PrintEmail
1. «Ուղղակի փոխհատուցումները վերապրողներին» բաժինը ներառում է այն եկամուտները, որոնք որպես անհատական փոխհատուցվող վճարներ տրվում են վերապրողներին, ինչպես նաև ներառում է ի սկզբանե Գերմանական կառավարության տրամադրած ֆինանսավորումները Ֆոնդի հոդված 2-ի (Article 2 Fund), Զրկանքների ենթարկվածների (Hardship Fund) և Կենտրոնական ու Արևելաեվրոպական (Central and Eastern European Fund) հիմնադրամների համար։ Անհատ վերապրողներին կատարվող վճարումները բավարարելուն ուղղված այս ֆինանսավորումն իրականացվում է գերմանական կառավարության կողմից առաջ քաշված հատուկ պահանջների (specific criteria) բավարարման դեպքում։ Բոլոր այս դրամական միջոցներն ուղղակիորեն փոխանցվում են իրավասու անհատ վերապրողներին։
2. «Սոցիալական ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործումը» վերաբերում է այն գումարներին, որոնք Պահանջների կոնֆերանսը ի սկզբանե ստացել էր սոցիալական ապահովման դրամաշնորհների ֆինանսավորման համար գերմանական կառավարությունից ներտնային ծառայությունների համար։
3. Սեփականությանն առնչվող եկամուտները վերաբերում են այն դրամական միջոցներին, որոնք ստեղծված են Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակերպության կողմից նախկին Արևելյան Գերմանիայում չպահանջված (unclaimed) հրեական սեփականության վերադարձի և վաճառքի կամ դրանց դիմաց փոխհատուցումների ստացման միջոցով։ Այն ներառում է դրամական միջոցներ, ստեղծված. ա) նախնական իրավական վիճակի վերականգնման շնորհիվ ստեղծված սեփականության վաճառքից կամ դրա համար վճարված փոխհատուցումներից ($90 մլն), բ) վարձավճարներից, ձևավորված Իրավահաջորդ կազմակերպության սեփականությունը մինչև դրա վաճառքը վարձով տալուց ($2 մլն), գ) գերմանական կառավարության վճարումներից Պահանջների կոնֆերանսին որոշակի խնդիրների շուրջ բանակցություններից հետո ($7 մլն)։
4. Վարչական ծախսերի փոխհատուցումները վերաբերում է այն գումարներին, որոնք Պահանջների կոնֆերանսը ստանում է բազմաթիվ աղբյուրներից իբրև փոխհատուցում իրականացված վարչական ծախսերի։
5. «Այլը» գլխավորապես բաղկացած է ներդրումների և ունեցվածքի վարձակալության շնորհիվ ձևավորված եկամուտներից ($2.5 մլն) և ապահովագրության լուծումների եկամտային գումարներից ($0.5 մլն)։
1. 2014 թ. անհատ վերապրողներին հատկացվող վճարումները փոխհատուցման ծրագրերի համար կազմում էին մոտավորապես $466 մլն։ Որոշ սահմանափակ դեպքերում, ժառանգները նույնպես ստացել են փոխհատուցումներ։ Վճարումները կատարվել են ներքոբերյալ հիմնադրամների կամ ծրագրերի խողովակներով.
(ա) Ֆոնդի հոդված 2։ Կարիքի մեջ ապրող Հոլոքոստը վերապրողներին (ոչ Արևելյան Եվրոպայում կամ նախկին ԽՍՀՄ-ում) վճարվող ամենամսյա թոշակներ - 2014 թ. վճարվել է $258 մլն։
(բ) Զրկանքների ենթարկվածների հիմնադրամ [Hardship Fund]։ Մեկանգամյա վճարումներ նացիստական հալածանքների ենթարկված այն հրեա զոհերին, որոնք չէին ստացել փոխհատուցումներ ըստ Արևմտագերմանական փոխհատուցման օրենքի (German Federal Indemnification Law) և ովքեր տառապել են առողջությանը հասցրած վնասներից - 2014 թ. վճարվել է $127 մլն։
(գ) Կենտրոնական և Արևելաեվրոպական հիմնադրամ։ Ամենամսյա թոշակներ Արևելյան Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում բնակվող Հոլոքոստը վերապրողներին - 2014 թ. վճարվել է $82 մլն։
2. Այս բաշխումների մեծ մասը նացիստական հալածանքների զոհ մեծահասակ, կարիքավոր հրեա զոհերի սոցիալական խնամքի ծրագրերի համար էին։ Ծրագրերն ընդգրկում էին խնամքի տրամադրում տնային պայմաններում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծանրոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամքի իրականացում և այլն։ Մնացած գումարները ծախսվում էին Հոլոքոստի ուսումնասիրության գործին օժանդակության, կրթության և փաստաթղթերի ստեղծման գործի համար։
3. Վարչակազմ. Պահանջների կոնֆերանսի ծրագրերի վարչական ծախսերի նշանակալի մասը փոխհատուցվել է տարբեր աղբյուրներից։
4. Գուդվիլ հիմնադրամը (Goodwill Fund՝ թարգմանաբար «Բարի կամքի հիմնադրամ») ստեղծվել է այն հրեա սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վճարելու համար միջոցներ տնտեսելու նպատակով, որոնք ժամանակին՝ մինչև գերմանական կառավարության դրած ժամկետը՝ ըստ գերմանական օրենքների չէին լրացրել համապատասխան պահանջները (դիմումները)։
5. Մենեջմենթին և փոխհատուցված սեփականությանն առնչվող ծախսերն են։
