեանքի կոչել: Այս մէկը վերջին հարիւրամեակին առաջին նախադէպն էր, եւ լի էր խոշոր ներուժով: Ձեւաւորուեցան լուրջ հեռանկարներ այս ժողովուրդներու քաղաքական յետագայ գոյութեան համար:
-Ինչո՞ւ այն կազմակերպուեցաւ Հրանդ Տինքի սպանութեան տասնամեակին:
-Հրանդ Տինքը այսօր դարձած է խորհրդանշական կերպար մը բոլորին համար: Նոյնիսկ քիւրտ, թուրք եւ հայ ազգայնականները Տինքի բերած աւանդին հանդէպ յարգանք ունին: Սակայն բոլորը չէ, որ պարկեշտ են այստեղ: Որովհետեւ Հրանդ Տինք կը գործէր եւ կ'արտահայտուէր ազգերու ազատութեան եւ Թուրքիոյ տարածքային ամբողջականութեան ծիրին մէջ:
Ան մօտաւորապէս հետեւեալը կ'ըսէր՝ մեր բոլոր ժողովուրդներու քաղաքական հարցերու լուծումը կը գտնուի ժողովրդավար Թուրքիոյ մէջ, եւ եթէ Թուրքիոյ մէջ բազմակարծութիւն ձեւաւորուի, եթէ Թուրքիա դառնայ ժողովրդավար, ուրեմն Թուրքիոյ սահմաններուն, իրենց հայրենի տարածքներուն մէջ կրկին կը վերահաստատուին հայերն ու յոյները, քիւրտերը կ'ապրին ազատ, եւ Թուրքիոյ բոլոր փոքրամասնութիւնները իրաւունք կը ստանան ազատութեան մէջ վերականգնելու իրենց էթնիք, կրօնական, լեզուական ինքնայատկութիւնները: Ան կը հաւատար Թուրքիոյ Եւրոպական ապագային:
Ահա թէ ինչո'ւ 28-29 Յունուարի համագումարը հիմնադրեց աշխատանքային խորհուրդ, որ կը կրէ Հրանդի սպանութեան օրուան անունը. «19 Յունուար Նախաձեռնութիւն»:
-Ինչո՞ւ ԱԱՀ-ն նախաձեռնած է այս միջոցառումը:
-Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առթիւ Փարիզի մէջ՝ Արեւմտահայոց 4-րդ Համագումարը յայտարարեց, որ հայերու կրած վնասը հայրենիքի կորուստն էր, որ հայերը ոչ միայն զրկուած են իրենց հայրենիքէն, այլ նաեւ բնաջնջուած է անոնց հայրենի միջավայրը: Փարիզի մէջ միաժամանակ յայտարարուեցաւ նաեւ, որ Փոքր Ասիան, հազարաւոր տարիներ համարուած է հայերու բնակավայրը, սակայն ոչ միայն հայերու, այլեւ տասնեակ էթնիկ եւ կրօնական խումբերու հայրենիքը:
Փարիզի չորրորդ Համագումարի որոշումներուն ուղիով, կազմակերպութիւնը 2016 թուականի Ապրիլին կազմեց Փոքր Ասիոյ ժողովուրդներու համագործակցութեան յատուկ յանձնաժողով, եւ զիս նշանակեց, որպէս այդ խորհուրդի համակարգող:
Այդ Խորհուրդի առաջին գործը եղաւ այս՝ 28-29-ի խորհրդաժողովը, երկրորդը՝ «19 Յունուար» նախաձեռնութեան ստեղծումը:
-Դուք Պերլինէն լրատուամիջոցներու ճամբով յայտարարեցիք, որ այս նախաձեռնութիւնը մէկ տարուայ ընթացքին պիտի հիմնադրէ Փոքր Ասիոյ Ժողովուրդներու Լիկա: Ի՞նչ կրնաք ըսել այդ մասին, ի՞նչ պիտի ըլլայ այն:
-Այո նման առաջարկով ես հանդէս եկած եմ այնտեղ՝ 29 Յունուարին: Առաջարկը ողջունուեցաւ եւ կը շարունակէ ողջունուիլ բոլորին կողմէ: Հիմա պէտք է աշխատիլ եւ այդ մեծ նախագիծը իրականութիւն դարձնել:
-Կրնա՞յ իրականանալ:
-Անշուշտ կրնայ: Հարկաւոր է ունենալ տեսլական եւ կամք ու ըլլալ հետեւողական: Բայց ամենակարեւորը՝ անհրաժեշտ է ըլլալ պարկեշտ սեփական համոզմունքներու նկատմամբ:
interview made by Arevelk, Yerevan
Donations appreciated in order to accelerate our activities in the legal field
Tax deductible for US tax payers
Bank of America
Account holder; Community Support Partnership
NCWA-LA project
Account number 32508601 routing 12000358
In France
Crédit Agricole
Account holder ; CNAO
IBAN FR76 1820 6004 1322 1000 165
BIC / Swift AGRITRPP882