CONGRES NATIONAL DES ARMENIENS OCCIDENTAUX
Published on CONGRES NATIONAL DES ARMENIENS OCCIDENTAUX (https://cnarmeniens.org)

Accueil > Սերժ Սարգսյանն ու ՀԿ-ի ներկայացուցիչները

Սերժ Սարգսյանն ու ՀԿ-ի ներկայացուցիչները

Սերժ Սարգսյանն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային ՀԿ-ի ներկայացուցիչներին

ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին և Կարեն Միքայելյանին:

Կարևորելով համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը` Նորատ Տեր-Գրիգորյանցը և Կարեն Միքայելյանը Նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արևմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի և իրավունքների պաշտպանման գործընթացին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է օգտվել պատմության դասերից, դրսևորել իրատես և պատասխանատու ժամանակակից ազգային, պետական, քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործընթացի փուլում:

 

Արևմտահայոց ազգային համագումարը գրանցված է Փարիզում՝ Ֆրանսիայի 1901 թվականի օրենսդրության համաձայն և անդամագրված է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում իբրև ոչ կառավարական կազմակերպություն:
 

source:  [1]


Source URL:https://cnarmeniens.org/serge-sarkisyan

Links
[1] http://m.1in.am/arm/armenia_politics_145498.html