1. Վճարման ենթակա դրամաշնորհները վերաբերում են այն միջոցներին, որոնք առ 2014 թ. դեկտեմբերի 31-ն արդեն իսկ բաշխվել են, սակայն դեռևս չեն բաժանվել։ Սրանք այն դրամաշնորհների ու ծրագրերի համար են, որոնք իրենց բնույթով իրականացվում են տարեցտարի կամ էլ թե չէ հիմնարար են, ուստի և ավարտին հասցնելու համար ժամանակ է պահանջվում։ Պահանջների կոնֆերանսը, համաձայն իր հոգաբարձուական պարտավորությունների, կազմակերպություններին գումարներ է բաց թողնում միայն այն պարագայում, երբ ներկայացվում են համապատասխան հաշվարկներ և հաշվետվություններ։ Այս կետը ներառում է դրամաշնորհներ, որոնք տրվում են Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակերպությունից, ինչպես նաև գերմանական կառավարությունից ներտնային ծառայությունների համար, ICHEIC-ից (The International Commission on Holocaust Era Insurance Claims), հունգարական կառավարությունից, ավստրիական կառավարությունից, Շվեյցարական բանկերի համաձայնությունից և Վեյնբերգ հիմնադրամից։ Այն ներառում է նաև անհատական փոխհատուցման ծրագրերի մեջ մտնող արդեն իսկ որոշակիացված իրավասու անձանց համար վճարման ենթակա միջոցներ, որոնց գումարները ստացվել են 2014 թ. վերջին՝ բաշխվելու համար 2015 թ.։
Շվեյցարական բանկերի համաձայնության (Swiss Banks Settlement) կողմից բանկերում հաշիվ ունեցողների ու նրանց ժառանգների վճարումների համար տրամադրվող ֆինանսավորումը վերաբերում է այն դրամական միջոցներին, որոնք շնորհված են պահանջատերերին դատարանի կողմից Շվեյցարական բանկերի համաձայնության դեպոզիտ դրված միջոցների խմբից։ Այս ծրագրի շրջանակներում Պահանջների կոնֆերանսը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում պահանջների բավարարմանն ուղղված դատական գործընթացների իրականացմանը։
2. «Կուտակված ծախսերը» այն ծախսերն են, որոնք արվել են 2014 թ., սակայն վճարվելու են 2015 թ.։
3. «Տարբերակված եկամուտները» հիմնականում ձևավորվում են այն գումարներից, որոնք Պահանջների կոնֆերանսը հավաքել է ի դեմս գերմանական կառավարության Ֆոնդի հոդված 2-ի (Article 2 Fund) և Զրկանքների ենթարկվածների (Hardship Fund) հիմնադրամների։
4. «Ծրագրերի համար նախանշված միջոցներ» կետը վերաբերում է այն միջոցներին, որոնք ենթակա են բաշխման 2014-16 թթ. ընթացքում սոցիալական ապահովության ծրագրերի (ինչպես, օրինակ, տնային պայմաններում իրականացվող խնամք կամ գործերի վարում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծանրոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամատարություն, մեծահասակների համար նախատեսվող ցերեկային կենտրոնների օժանդակություն, և այլն), ինչպես նաև այլ ծրագրերի համար, որոնք պետք է իրագործվեն հաջորդող երեք տարիների ընթացքում։
FROM THE JEWISH EXPERIENCE OF RECEIVING COMPENSATIONS: CREATION AND ACTIVITIES OF THE “CLAIMS CONFERENCE” ORGANIZATION
Harutyun Marutyan
Summary
The article discusses the creation and process of financial compensations of Germany to Israel and survivors of the Holocaust and their descendants after the end of WW2. The formation and current state of the activities of the Conference on Jewish Material Claims Against Germany – the Claims Conference are also discussed. Some ideas are suggested from the point of view how the experience of the “Claims Conference” can be used in the context of the Armenian claims.
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀՐԵԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ.
«ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող ֆաշիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների կողմից իրականացվեց շուրջ 6 մլն եվրոպական հրեաների ցեղասպանությունը, որը պատմության մեջ մտավ Հոլոքոստ (ողջակիզում, եբրայերեն Հա-Շոա) անվամբ։ Պատերազմի ավարտին հաջորդեց Գերմանիայի օկուպացումը հաղթող տերությունների կողմից, կայացան մի շարք կոնֆերանսներ, ուր ի թիվս ետպատերազմյան Եվրոպային առնչվող բազմաթիվ վճիռների, կայացվեցին որոշումներ Գերմանիայի կողմից վճարվելիք ռազմատուգանքների ձևերի ու չափերի շուրջ։

Մինչև Իսրայել պետության ձևավորումը (1948 թ. մայիսի 14) գերմանական կողմից փոխհատուցումների վճարման հարցը բարձրացվել է 1945 թ. սեպտեմբերին չորս օկուպացիոն տերություններին Հրեական գործակալության (Jewish Agency)[1] կողմից նրա նախագահ Խաիմ Վեյցմանի հղած հուշագրում, որտեղ պահանջ էր դրվում ընդգրկել այդ հարցը ռազմատուգանքի շուրջ Գերմանիայի հետ տարվող բանակցությունների օրակարգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող առաջին տարիներին, երբ դեռ խիստ թարմ էր Հոլոքոստի հիշողությունը և հրեաները չէին ցանկանում որևէ շփում ունենալ գերմանացիների հետ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Մ. Շարեթի 1951 թ. սկզբին Գերմանիային ուղղված պահանջը՝ փոխհատուցել (շուրջ 1,5 մլրդ դոլարի չափով) նացիստական հետապնդումներից փրկված կես միլիոն հրեաների Իսրայելում վերաբնակեցման հետ կապված ծախսերը, կրկին հղված էր ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Նշված գումարի չափը ձևավորվել էր այն հաշվարկից, որ մեկ ներգաղթողի լիարժեք ինտեգրմանն (աբսորբցիա) ուղղված գործունեությունն արժե $3.000։ Հաշվվել էր նաև, որ 6 մլրդ դոլար արժողությամբ հրեական սեփականություն է թալանվել նացիստների կողմից, բայց նաև շեշտվում էր, որ գերմանացիները երբեք չեն կարողանա նյութական փոխհատուցում տալ իրենց այն արարքների համար, որոնց զոհ գնացին միլիոնավոր հրեաներ։[2]
