ԱԱՀ Թուրքիայի աշխատանքային խումբ

PrintPrintEmailEmail

34 avenue de Champs-Elysees,75008 Paris, France

2013թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1 շրջագայության հաշվետվություն

ԱԱՀ Թուրքիայի աշխատանքային խմբի հերթական պատվիրակության շրջայցը Պոլիս, տեղի ունեցավ 2013 թվականի Նոյեմբերի 27-ից մինչեւ Դեկտեմբերի 1:

Պատվիրակության կազմում էին ԱԱՀ Ազգային Խորհուրդի անդամներ՝ Կարեն Միքայելյան եւ Սեւակ Արծրունի: Բոլոր հանդիպումներին, որպես ԱԱՀ անդամ եւ օգնական մասնակցում էր նաեւ Հրանդ Գասպարեանը: Որոշ հանդիպումների մասնակցում էր նաեւ ԱԱՀ Թուրքիայի իրավաբանների հանձնաժողովի համակարգող Էրդալ Դողանը:

Ներկայացնենք կարեւորագույն հանդիպումների մասին հակիրճ:

Osman Can: Մարմարա համալսարանի սահմանադրական իրավունքի երիտասարդ դասախոս, սահմանադրական բարեփոխումների գծով իշխող կուսակցության խորհրդատու, AKP իշխող կուսակցության կենտրոնական կազմի անդամ, ազատական ժողովրդավար գործիչ: Հանդիպման ներկա էր ԱԱՀ Թուրք իրավաբանների խորհրդի համակարքող Էրդալ Դողանը, ով Օսմանին ծանոթ էր եւ նախաձեռնել էր մեր հանդիպումը:

Օսման Ճանը երկար լսեց մեզ եւ հաստատեց, որ մեր նախաձեռնությունը լուրջ «շանս» է ( ինչպես ինքն ասաց ) երկու ժողովուրդների, իր երկրի եւ կուսակցության համար: Նա նույնիսկ ավելացրեց, որ մեր ներկայացրած մտքերով եւ ծրագրերով կարելի է մոտիկանալ բոլորին առանց սահմանափակման, նույնիսկ՝ «Անատոլիայի ամենաքաշված անկյունները» (ինչպէս ինքն ասաց): Պայմանավորվեցինք կրկին հանդիպել Հունվարին քննարկելու համար Սահմանադրությամբ հայության իրավունքները ամրագրելու հիմնախնդիրը:

Osman Kavala: Տեղի ունեցավ շատ երկար քննարկում Թուրքիայի քաղաքական իրավիճակի հետ կապված։ Հաստատեց մեր կարծիքն այն մասին որ եկող 2014-2015 ընտրությունների արդյունքները այդքան էլ կանխորոշված չեն եւ որ CHP եւ MHP կուսակցութիւնները ալյանս կարող են ստեղծել ընդդեմ AKP -ի: Ինչ վերաբերվում է CHP-ին նա ասեց, որ AKP-ի նոր հաղթանակի դեպքում, ներկայիս ղեկավար Kilicdaroglu-ն կկորցնի կուսակցության ղեկը եւ ազգայնական թեվը ավելի կարմատանա CHP-ի մէջ: Նա ասեց նաեւ, որ կան Ցեղասպանութեան հարյուրամյակի կազմակերպման հետ կապված դժվարություններ։ Որոշեցինք

  1. Ցեղասպանութեան Հարյուրամյակի կապակցությամբ հանդիպում ունենալ Հունվարին հարյուրամյակի կազմակերպման նորաստեղծ եւ ընդլայնված համակարգող մարմնի հետ, մեր կողմից մինչ այդ ներկայացված գրավոր առաջարկությունը միասին քննարկելու նպատակով: Մեր գրավոր առաջարկությունը պետք է շեշտէ ցեղասպանության  հարյուրամյակը պահանջատիրության վրա կենտրոնացնելու, եւ այդ շրջանակներում հատուցման եւ իրավունքների ծրագրերին ընթացք տալու գաղափարները:
  2. Համատեղ ուժերով սկսած Հունվարից պիտի կազմակերպվեն մեր պահանջների համար նախատեսվող իրավաբանական մեմուարը գրելու ծրագիրը:

 

