ԱԱՀ Թուրքիայի աշխատանքային խումբ
34 avenue de Champs-Elysees,75008 Paris, France
2013թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1 շրջագայության հաշվետվություն
ԱԱՀ Թուրքիայի աշխատանքային խմբի հերթական պատվիրակության շրջայցը Պոլիս, տեղի ունեցավ 2013 թվականի Նոյեմբերի 27-ից մինչեւ Դեկտեմբերի 1:
Պատվիրակության կազմում էին ԱԱՀ Ազգային Խորհուրդի անդամներ՝ Կարեն Միքայելյան եւ Սեւակ Արծրունի: Բոլոր հանդիպումներին, որպես ԱԱՀ անդամ եւ օգնական մասնակցում էր նաեւ Հրանդ Գասպարեանը: Որոշ հանդիպումների մասնակցում էր նաեւ ԱԱՀ Թուրքիայի իրավաբանների հանձնաժողովի համակարգող Էրդալ Դողանը:
Ներկայացնենք կարեւորագույն հանդիպումների մասին հակիրճ:
Osman Can: Մարմարա համալսարանի սահմանադրական իրավունքի երիտասարդ դասախոս, սահմանադրական բարեփոխումների գծով իշխող կուսակցության խորհրդատու, AKP իշխող կուսակցության կենտրոնական կազմի անդամ, ազատական ժողովրդավար գործիչ: Հանդիպման ներկա էր ԱԱՀ Թուրք իրավաբանների խորհրդի համակարքող Էրդալ Դողանը, ով Օսմանին ծանոթ էր եւ նախաձեռնել էր մեր հանդիպումը:
Օսման Ճանը երկար լսեց մեզ եւ հաստատեց, որ մեր նախաձեռնությունը լուրջ «շանս» է ( ինչպես ինքն ասաց ) երկու ժողովուրդների, իր երկրի եւ կուսակցության համար: Նա նույնիսկ ավելացրեց, որ մեր ներկայացրած մտքերով եւ ծրագրերով կարելի է մոտիկանալ բոլորին առանց սահմանափակման, նույնիսկ՝ «Անատոլիայի ամենաքաշված անկյունները» (ինչպէս ինքն ասաց): Պայմանավորվեցինք կրկին հանդիպել Հունվարին քննարկելու համար Սահմանադրությամբ հայության իրավունքները ամրագրելու հիմնախնդիրը:
Osman Kavala: Տեղի ունեցավ շատ երկար քննարկում Թուրքիայի քաղաքական իրավիճակի հետ կապված։ Հաստատեց մեր կարծիքն այն մասին որ եկող 2014-2015 ընտրությունների արդյունքները այդքան էլ կանխորոշված չեն եւ որ CHP եւ MHP կուսակցութիւնները ալյանս կարող են ստեղծել ընդդեմ AKP -ի: Ինչ վերաբերվում է CHP-ին նա ասեց, որ AKP-ի նոր հաղթանակի դեպքում, ներկայիս ղեկավար Kilicdaroglu-ն կկորցնի կուսակցության ղեկը եւ ազգայնական թեվը ավելի կարմատանա CHP-ի մէջ: Նա ասեց նաեւ, որ կան Ցեղասպանութեան հարյուրամյակի կազմակերպման հետ կապված դժվարություններ։ Որոշեցինք
- Ցեղասպանութեան Հարյուրամյակի կապակցությամբ հանդիպում ունենալ Հունվարին հարյուրամյակի կազմակերպման նորաստեղծ եւ ընդլայնված համակարգող մարմնի հետ, մեր կողմից մինչ այդ ներկայացված գրավոր առաջարկությունը միասին քննարկելու նպատակով: Մեր գրավոր առաջարկությունը պետք է շեշտէ ցեղասպանության հարյուրամյակը պահանջատիրության վրա կենտրոնացնելու, եւ այդ շրջանակներում հատուցման եւ իրավունքների ծրագրերին ընթացք տալու գաղափարները:
- Համատեղ ուժերով սկսած Հունվարից պիտի կազմակերպվեն մեր պահանջների համար նախատեսվող իրավաբանական մեմուարը գրելու ծրագիրը:
HDP կուսակցության Պոլսի կենտրոն: Պատվիրակության ղեկավարն էր Պոլսի կենտրոնի համանախագահ՝ Hatice Altinicik-ը: Նրանք հաստատեցին որ HDP, HDK կառույցները ինչպես նաեւ մնացած Քուրդական շրջանակները պատրաստ են աջակցելու մեր պահանջատիրական ծրագրերին: Պայմանավորվեցինք, որ նրանք կուսումնասիրեն մեր սկզբունքները որից հետո կկազմակերպեն պաշտոնական հանդիպում երկու կազմակերպությունների ղեկավարների միջեւ: Իմացանք որ HDP կուսակցությունը ստեղծվել է HDK կառույցի հիման վրա եւ որ այդ երկու կազմակերպությունների հեղինակավոր անդամներ են հետեւյալ մեզի ծանոթ հայ գործիչները՝ Թամար Նալչին, Կարո Փայլանը, Մկրտիչ Մարկոսյանը եւ ժողովին ներկա Sayat Tekir-ը:
Sait Cetinogli: Սայիդի հետ քննարկեցինք մեր՝ ԱԱՀ-ի եւ «Անքարայի Մտքի Ազատություն Կենտրոն»-ի նախաձեռնությամբ նախատեսվող միջոցառումների ծրագիրը, որը տեղի պիտի ունենա 2014-ի Հունվարի 18 եւ 19-ին Անքարայի մեջ: Քննարկվեցին հրավեր-նամակը եւ հայտարարությունը: Այնուհետեւ հաստատեցինք որ այնտեղ մտավորականների եւ գործիչների մի մեծ խումբ միանալու է մեր ընդհանուր կոչին, որը Թուրքիայի իշխանություններից պիտի պահանջէ՝ սկսիլ Արեւմտահայերի իրավունքների եւ կրած վնասների հատուցման գործընթաց: Քննարկվեցին մասնակիցների եւ ստորագրողների ցուցակները:
Cemal Usak: Քննարկվեցին Պոլսո եւ Բրյուքսելի մեջ համատեղ գիտաժողովներ կազմակերպելու ծրագրեր։ Այդ կապակցությամբ քննարկվեցին հնարավոր ելույթների վերնագրերը:
Հայրենակցական Միությունների ժողով: Ժողովին մասնակից Պոլսո Հայրենակցական միությունների ներկայացուցիչներն էին:
- Մալաթիոյ Հայրենակցական Միութիւն
- Սասոն - Աճառգիւղի Հայրենակցական Միութիւն
- Սասոն - Մութքի Գիւղի Հայրենակցական Միութիւն
- Տերսիմի Հայերու Հայրենակցական Միութիւն
- Սանուց Միութիւններու (վարժարաններու շրջանաւարտներու միութիւններու) Մարմինը
- Պիթլիս, Պաթման, Մուշ եւ Վանի Հայրենակցական Միութիւն
Որոշեցինք ստեղծել բացի ԱԱՀ-ի ներկայացուցիչներից նաեւ երեք հայրենակցական միությունների անդամներից կազմված համակարգող մարմին 3-5 ամիսների ընթացքին մտածելու համաշխարհային հայկական հայրենակցական միությունների համակարգման կառույց ստեղծելու եւ մահմեդական հայերի միություն ստեղծելու մասին: Համակարգող մարմնի առաջին աշխատանքային հանդիպումը տեղի կունենա 2014թ. Հունվարին
Umit Kurt: Հաստատեց որ կան Թասֆիա կոմիսիոնների տետրակներից մի քանիսը, ընդ որում իր տրամադրության տակ ունի Սամսոնի եւ Այնթապի թասֆիաների մատյաններիից:
Լքյալ գույքի գիտաժողով: Ելույթ ունեցան ԱԱՀ իրավական խնդիրներով զբաղվով իրավաբանական խորհուրդի գործնկերներից՝ Sait Cetinoglu–ն, Umit Kurt–ը եւ Nevzat Onaran–ը:
ԱԱՀ աշխատանքային խմբի հաջորդ աշխատանքային շրջայցը տեղի կունենա 2014 թվականի Հունվարի 17-ից 25։