ԽՍՀՄ-ն ընդհանրապես անպատասխան թողեց Մ. Շարեթի պահանջը, իսկ արևմտյան տերություններն այն վերահասցեագրեցին Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարությանը։ Վերջինիս դաշնային կանցլեր Կոնրադ Ադենաուերի 1951 թ. սեպտեմբերին արված պաշտոնական հայտարարության մեջ, որը պատգամավորները լսում էին հոտնկայս և որն արժանացավ հավանության խորհրդարանի պատգամավորական բոլոր խմբերի կողմից, ասվում էր, որ Գերմանիան պատրաստ է վճարել փոխհատուցում նացիստական հանցագործությունների համար։[3] Սակայն հրեական ժողովրդի ներկայացուցիչներին ուղղված Ադենաուերի կոչին՝ ԳՖՀ կառավարության հետ այս հարցի շուրջ բանակցություններ սկսելու մասին, Իսրայելի կառավարությունը սկզբում նույնիսկ չարձագանքեց։ Փոխարենը, ի պատասխան այդ կոչին, ընդամենը մեկ ամիս անց, 1951 թ. հոկտեմբերին, Նաում Գոլդմանը, որը Հրեական գործակալության համանախագահն էր և Հրեական համաշխարհային կոնգրեսի (World Jewish Congress) նախագահը, Նյու-Յորքում կազմակերպեց Արևմուտքի երկրներում գործող 23 հրեական ազգային և միջազգային կազմակերպությունների հավաքը։ Վերջինիս մասնակիցները պարզորոշ հասկացնել տվեցին, որ խոսակցությունը կարող է գնալ միայն նյութական փոխհատուցումների շուրջ, ու այդպիսով հանդիպման արդյունքում ստեղծված կազմակերպությունը կոչվեց Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների կոնֆերանս կամ կրճատ՝ «Պահանջների կոնֆերանս» (The Conference on Jewish Material Claims Against Germany – the Claims Conference)։ Այս նոր կոնֆերանսի Տնօրենների խորհուրդը բաղկացած էր հիմնադիր կազմակերպություններից յուրաքանչյուրի կողմից գործուղված երկուական անդամներից։ Ինչպես նշված է նրանց հայտարարության մեջ, ««Պահանջների կոնֆերանսը» խնդիր ունի բանակցել գերմանական կառավարության հետ ու ստեղծել Գերմանիայի կողմից Հոլոքոստի միջոցով անհատ հրեա մարդկանց և հրեա ժողովրդի նկատմամբ պատճառած նյութական վնասների փոխհատուցումների ծրագիր»։
1951 թ. դեկտեմբերին Ն. Գոլդմանը Կ. Ադենաուերի հետ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ հասավ պայմանավորվածության, որ Մ. Շարեթի ներկայացրած գումարը դառնալու է բանակցությունների առարկա։ Սակայն կողմերի վերաբերմունքը բանակցությունների նկատմամբ տարբեր էր։
Արևմտյան Գերմանիան, որպես Երրորդ ռեյխի փաստացի իրավահաջորդ, հրեաներին վճարվելիք փոխհատուցումների շուրջ տարվող բանակցությունների մեջ տեսնում էր կարևորագույն քայլ նացիստական անցյալի հաղթահարման ուղղությամբ և մտադիր էր նման կերպ գոնե մասամբ քավել գերմանական ժողովրդի մեղքը։ Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի, գումարները վճարվում էին Իսրայելին որպես փոխհատուցում Հոլոքոստի տարիներին հրեաների ստրկական աշխատանքի և նրանց նկատմամբ կիրառված հալածանքի, հետապնդումների, ինչպես նաև հրեական սեփականության դիմաց, որը գողացվել, թալանվել էր նացիստների կողմից։ Միևնույն ժամանակ շատ հրեաներ Իսրայելում և աշխարհի այլ երկրներում գերմանացիների հետ որևէ բանակցություններ վարելու հնարավորության, առավել ևս վարման հարցն առաջ բերեց բողոքի մեծ ալիք։ Դրանում նրանք տեսնում էին վիրավորանք՝ ուղղված նացիստական ցեղասպանության զոհերի հիշատակին և աջակցություն մարդասպանների արդարացմանը (ռեաբիլիտացիային)։[4] Ավելի գործնական էր Իսրայելի վարչապետ Դ. Բեն-Գուրիոնի դիրքորոշումը, որը մի քանի ամիս տևող տատանումներից հետո գերմանական փոխհատուցումների հարցը 1952 թ. հունվարին դրեց Իսրայելի Կնեսետի օրակարգում։ Իր որոշումը նա փաստարկում էր նրանով, որ չի կարելի թույլ տալ ոճրագործներին մնալ իրենց զոհերի ժառանգներ, և որ հրեական պետությունն իրավասու է Երրորդ ռեյխի իրավահաջորդներից պահանջելու միջոցներ, որոնք անհրաժեշտ էին թեթևացնել աբսորբցիայի գործընթացը նրանց համար, ովքեր փրկվել էին նացիստական ցեղասպանությունից։ Ընդ որում, Իսրայելի ղեկավարը նշում էր, որ խոսքը գնում է բացառապես թալանված հրեական գույքի արժեքի փոխհատուցման, այլ ոչ թե «արյան դիմաց վճարվող փողերի» մասին, և որ նյութական պահանջները չեն վերաբերվում պատմա-բարոյական խնդիրներին, որոնք հավերժ կմնան չվճարված։ Եռօրյա բուռն քննարկումների արդյունքում, որոնք արտացոլում էին հրեական հասարակության մեջ այս հարցի շուրջ առկա սուր տարաձայնությունները, Բեն-Գուրիոնի առաջարկը, որը ենթադրում էր (չնայած բացեիբաց այդ մասին չասվեց և ոչ մի խոսք) Արևմտյան Գերմանիայի հետ ուղղակի բանակցություններ վարելու համաձայնություն, ընդունվեց Կնեսետի կողմից 61 ձայն կողմ, 50՝ դեմ հարաբերակցությամբ։
Գերմանական փոխհատուցումների մասին բանակցությունները կայացան 1952 թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին։ Դրանց արդյունքում 1952 թ. սեպտեմբերի 10-ին Լյուքսեմբուրգում Կ. Ադենաուերի, Մ. Շոմետի և Ն. Գոլդմանի միջև կնքվեց համաձայնություն (պատմության մեջ հայտնի է իբրև «Լյուքսեմբուրգյան համաձայնություն»),[5] ըստ որի Արևմտյան Գերմանիան պարտավորվեց 12-14 տարիների ընթացքում վճարել 845 միլիոն դոլար կամ 3 մլրդ մարկ (հրեական կողմը պահանջեց, որպեսզի 500 մլն. դոլարը պարտավորվի վճարել Արևելյան Գերմանիան, սակայն մինչև Գերմանիայի վերամիավորումը, այդ պահանջը մնաց անպատասխան), որոնցից 110 մլն դոլարը նախատեսվում էին Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող կոնֆերանսին, ինչպես նաև ուղղակի փոխհատուցումների վճարումներ ընտրված անհատներին։ Գերմանիան մեկանգամյա փոխհատուցում էր վճարում 275 հազար վերապրողների։