HDP կուսակցության Պոլսի կենտրոն: Պատվիրակության ղեկավարն էր Պոլսի կենտրոնի համանախագահ՝ Hatice Altinicik-ը: Նրանք հաստատեցին որ HDP, HDK կառույցները ինչպես նաեւ մնացած Քուրդական շրջանակները պատրաստ են աջակցելու մեր պահանջատիրական ծրագրերին: Պայմանավորվեցինք, որ նրանք կուսումնասիրեն մեր սկզբունքները որից հետո կկազմակերպեն պաշտոնական հանդիպում երկու կազմակերպությունների ղեկավարների միջեւ: Իմացանք որ HDP կուսակցությունը ստեղծվել է HDK կառույցի հիման վրա եւ որ այդ երկու կազմակերպությունների հեղինակավոր անդամներ են հետեւյալ մեզի ծանոթ հայ գործիչները՝ Թամար Նալչին, Կարո Փայլանը, Մկրտիչ Մարկոսյանը եւ ժողովին ներկա Sayat Tekir-ը:

Sait Cetinogli: Սայիդի հետ քննարկեցինք մեր՝ ԱԱՀ-ի եւ «Անքարայի Մտքի Ազատություն Կենտրոն»-ի նախաձեռնությամբ նախատեսվող միջոցառումների ծրագիրը, որը տեղի պիտի ունենա 2014-ի Հունվարի 18 եւ 19-ին Անքարայի մեջ: Քննարկվեցին հրավեր-նամակը եւ հայտարարությունը: Այնուհետեւ հաստատեցինք որ այնտեղ մտավորականների եւ գործիչների մի մեծ խումբ միանալու է մեր ընդհանուր կոչին, որը Թուրքիայի իշխանություններից պիտի պահանջէ՝ սկսիլ Արեւմտահայերի իրավունքների եւ կրած վնասների հատուցման գործընթաց: Քննարկվեցին մասնակիցների եւ ստորագրողների ցուցակները:

Cemal Usak: Քննարկվեցին Պոլսո եւ Բրյուքսելի մեջ համատեղ գիտաժողովներ կազմակերպելու ծրագրեր։ Այդ կապակցությամբ քննարկվեցին հնարավոր ելույթների վերնագրերը:

Հայրենակցական Միությունների ժողով: Ժողովին մասնակից Պոլսո Հայրենակցական միությունների ներկայացուցիչներն էին:

  1. Մալաթիոյ Հայրենակցական Միութիւն
  2. Սասոն - Աճառգիւղի Հայրենակցական Միութիւն
  3. Սասոն - Մութքի Գիւղի Հայրենակցական Միութիւն
  4. Տերսիմի Հայերու Հայրենակցական Միութիւն
  5. Սանուց Միութիւններու (վարժարաններու շրջանաւարտներու միութիւններու) Մարմինը
  6. Պիթլիս, Պաթման, Մուշ եւ Վանի Հայրենակցական Միութիւն

Որոշեցինք ստեղծել բացի ԱԱՀ-ի ներկայացուցիչներից նաեւ երեք հայրենակցական միությունների անդամներից կազմված համակարգող մարմին 3-5 ամիսների ընթացքին մտածելու համաշխարհային հայկական հայրենակցական միությունների համակարգման կառույց ստեղծելու եւ մահմեդական հայերի միություն ստեղծելու մասին: Համակարգող մարմնի առաջին աշխատանքային հանդիպումը տեղի կունենա 2014թ. Հունվարին

 

Umit Kurt: Հաստատեց որ կան Թասֆիա կոմիսիոնների տետրակներից մի քանիսը, ընդ որում իր տրամադրության տակ ունի Սամսոնի եւ Այնթապի թասֆիաների մատյաններիից:

Լքյալ գույքի գիտաժողով: Ելույթ ունեցան ԱԱՀ իրավական խնդիրներով զբաղվով իրավաբանական խորհուրդի գործնկերներից՝ Sait Cetinoglu–ն, Umit Kurt–ը եւ Nevzat Onaran–ը:

ԱԱՀ աշխատանքային խմբի հաջորդ աշխատանքային շրջայցը տեղի կունենա 2014 թվականի Հունվարի 17-ից 25։

 

Share this content.