Դադերեցրե°ք այս վանդալիզմը

Views expressed are those of respective authors and not necessarily of the CNArmeniens.org
Les opinions exprimées sont celles des auteurs respectifs et pas nécessairement de CNArmeniens.org

PrintPrintEmailEmail

Արևմտահայոց Ազգային Համագումարի համանախագահ: Դադերեցրե°ք այս վանդալիզմը:

Արևմտահայոց ազգային համագումարի համանախագահ և ՀՀ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը հանդես եկավ Վան-Էդրեմիտ քաղաքապետարանին հարող տարածքում՝ հայկական գերեզմանատան վրա, հասարակական լողափ, ավտոկայանատեղի և հանդերձարաններ կառուցելուն դեմ ` կոչ անելով. <<Դադարեցրե°ք այս վանդալիզմը: Վե°րջ տվեք քաղաքակրթությունը ոչնչացնելու քաղաքականությանը>>:

Սա միայն հայերինը չի, այլ ողջ ժողովրդի համար է :

Ախոյանն ասաց, որ 1915 թվականի ցեղասպանությունը շարունակվում է և մատնանշեց, որ Թուրքիայում հայերի դեմ մշակութային ցեղասպանությունը դարձել է <<նորմալ երևույթ>> : Ախոյանն ասաց, որ հազարավոր պատմական շինություններ են ոչնչացվում կամ քանդվում, և ընդգծեց, որ շարունակվում է ազգային փոքրամասնությունների ոչնչացումը: Նա նշեց նաև, որ  նմանատիպ գործողությունները միայն հայերի դեմ չեն ուղղված, այլ մյուս ազգային փոքրամասնությունների դեմ  նույնպես: Այո°, այսօր նրանք կարող են անհարգալից վերաբերվել և  քանդել գերեզմանատունը, բայց այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ այս իրավիճակը, ըստ էության, իշխանությունների վերաբերմունքն է հավատքի նկատմամբ:


ԺՏԿ-ն պահպանում էր մեր սրբավայրերը:

Ախոյանը նշեց, որ Ժողավրդավարական տարածաշրջանային կուսակցության տեղական կառավարման ժամանակ ժողովուրդները միմյանց հետ ջերմ   հարաբերություններ  ունեին, նրանց միջև հարաբերությունները սկսեցին լավանալ, հայերն իրենց մշակույթը կենդանի պահելու նպատակով ավելի շատ էին այցելություններ կատարում: Այդ ժամանակ հայկական սրբավայրերն ավելի լավ էին  պահվում և պաշտպանվում: Բեքիր Քայայի ժամանակ ոչ մի հայկական սրբավայր հարձակման չի ենթարկվել:

Դադարեցրե°ք վանդալիզմը:

Ախոյանը նշեց, որ մինչ մենք հույսեր ենք կապում, որ գալու է մի ժամանակաշրջան  և Թուրքիայում բոլոր  ժողովորդները ապրելու են միասին, ավելի ուշագրավ է դառնում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար նոր ծագող մշակութային ցեղասպանություններ են տեղի ունենում: Մինչ սպասում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գնալով բարելավվելու են , նման խնդիրներ են առաջ գալիս: Սա վանդալիզմ է, և կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին.
<<Դադարեցրեք  վանդալիզմը: Վերջ տվեք քաղաքակրթությունը ոչնչացնելու քաղաքականությանը>>:
Նոր քաղաքականության կարիք կա:
Ախոյանը նշեց, որ Թուրքիան կարիք ունի նոր քաղաքականության և որ նոր գործընթացով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի հիմք, որտեղ կընդունեն և միմյանց կհարգեն բոլոր մշակույթները:
Ներկայիս իրավիճակը նպատակ ունի ոչնչացնելու մի ողջ մշակույթ:

Ախոյանն ընդծեց, որ հայկական գերեզմանատան վրա հասարակական զուգարաններ և ավտոկայանատեղի կառուցելու ոչ մի ընդունելի կողմ չկա , այս քաղաքականությունն իր նպատակին չի հասնելու և ոչնչի չի ծառայելու:  Սա ցույց է տալիս, որ պետությունը մի ողջ մշակույթ ոչնչացնելու նպատակ ունի: Հայ ժողովուրդը խորը ցավ է զգում:

Ախոյանն ընդգծեց, որ հայ ժողովորդը չի մոռացել 1915 թվականի ցեղասպանությունը և ասաց, որ  Հայաստան վերադառնալուն պես մամլո ասուլիս է հրավիրելու ու պատմելու, որ սա ագրեսիվ  պետական քաղաքականություն է հայերի  նկատմամբ: Այս իրավիճակը տարիներ ի վեր շարունակվում է: Սա պետության հայելին է: Տարածաշրջանում փոքրամասնությունների ձայնը դարձել է անհասանելի: Ջինն այլևս դուրս է եկել սափորից. բոլորն են պայքարում իրենց  իրավունքի համար:
 
 
 

Share this content.