Գերմանական խորհրդարանը 1953 թ. սեպտեմբերին ընդունեց հատուկ օրենք գերմանական փոխհատուցումների մասին, որը հետագայում մի քանի անգամ ճշտվեց ու լրացվեց։ Իսրայելի կառավարությունն այդ գումարները ներդրեց երկրի ենթակառուցվածքների զարգացման մեջ, դրանք մեծ դեր ունեցան նոր պետության տնտեսության հիմնադրման և զարգացման համար։ Գումարներն օգտագործվում էին տնտեսության հիմնարար ճյուղերի՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի և էլեկտրական ցանցերի զարգացման համար։ Ծրագրի իրականացումն հանձնարարվեց հատուկ ստեղծված Գերմանական փոխհատուցումների պետական ընկերությանը։ Ծրագրի շրջանակներում ԳՖՀ-ից Իսրայել էին փոխանցվում նաև անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ, ուղղված գլխավորապես գյուղատնտեսության մեխանիզացմանը, արդյունաբերության գիտատար ճյուղերի զարգացմանը և առևտրական նավատորմիղի ստեղծմանը։ Լյուքսեմբուրգյան համաձայնության (1953-65) գործողության ժամանակահատվածում, որը կետառկետ իրականացվեց ԳՖՀ-ի կողմից, գերմանական փոխհատուցումների հաշվին իրականացված մատակարարումները կազմեցին Իսրայելի ամենամյա ներմուծումների 12-20%-ը։
Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող կոնֆերանսը լյուքսեմբուրգյան համաձայնությամբ իրեն տրամադրված միջոցները գլխավորապես օգտագործեց նացիստական ցեղասպանությունից փրկված և Իսրայելից դուրս՝ եվրոպական բազմաթիվ երկրներում բնակվող Հոլոքոստը վերապրողներին օգնելու նպատակով։ (Փակագծերում նկատենք, որ Ծրագրի իրագործման ընթացքում բացարձակապես ոչինչ չհասավ Խորհրդային Միությունում և նրա արևելաեվրապական դաշնակից երկրներում բնակվող հրեաներին, որոնք ոչ պակաս էին տուժել նացիստական հետապնդումներից։) Այդ միջոցներից Կոնֆերանսը վճարեց շուրջ 50 հազ. հրեաների հայրենադարձության, համակենտրոնացման ճամբարների բազմահազար նախկին բանտարկյալներին տրամադրվող բուժօգնության, շուրջ 200 հազ. մարդկանց անհատական փոխհատուցման պահանջների բավարարմանն ուղղված իրավաբանական օգնության կազմակերպման համար, նացիստական օկուպացիայի ենթարկված եվրոպական երկրներում հրեական համայնքային կյանքի վերակենդանացմանն ուղղված ծախսերը և այլն։ Սրան զուգահեռ իրականացվում էին խոշոր կրթական և մշակութային ծրագրեր, ինչպես օրինակ նացիզմի զոհերի բազմահազար ընտանիքների երեխաներն ապահովվում էին կրթաթոշակներով, 18 երկրներում հիմնվեցին 150 հրեական ուսումնական հաստատություններ, 13 լեզուներով հրատարակվեցին Հոլոքոստը վերապրած հեղինակների շուրջ 400 ստեղծագործություններ և այլն։ Այդ նույն աղբյուրից զգալի չափով ֆինանսավորվեցին նաև Յադ Վաշեմում և այլուր տարվող Հոլոքոստին նվիրված գիտական ուսումնասիրությունները, սկզբնական կապիտալ առանձնացվեց 1965 թ. Նյու-Յորքում հիմնելու համար հրեական մշակույթի հուշային ֆոնդ և այլն։
* * *
Այստեղ կանգ չենք առնի այն զարգացումներին, որոնք տեղ գտան փոխհատուցման գործընթացներում և «Պահանջների կոնֆերանսի» գործունեության մեջ 1965-2010 թթ. դրանց զգալի մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։[6] Պարզապես շեշտենք, որ Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող մարմին՝ «Պահանջների կոնֆերանսը» գործում է ավելի քան 65 տարի։ Առ այսօր էլ նրա գործունեության նպատակները նույնն են. ապահովել Հոլոքոստը վերապրողների և Հոլոքոստի զոհերի ժառանգների համար դրամական փոխհատուցումների ձևով իրականացվող վճարումները և խլվածի վերականգնումը (restitution)։ 1951 թ. ի վեր «Պահանջների կոնֆերանսը», համագործակցելով Իսրայել պետության հետ բանակցել է և կազմակերպել է վճարումների իրականացում Գերմանիայի, Ավստրիայի, այլ երկրների ինչպես կառավարությունների, այնպես էլ արտադրության առանձին ոլորտների կողմից, ետ է բերել չպահանջված գերմանական-հրեական սեփականությունը և ֆոնդավորել է ծրագրեր օժանդակելու համար նացիզմի կարիքավոր հրեա զոհերին։
Այս ընթացքում, որպես արդյունք «Պահանջների կոնֆերանսի» աշխատանքի,[7] 78 երկրներում բնակվող ավելի քան 600 հազ. Հոլոքոստը վերապրողներ ստացել են փոխհատուցման վճարներ։ Այդ վճարումների գումարը կազմել է ավելի քան 70 մլրդ դոլար։ Այսօր շուրջ 88.000 վերապրողներ շարունակում են ստանալ փոխհատուցումներ, ի լրացումն այն ավելի քան 60.000 իսրայելցի վերապրողների, որոնք փոխհատուցումներ են ստանում Իսրայելի ֆինանսների նախարարությունից։
Վերջին զարգացումները հետևյալն են։
2013 թ. Գերմանիայի կառավարության հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն 2014-2017 թթ. տնային խնամքի համար շուրջ 1 մլրդ դոլարի հասնող հատկացումների շուրջ։
