8 դեկտեմբերի 2016թ.
Դեկտեմբերի 5-6-ը ՀՀ սահմանադրական դատարանում կայացավ իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին կից Հայոց ցեղասպանության իրավական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանությանն առնչվող իրավական հարցերի արդի վիճակը. ընթացող դատավարությունները եւ հետագա հնարավոր զարգացումները» խորագրով գիտագործնական խորհրդաժողով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական սատարանի նախագահ, իրավաբանների համահայկական խորհրդի աշխատանքները համակարգող նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանը:
Քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանն ուղղված հնարավոր իրավական միջոցների վերահանման եւ դրանց գործնական կիրառման հեռանկարներին առնչվող հիմնահարցեր:
Գիտաժողովին մասնակցում էին միջազգային իրավունքի փորձագետներ Հայաստանից, Ֆրանսիայից եւ Արգենտինայից:
ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն
Lucine Minassian and Souren Seraydarian represented the NCWA