2014 թ. «Պահանջների կոնֆերանսը» 47 երկրներում գործող ավելի քան 200 կազմակերպություններին տրամադրեց $302 մլն՝ մեծահասակներին տնային պայմաններում օժանդակություն հասցնելու, մթերային ծրագրերի իրագործման, բժշկության, ատամնաբուժության և մեծահասակ վերապրողների սոցիալական այլ խնդիրներ լուծելու համար։ Գումարների կեսը ձևավորվել է Գերմանիայի կառավարության հետ բանակցությունների արդյունքում։
2014 թ. օգոստոսին կայացած համաձայնությամբ 2015 թ. ստեղծվեց հիմնադրամ Շոայի հրեա երեխա (1928 թ. հունվարի 1-ից հետո ծնված) վերապրողների համար՝ $250 մլն կապիտալով։ Ենթադրաբար շուրջ 75.000 վերապրողներ այս ճանապարհով կստանան €2.500-ի չափով մեկանգամյա վճարներ։
Որոշ լրացումներ արվեցին նախկին պայմաններին։ Այսպես, այժմ գետտոյի բնակիչ է համարվում այն վերապրողը, ով այդտեղ անց է կացրել երեք ամիս։ Թաքստոցներում մնացող կամ կեղծ ինքնության փաստաթղթերով ապրող մարդկանց համար հաշվվող ժամանակը 18-ից կրճատվեց մինչև 6 ամիս։ Ամենամսյա վճարումների գումարը €270-ից բարձրացավ €320-ի։ Եթե նախկինում համեմատաբար անապահով էին համարվում տարեկան մինչև $16.000 եկամուտ ունեցող վերապրողները, ապա ներկայում այդ շեմը բարձրացվել է մինչև $25.000-ի։
Երբ 2013 թ. նոյեմբերին Մյունխենի բնակարաններից մեկում բացահայտվեց գերմանացի Կոռնելիուս Գուռլիտի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թալանի ճանապարհով ձևավորված արվեստի գործերի հորից ժառանգած հավաքածուն, «Պահանջների կոնֆերանսն» էր, որ սկսեց պահանջել դրանց վերադարձը իրենց նաև հրեա վերապրող տերերին կամ նրանց ժառանգներին։
2013 թ. հաստատվեցին շուրջ 30.000 վերապրողների անունից ներկայացված պահանջները։ 2014-ից ի վեր սկսվեցին Գերմանիայի կողմից վճարումները նախկին ԽՍՀՄ հրեա վերապրող քաղաքացիների համար։
* * *
Որոնք են այն հետևությունները, որոնք կարող են օգտակար լինել նաև Հայոց պահանջատիրության տեսանկյունից։
ա) Ցեղասպանության պատճառած նյութական կորուստների համար փոխհատուցումների պահանջների ներկայացման և ստացման հարցը գործընթաց է, որը կարող է տևել տասնյակ տարիներ։
բ) Ցեղասպանության պատճառած նյութական կորուստների փոխհատուցումը ոչ մի կապ չունի «արյան գնի» հետ, որը ենթակա չէ վճարման։ Փոխհատուցման փաստը չի նշանակում ցեղասպանությունն իրականացրած գաղափարախոսությունը կրող ժողովրդի ներկայացուցիչների ներում ցեղասպանությունը վերապրողների կամ ցեղասպանության ենթարկված ժողովրդի կողմից։ Երկու կողմերը կարող են ունենալ նորմալ միջպետական հարաբերություններ, միևնույն ժամանակ նման հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը չի կարող խոչընդոտ դիտվել փոխհատուցման գործընթացի ձևավորման համար։
գ) Ցեղասպանության հարցերին նվիրված վերլուծական, քարոզչական աշխատանքներում առավելապես շեշտվում է ցեղասպանությունն իրականցրած կողմին առաջնորդող գաղափարախոսության պահը, քան թե ցեղասպանությունն իրականացրած կողմի էթնիկ պատկանելության գործոնը։
դ) Ցեղասպանության պատճառած նյութական կորուստների փոխհատուցումների դրսևորումները տարաբնույթ են։ Դրանք կարող են լինել ինչպես դրամական ուղղակի և անուղղակի փոխհատուցումներ վերապրողներին ու զոհերի ժառանգներին (թե՛ միանվագ, թե՛ տարիներ ու տասնամյակներ շարունակվող), այնպես էլ նյութական փոխհատուցումներ (դրամի, ենթակառուցվածքների, դրամաշնորհների տրամադրման և այլ ձևերով) ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավահաջորդը հանդիսացող պետական միավորմանը։
ե) Ցեղասպանության պատճառած նյութական կորուստների համար փոխհատուցումների պահանջների ներկայացման, ստացման ու բաշխման գործի իրականացման համար լավագույն ձևը միջազգային ոչ-կուսակցական և ոչ-կառավարական կազմակերպության ստեղծումն է, որը կաշկանդված չէ շահառու հանդիսացող պետության օրենքներով։ Այդ մարմինը նաև հետազոտական-իրավական գործունեություն իրականացնող կառույց է, այն պետությունից ստանում է որոշակի իրավասություններ և գործում է դրանց շրջանակներում, միաժամանակ ներկայացնելով ցեղասպանության ենթարկված ժողովրդի աշխարհով մեկ սփռված ժառանգների շահերը։
զ) Նման մարմնի ձևավորման փորձ արվեց նաև Հայաստանում և Սփյուռքում 2006 թ., ի դեմս Արևմտահայերի ազգային համագումարի նախապատրաստման միջազգային կազմակերպչական կոմիտեի ստեղծման,[8] որը որոշ ընդմիջումներով գործեց մինչև 2011 թ. դեկտեմբեր, երբ Փարիզի Սևր արվարձանում հրավիրվեց Արևմտահայոց երրորդ համագումարը ու ստեղծվեց «Արևմտահայոց ազգային համագումար» (ԱԱՀ) միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը, գրանցված Փարիզում։[9] Կազմակերպությունը հրավիրեց IV համագումար Փարիզում 2015 թ. մարտին։ Գործում է կազմակերպության Ազգային խորհուրդը։
2012 թ. Հայաստանում ստեղծվեց «Արևմտահայերի ժառանգների միավորում» հասարակական կազմակերպությունը։[10]
Կազմակերպությունների գործունեության հիմքում ընկած է «պահանջատեր» հասկացության դիտարկումը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ցեղասպանությունը վերապրողների ժառանգների՝ որպես իրավահաջորդների, տիրույթում։ Նրա՛նք են, որ գործելով տարբեր ոչ-կուսակցական միավորումներում, իրավասու են հանդես գալու որպես փոխհատուցման իրական պահանջատերեր։ Ներկայում համացանցային եղանակով ընթանում է իրեն արևմտահայի ժառանգ համարող անձանց ցուցակագրում, սակայն անհրաժեշտ է նկատվում այդ գործը տեղափոխել կազմակերպչական ավելի բարձր մակարդակի։
է) «Պահանջների կոնֆերանսի» գործունեության փորձը հուշում է, որ «ցեղասպանության զոհեր» ձևակերպումն ունի շատ ավելի լայն մեկնաբանում, քան հայոց պարագայում է։ «Զոհեր» համարվում են ոչ միայն ցեղասպանության իրականացման տարիներին զոհվածները, այլև նրանք, ովքեր.
(1) իրենց բնակության վայրերից ենթարկվել են բռնի տեղահանման,
(2) տարհանվել են համակենտրոնացման ճամբարներ,
(3) բռնի աշխատել են հանքերում, աշխատանքային գումարտակներում և այլուր,
(4) ենթարկվել են որոշակի բարոյական կամ այլ բնույթի զրկանքների, հալածանքների,
(5) հնարավորություն չեն ունեցել ստանալ համապատասխան կրթություն, զուրկ են եղել մասնագիտական աճի հնարավորություններից և այլն։
ը) Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող մարմնի՝ «Պահանջների կոնֆերանսի» գործունեության փորձը կարոտ է շարունակական ուսումնասիրության։ Մասնավորապես, նպատակահարմար է դիտվում հնարավորությունների ստեղծումը հայ երիտասարդ մասնագետների՝ «Պահանջների կոնֆերանս» կազմակերպության շրջանակներում վերապատրաստվելու, ինչպես նաև այդ կազմակերպության փորձագիտական ներուժի ներգրավվումը Հայաստանում համապատասխան կադրեր պատրաստելու գործում։
* * *
Ստորև ներկայացվում են երեք աղյուսակներ, որոնք արտացոլում են «Պահանջների կոնֆերանս» կազմակերպության 2014 թ. ֆինանսական տարվա եկամուտները, ծախսերը և հաշվեկշիռը։[11]

Աղյուսակ 1. 2014 թ. ֆինանսական տարվա (դեկտ. 31-ին ավարտվող) եկամուտները |
||
Ուղղակի փոխհատուցումները վերապրողներին1 |
$432.1 մլն |
56.96% |
Սոցիալական ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործում2 | $190.4 մլն |
25.09% |
Սեփականությանն առնչվող եկամուտները3 |
$98.9 մլն |
13.04% |
Վարչական ծախսերի փոխհատուցումներ4 |
$34.1 մլն |
4.50% |
Այլ5 |
$3.2 մլն |
0.42% |
Ստացված միջոցների ընդհանուր գումարը |
$758.7 մլն |
1. «Ուղղակի փոխհատուցումները վերապրողներին» բաժինը ներառում է այն եկամուտները, որոնք որպես անհատական փոխհատուցվող վճարներ տրվում են վերապրողներին, ինչպես նաև ներառում է ի սկզբանե Գերմանական կառավարության տրամադրած ֆինանսավորումները Ֆոնդի հոդված 2-ի (Article 2 Fund), Զրկանքների ենթարկվածների (Hardship Fund) և Կենտրոնական ու Արևելաեվրոպական (Central and Eastern European Fund) հիմնադրամների համար։ Անհատ վերապրողներին կատարվող վճարումները բավարարելուն ուղղված այս ֆինանսավորումն իրականացվում է գերմանական կառավարության կողմից առաջ քաշված հատուկ պահանջների (specific criteria) բավարարման դեպքում։ Բոլոր այս դրամական միջոցներն ուղղակիորեն փոխանցվում են իրավասու անհատ վերապրողներին։
2. «Սոցիալական ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործումը» վերաբերում է այն գումարներին, որոնք Պահանջների կոնֆերանսը ի սկզբանե ստացել էր սոցիալական ապահովման դրամաշնորհների ֆինանսավորման համար գերմանական կառավարությունից ներտնային ծառայությունների համար։
3. Սեփականությանն առնչվող եկամուտները վերաբերում են այն դրամական միջոցներին, որոնք ստեղծված են Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակերպության կողմից նախկին Արևելյան Գերմանիայում չպահանջված (unclaimed) հրեական սեփականության վերադարձի և վաճառքի կամ դրանց դիմաց փոխհատուցումների ստացման միջոցով։ Այն ներառում է դրամական միջոցներ, ստեղծված. ա) նախնական իրավական վիճակի վերականգնման շնորհիվ ստեղծված սեփականության վաճառքից կամ դրա համար վճարված փոխհատուցումներից ($90 մլն), բ) վարձավճարներից, ձևավորված Իրավահաջորդ կազմակերպության սեփականությունը մինչև դրա վաճառքը վարձով տալուց ($2 մլն), գ) գերմանական կառավարության վճարումներից Պահանջների կոնֆերանսին որոշակի խնդիրների շուրջ բանակցություններից հետո ($7 մլն)։
4. Վարչական ծախսերի փոխհատուցումները վերաբերում է այն գումարներին, որոնք Պահանջների կոնֆերանսը ստանում է բազմաթիվ աղբյուրներից իբրև փոխհատուցում իրականացված վարչական ծախսերի։
5. «Այլը» գլխավորապես բաղկացած է ներդրումների և ունեցվածքի վարձակալության շնորհիվ ձևավորված եկամուտներից ($2.5 մլն) և ապահովագրության լուծումների եկամտային գումարներից ($0.5 մլն)։
Աղյուսակ 2. 2014 թ. ֆինանսական տարվա ծախսերը |
||
Վերապրողներին վճարվող ուղղակի փոխհատուցումներ1 | $466.4 մլն | 53.58% |
Բաշխումներ տարբեր հաստատություններին2 | $328.1 մլն | 37.68% |
Վարչակազմ3 | $39.7 մլն | 4.57% |
Սեփականության ժառանգներ - Գուդվիլ հիմնադրամ4 | $31.6 մլն | 3.63% |
Այլ5 | $4.7 մլն | 0.54% |
Բաշխված միջոցների ընդհանուր գումարը | $870.5 մլն |
1. 2014 թ. անհատ վերապրողներին հատկացվող վճարումները փոխհատուցման ծրագրերի համար կազմում էին մոտավորապես $466 մլն։ Որոշ սահմանափակ դեպքերում, ժառանգները նույնպես ստացել են փոխհատուցումներ։ Վճարումները կատարվել են ներքոբերյալ հիմնադրամների կամ ծրագրերի խողովակներով.
(ա) Ֆոնդի հոդված 2։ Կարիքի մեջ ապրող Հոլոքոստը վերապրողներին (ոչ Արևելյան Եվրոպայում կամ նախկին ԽՍՀՄ-ում) վճարվող ամենամսյա թոշակներ - 2014 թ. վճարվել է $258 մլն։
(բ) Զրկանքների ենթարկվածների հիմնադրամ [Hardship Fund]։ Մեկանգամյա վճարումներ նացիստական հալածանքների ենթարկված այն հրեա զոհերին, որոնք չէին ստացել փոխհատուցումներ ըստ Արևմտագերմանական փոխհատուցման օրենքի (German Federal Indemnification Law) և ովքեր տառապել են առողջությանը հասցրած վնասներից - 2014 թ. վճարվել է $127 մլն։
(գ) Կենտրոնական և Արևելաեվրոպական հիմնադրամ։ Ամենամսյա թոշակներ Արևելյան Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում բնակվող Հոլոքոստը վերապրողներին - 2014 թ. վճարվել է $82 մլն։
2. Այս բաշխումների մեծ մասը նացիստական հալածանքների զոհ մեծահասակ, կարիքավոր հրեա զոհերի սոցիալական խնամքի ծրագրերի համար էին։ Ծրագրերն ընդգրկում էին խնամքի տրամադրում տնային պայմաններում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծանրոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամքի իրականացում և այլն։ Մնացած գումարները ծախսվում էին Հոլոքոստի ուսումնասիրության գործին օժանդակության, կրթության և փաստաթղթերի ստեղծման գործի համար։
3. Վարչակազմ. Պահանջների կոնֆերանսի ծրագրերի վարչական ծախսերի նշանակալի մասը փոխհատուցվել է տարբեր աղբյուրներից։
4. Գուդվիլ հիմնադրամը (Goodwill Fund՝ թարգմանաբար «Բարի կամքի հիմնադրամ») ստեղծվել է այն հրեա սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վճարելու համար միջոցներ տնտեսելու նպատակով, որոնք ժամանակին՝ մինչև գերմանական կառավարության դրած ժամկետը՝ ըստ գերմանական օրենքների չէին լրացրել համապատասխան պահանջները (դիմումները)։
5. Մենեջմենթին և փոխհատուցված սեփականությանն առնչվող ծախսերն են։
Աղյուսակ 3. 2014 թ. պասիվները և ակտիվները (հաշվեկշիռ) |
||
Վճարման ենթակա դրամաշնորհներ1 | $299.6 մլն | 33.82% |
Գուդվիլ հիմնադրամի հատկացումներ – սեփականատերեր և նրանց ժառանգներ | $43.5 մլն | 4.91% |
Կուտակված ծախսեր2 | $20.8 մլն | 2.35% |
Տարբերակված եկամուտներ և այլն3 | $8.9 մլն | 1.0% |
Ծրագրերի համար նախանշված միջոցներ4 | $294.6 մլն | 33.26% |
Գուդվիլ հիմնադրամի, Ուշ դիմածների հիմնադրամի և այլ նպատակների համար նախանշված միջոցներ | $71.3 մլն | 8.05% |
Երկարատև կարիքների բավարարմանն ուղղված միջոցներ | $45.8 մլն | 5.17% |
Ապագա ծախսերի համար նախատեսված միջոցներ | $21.6 մլն | 2.44% |
Պայմանագրային պարտավորությունների համար նախանշված միջոցներ | $76.7 մլն | 8.66% |
Չվաճառված, որպես փոխհատուցում ստացված սեփականության մոտավոր արժեքներ |
$3.0 մլն |
0.34% |
Ընդամենը պասիվներ և ակտիվներ | $885.8 մլն |
1. Վճարման ենթակա դրամաշնորհները վերաբերում են այն միջոցներին, որոնք առ 2014 թ. դեկտեմբերի 31-ն արդեն իսկ բաշխվել են, սակայն դեռևս չեն բաժանվել։ Սրանք այն դրամաշնորհների ու ծրագրերի համար են, որոնք իրենց բնույթով իրականացվում են տարեցտարի կամ էլ թե չէ հիմնարար են, ուստի և ավարտին հասցնելու համար ժամանակ է պահանջվում։ Պահանջների կոնֆերանսը, համաձայն իր հոգաբարձուական պարտավորությունների, կազմակերպություններին գումարներ է բաց թողնում միայն այն պարագայում, երբ ներկայացվում են համապատասխան հաշվարկներ և հաշվետվություններ։ Այս կետը ներառում է դրամաշնորհներ, որոնք տրվում են Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակերպությունից, ինչպես նաև գերմանական կառավարությունից ներտնային ծառայությունների համար, ICHEIC-ից (The International Commission on Holocaust Era Insurance Claims), հունգարական կառավարությունից, ավստրիական կառավարությունից, Շվեյցարական բանկերի համաձայնությունից և Վեյնբերգ հիմնադրամից։ Այն ներառում է նաև անհատական փոխհատուցման ծրագրերի մեջ մտնող արդեն իսկ որոշակիացված իրավասու անձանց համար վճարման ենթակա միջոցներ, որոնց գումարները ստացվել են 2014 թ. վերջին՝ բաշխվելու համար 2015 թ.։
Շվեյցարական բանկերի համաձայնության (Swiss Banks Settlement) կողմից բանկերում հաշիվ ունեցողների ու նրանց ժառանգների վճարումների համար տրամադրվող ֆինանսավորումը վերաբերում է այն դրամական միջոցներին, որոնք շնորհված են պահանջատերերին դատարանի կողմից Շվեյցարական բանկերի համաձայնության դեպոզիտ դրված միջոցների խմբից։ Այս ծրագրի շրջանակներում Պահանջների կոնֆերանսը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում պահանջների բավարարմանն ուղղված դատական գործընթացների իրականացմանը։
2. «Կուտակված ծախսերը» այն ծախսերն են, որոնք արվել են 2014 թ., սակայն վճարվելու են 2015 թ.։
3. «Տարբերակված եկամուտները» հիմնականում ձևավորվում են այն գումարներից, որոնք Պահանջների կոնֆերանսը հավաքել է ի դեմս գերմանական կառավարության Ֆոնդի հոդված 2-ի (Article 2 Fund) և Զրկանքների ենթարկվածների (Hardship Fund) հիմնադրամների։
4. «Ծրագրերի համար նախանշված միջոցներ» կետը վերաբերում է այն միջոցներին, որոնք ենթակա են բաշխման 2014-16 թթ. ընթացքում սոցիալական ապահովության ծրագրերի (ինչպես, օրինակ, տնային պայմաններում իրականացվող խնամք կամ գործերի վարում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծանրոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամատարություն, մեծահասակների համար նախատեսվող ցերեկային կենտրոնների օժանդակություն, և այլն), ինչպես նաև այլ ծրագրերի համար, որոնք պետք է իրագործվեն հաջորդող երեք տարիների ընթացքում։
FROM THE JEWISH EXPERIENCE OF RECEIVING COMPENSATIONS: CREATION AND ACTIVITIES OF THE “CLAIMS CONFERENCE” ORGANIZATION
Harutyun Marutyan
Summary
The article discusses the creation and process of financial compensations of Germany to Israel and survivors of the Holocaust and their descendants after the end of WW2. The formation and current state of the activities of the Conference on Jewish Material Claims Against Germany – the Claims Conference are also discussed. Some ideas are suggested from the point of view how the experience of the “Claims Conference” can be used in the context of the Armenian claims.
[1] Մանրամասն տե´ս http://www.jewishagency.org/
[2] Մանրամասն տե´ս http://www.claimscon.org/about/history/
[3] Նույն տեղում։ Մանրամասն տես նաև. Ian S. Lustick, “Negotiating Truth: The Holocaust, Lehavdel, and al-Nakba,” Journal of International Affairs, Fall/Winter 2006, vol. 60, no. 1, pp. 51-77. https://www.sas.upenn.edu/polisci/sites/www.sas.upenn.edu.polisci/files/...
[4] Հմմտ. Илья Гирин, Vae victis или унижение? К 55-летию израильско-западногерманского соглашения о репарациях (Люксембургского соглашения), http://berkovich-zametki.com/2007/Zametki/Nomer3/Girin1.htm#note7
[5] Նույն տեղում։
[6] Տե՛ս. Հարություն Մարության, Գերմանիայի ֆինանսական փոխհատուցումները հրեությանը. ձևավորումը, գործընթացը, ներկա վիճակը. – 21-րդ դար. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, 2008, թիվ 4, էջ 135-155։ Նույնի, Գերմանիայի ֆինանսական փոխհատուցումները հրեությանը. ձևավորումը, գործընթացը, ներկա վիճակը. – Արևմտահայության պահանջատիրության հիմնախնդիրները. գիտական զեկուցումների ժողովածու, խմբ. Ա. Շահնազարյան, Հ. Մարության, կազմողներ՝ Ա. Արշակյան, Վլ. Վարդանյան, Երևան, 2009, էջ 91-106։
[7][7] Տվյալները վերցրած են հետևյալ էլեկտրոնային հրապարակումներից. Claims Conference. Conference on Jewish Material Claims Against Germany: 2013/2014 Annual Report, http://forms.claimscon.org/ar/CC-AR-web-2013.pdf; 65 Years of the Claims Conference, http://forms.claimscon.org/chronology/Chronology-65-web.pdf; 2015 Worldbook: A Guide to Claims Conference Programs Worldwide, http://forms.claimscon.org/worldbook15.pdf :
[8] Տե՛ս, մասնավորապես. Ուղերձ Հայոց մեծ եղեռնը վերապրածների ժառանգներին տարագրության մեջ լիազոր ներկայացուցչություն հիմնելու համար. - «Հայաստանի Հանրապետություն», 25 հոկտեմբերի 2006թ.։
[9] Մանրամասն տե՛ս. http://www.ncwarmenians.org/hy
[10] Մանրամասն տե՛ս կազմակերպության նույնանուն ֆեյսբուքյան էջը։
[11] Մանրամասն տես. Conference on Jewish Material Claims Against Germany. Summary of Financial Statements Year Ended 2014. http://www.claimscon.org/wp-content/uploads/2011/10/Summary-Financials-2014.pdf
Mon, 10/29/2018 - 22:50
Admin